Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Նամակներ` հայ զինվորներին

15:31, 28 հունվարի

Հայոց բանակի օրվա կապակցությամբ, NEWS.am STYLE-ը բացառիկ հնարավորություն էր ընձեռել իր ընթերցողներին` կայքի միջոցով շնորհավորել իրենց զինվորներին: «Գրի'ր նամակ քո զինվորին». այսպես է կոչվում մեր նախաձեռնությունը, որը նպատակ ունի զինվորներին հասցնել իրենց սիրելիների նամակները:

Նախաձեռնության հայտարարությունից անմիջապես հետո մեր էլփոստը լցվեց սիրով ու ջերմությամբ լի նամակներով: Մեր զինվորները հաստատ ամենաբախտավորն են, որ ունեն իրենց այդքան սիրող ու սպասող մտերիմներ: NEWS.am STYLE-ը ներկայացնում է ընթերցողների նամակները` ուղղված հայ զինվորներին:

«Նամակս ուղղված է մեր բոլոր զինվորներին :

Բարև, իմ քաջ զինվոր: Տոնդ շնորհավոր լինի: Եղիր առողջ, հաջողակ և անփորձանք:

Հարցնել, թե ինչպես ես, կարիք չեմ տեսնում, քանի որ գիտեմ, թե ինչ ես ապրում և ինչպես ես վերապրում ամեն օրդ: Եղանակին դու հաշվետու չես, քեզ համար նշանակություն չունեն նրա դրսևորումները: Դու քարի պես անհնազանդ ես նրան: Քո սրտում և հոգում խառնվել են սերն ու կարոտը, վախն ու արիությունը, ապստամբություն և հնազանդություն: Ուսերիդ վրա կրում ես ազգիդ ապահովության պատասխանատուն և դժվարին բեռը: Շատերը հաճախ են մոռանում գոյությունդ, վտանգն ու վախը, որ հանկարծ մարմինդ կխոցի թշնամու գնդակը: Ոչ ոք չի հասկանա, թե ինչ բարդ ու դժվար է հոգեկան աշխարհդ հարմարեցնել ամեն պայմանի, հնազանդեցնել անձդ ամեն իշխանության, ամեն հնչող հրամանի…

Մենք քեզ շատ ենք սիրոմ, անհամբեր սպասում ենք քո վերադարձին: Հպարտ եմ քեզնով, հայ զինվոր, հայ բանակ, որ ամեն քաջ զինվորով ես ամրանում, որ առանց քո զինվորի դու չկաս ուառանց քեզ չկա ազգ, չկա պետություն…»:

Աննա Փերյան

«Նամակ՝ զինվոր Արտուշ Արթուրի Ղուկասյանին  (ԼՂՀ, Եղնիկներ):

Արտուշ Ղուկասյանը եղբորս՝ Արթուրի, որդին է եւ ծառայում է ՀՀ զինված ուժերում:  Սիրով շնորհավորում ենք նրան Հայոց բանակի օրվան ընդառաջ եւ  շնորհակալություն ենք հայտնում նրան, իր ծառայակից ընկերներին, հրամանատարական կազմին, բոլոր բոլորին, որ խաղաղություն են հաստատում ու պաշտպանում մեր երկրի սահմանները:

Արտուշը համեստ, դաստիարակված ու հայրենասեր երիտասարդ է եւ լավ օրինակ է իր եղբոր ու քույրիկների համար: Մենք հպարտ ենք նրանով, քանի որ միայն  շնորհակալական ու բարի խոսքեր ենք լսում նրա ծառայության մասին:  Մենք հպարտանում ենք նրանով, քանի որ նա օժտված է հայ զինվորին արժանի բոլոր հատկանիշներով:  Այո', ծառայության մեջ գտնվող զինվորի համար չկա առավել սպասված բան, քան հարազատից ստացված նամակը:

Սիրելի Արտուշ, շնորհավորում եմ  Հայոց բանակի օրվա առթիվ ու մաղթում եմ խաղաղ երկինք, առողջություն ու բարի վերադարձ: Դու կրում ես հայրիկիս անունը ու այն բարձր ես պահում: Շնորհակալություն:

Քո՝ հորաքույր»:

Անահիտ Ղուկասյան

«Լևս, արևս քեզ շաաատ եմ սիրում, դու իմ հրաշք զինվորն ես...Շնորհավորում եմ քեզ բանակի օրվա կապակցությամբ ու ուզում եմ, որ շուտ գաս տուն, անհամբեր քեզ եմ սպասւմ Լևս...

 Քո`  Տաթեւ»:

Տաթեւ Խաչատրյան

«Մեկ օրում փոխվեց ամեն բան: Մեզ բաժանեցին տարածությունն ու ժամանակը, իսկ տարածության, ժամանակի ու մեր միջև մեր հայրենիքն է: Տարածությունն ու ժամանակն անզոր են այն ամրության նկատմամբ, որը տվել են տարիները:

Ի՛մ զինվոր, ամեն անգամ, երբ պատկերացնում են դու արդեն զինվոր ես և համազգեստ ես կրում, փշաքաղվում եմ: Ես լիքն եմ հույսով վաղվա օրվա նկատմամբ հավատով լի սպասումներով, անհագ կարոտով, հպարտությամբ, ուժով:

Դու ուրիշ ես. քեզ հետ ես էլ եմ դառնում ուրիշ՝ ավելի բարի, լուսավոր: Քո կողքին կրկնապատկվում է այն դրականը, որ կա իմ մեջ: Երբ դեռ չէիր գնացել մեր հայրենիքը պաշտպանելու, անգամ այդ մտքից, որ գնալու ես, սկսում էի կարոտել քեզ: Ես եսասեր չեմ լինի. այսօր հայրենիքն ավելի շատ ունի քո կարիքը, իսկ ես կապրեմ հավատով մինչ դու գաս ու ամուր ձեռքս բռնես ու էլ բաց չթողնես: Դու միշտ իմ պահապան զինվորն ես, իմ ընկերը, որն ամեն ինչից ու ամենքից վեր է:

Ուզում եմ խաղաղություն լինի թե՛ քո հոգում, թե՛ մեր հայրենիքում, դու պաշտպանես մեզ, իսկ հայրենիքը՝ քեզ: Ուզում եմ արագ անցնի ժամանակը, որ այլևս երբեք չդնեմ բազմակետ, որ ամեն անգամ դառնամ ամենաերջանիկը, որ միշտ նայեմ քո լուսավոր ու պարզ դեմքին ու միշտ ժպտալով ասեմ՝ ինչ գոհ եմ....:

Ուզում եմ շուտ գաս ու լցնես դատարկությունը, օգնես իրականացնենք մեր նպատակներն ու երազանքները, որովհետև , հավատա՛, միայնակ շատ դժվար է: Ամո՛ւր եղիր ու հավատա, որովհետև ես հավատում եմ քեզ, իսկ հավատը մեծ ուժ է:

Ես շնորհակալ եմ. շնորհակալ եմ որ կաս, որ իմ կողքին ես: Աստված պահապան քեզ և բոլոր զինվորներին:

Ի՛մ բժիշկ, ի՛մ զինվոր, ի՛մ փափուկ մարդ»:

Անանուն

«Իմ թանկագին , սիրելի′  Կարեն, շնորհավորում եմ  Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Տղաս, զինվոր լինելը հպարտություն է ու մեծ պատասխանատվություն, հայրենիքը  պաշտպանելը ՝ սրբազան գործ, և իմ մայրական սիրտը լի է վեհությամբ ու անասելի հպարտությամբ: Որդի′ս, ես պարծենում եմ քեզնով, քո տղամարդկային ոգով:

Ես երջանիկ մայր եմ, որ կարողացել եմ պապայիդ հետ միասին կրթել ու դաստիարակել  քեզ պես  աննման զավակ, որը սիրում, գնահատում և արժևորում է ծնողներին, ընտանիքը, հայրենիքը: Որդի′ս, ես քեզ մաղթում եմ քաջ  առողջություն, անսասան կամք, հոգու արիություն,բազուկներիդ՝ ուժ, սրտիդ՝ մեծ սեր:

Կարե′ն ջան, իմ մայրական օրհնանքը քեզ պահապան, իմ աղոթքները քեզ զորավիգ, թող քո կյանքի բոլոր արշալույսները խաղաղ լինեն:

Աստված օրհնի ու պահպանի մեր զավակներին, մեր քաջարի հայ զինվորին: Համբուրում եմ:

Քո մայր Գայանե»:

Գայանե Մովսիսյան

«Տիգրան...Իմ զինվոր...Իմ աշխարհ...Մի օր է ընդամենը, ինչ դու զինվոր ես, բայց ես հասցրել եմ լցվել մեծ հպարտությամբ: Ինձ զգում եմ պաշտպանված: Աղոթում եմ քո համար ամեն օր ու սպասում եմ քեզ ամեն վայրկյան: Անընդհատ հիշում եմ քո բառերը, որ չպիտի տխրեմ կամ լացեմ, այլ միայն հպարտ լինեմ: Գիտեմ` դու միշտ ինձ հետ ես... Շնորհավորում եմ տոնդ իմ քաջ, անվախ զինվոր, սիրում ու կարոտում եմ քեզ անչա՛փ...»:

«Մեր պարծանք, մեր հպարտություն շնորհավորում ենք տոնդ, Վասակ ջան: Կարոտել ենք քեզ շաաատ...Ինչևէ, մնաց մի տարի, նույն ուժով ու տրամադրվածությամբ մեր Հետախույզ: Վստահ ենք թշնամին երբեք չի համարձակվի մոտենալ ձեր առաջնագծին...Քեզ խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ»:

Սոնա Մինասյան


«Բարև իմ զինվոր եղբայր, հա հենց ես եմ, քո քույրը, արդեն զգում եմ ժպիտիցդ ճառագող ջերմությունն ու կարոտած աչքերիդ թախիծը, էն ծանոթ թախիծը, որն ապաստան է գտել սրտումս ու չի պատրաստվում լքել այն: Չէ, մի՛ ծիծաղիր, դատարկ չեմ փիլիսոփայում, ուղղակի փնտրում եմ բառեր, որոնք հնարավորինս լավ կարտահայտեն այն ինչ զգում եմ հիմա, հավատա գոյություն չունեն նման բառեր, դրանք լոկ տառերի կույտ են ու ի զորու չեն փոխանցելու հպարտությամբ պարուրված իմ կարոտը: Էնքան ծանր զգացում ա, իրարամերժ երևույթների միություն՝ հպարտություն ու կարոտ: Գիտեմ՝ դու էլ ես նույնն զգում, գիտեմ, որ ժպտացող դեմքիդ հակադրվում են թախծոտ աչքերդ, դրանք չեն կարողանում ծածկել սրտիդ թրթիռն ու անսահման կարոտը:

Դու պաշտպանում ես մեր երկիրը, դիմակայում ես թշնամուն, գիտե°ս մենք էլ ենք նույնն անում, բայց մեր թշնամին հիմա կարոտն ու ժամանակն են, ուղղակի այս 2-ը մարդու ներաշխարհի պատերն են խարխլում: Ամեն անցնող վայրկյան, րոպե իր հետ ուրախություն է բերում, որովհետև գիտակցում եմ, որ 2 տարին հետզհետե կրճատվում է: Եթե հնարավոր լիներ ամեն ինչ կանեի, որ այդ 63158400 վայրկյանների ընթացքն արագացնեի, որպեսզի դրանք չքանային մեկ ակնթարթում , հալվեին ու անէանային՝ արևի շողերից վախեցած սառույցի նման: Տողերիս մեջ գտիր մայրիկիդ օրհնանքներն ու քույրերիդ լուռ աղոթքները, թևեր առած մեր հոգիները, որոնք քո շուրջն են, միայն նայի՛ր, նրանք ճախրել են քեզ մոտ ու հավատա՝ միշտ ուղեկից են լինելու քեզ: Արցունքներիս ու բառերիս հպումից առաջացած քաոսը թող քեզ չանհանգստացնի, սրանք ոչ թե տխրության, այլ միտքս ու բանականությունս ողողած հպարտության արցունքներն են, դրանք չկարողացան պարփակված մնալ սրտիս ապարանքում, դուրս ժայթքեցին, հիմա ներսումս խառնաշփոթ է, բայց հույսի շողերն ամեն ինչ կարգի կբերեն: Դու միայն ժպտա՛ ու հպարտ եղի՛ր, դու իսկական տղամարդ ես, մեր երկրի հույսն ու ապավենը:

Հ.Գ. Թող տարին քեզ ակնթարթ թվա, իմ միակ եղբայր:

Եղբորս՝ Տարոնին»:

Աննա Վ.

Պատրաստեց` Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել