Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Երեւանյան էսքիզներ. Երազանքներ եւ փոխզիջումներ

21:10, 30 հունվարի

Ռիչարդ Բախը գրել է. «Փոխզիջումը սպանում է երազանքը»։ Աշխարհում ամեն օր միլիոնավոր մարդիկ սպանություն են կատարում. այդ թվում՝ մենք բոլորս։ Մի պահ մտածեք՝ ինչ էիք երազում մանուկ հասակում, երիտասարդության տարիներին եւ հիմա՝ հասուն տարիքում։ Մեկը երազում էր տիեզերագնաց դառնալ եւ 80 օր պտտվել աշխարհի շուրջը, մյուսը՝ սպիտակ ձիով ասպետի մասին էր երազում։ Սակայն դժբախտաբար, դրանցից ոչ մեկն էլ չիրականացավ, որովհետեւ վաղ տարիքից ամեն օր մենք ստիպված էինք փոխզիջման գնալ. սկզբում մեր ծնողների, ովքեր վստահ են, որ լավագույնն են անում մեզ համար, հետո՝ ընկերների, սիրած անձնավորության, հասարակության կողմից ընդունված հիմքերի, վարվեցողության կանոնների եւ վերջապես, սեփական խղճի եւ սկզբունքների հարցում։ Իսկ նրանք, ովքեր փորձեցին համառորեն հասնել իրենց երազանքին եւ հրաժարվեցին փոխզիջման ուղին բռնել, այժմ մեր կողմից ընկալվում են որպես «տարօրինակ մարդիկ», «սպիտակ ագռավներ» կամ «խենթեր»։

Գիտեք՝ Երեւանում կա մի «քաղաքային խենթ», ում վստահ եմ գրեթե բոլոր երեւանցիները եւ մեր քաղաքի հյուրերը տեսել են։ Ալեհեր ծերուկ՝ սպիտակ մորուքով, ով օրվա եւ գիշերվա ցանկացած ժամին, անկախ եղանակային պայմաններից եւ երթեւեկության կանոններից, փողոցներն անցնում է անվաչմուշկներով։ Վերջերս պարզեցի, որ նրա անունը Լեւոն է։ Ահա հենց այս արտասովոր Լեւոն էլ մեր քաղաքում միակ մարդն է, ով ինձ մոտ անկեղծ ու անամոթ նախանձ է առաջացնում։ Կհարցնեք, թե ինչու։ Իսկ մի՞թե հնարավոր է չնախանձել այն մարդուն, ով այդքան անկեղծ, առանց ամաչելու, նման մանկական անմիջականությամբ եւ համառությամբ, առանց ձեւականությունների, լիարժեք վայելում է կյանքը։ Շատերը նրան խենթ են համարում, բայց ես համոզված եմ, որ նա շատ ավելի նորմալ է, քան մեր ճնշող մեծամասնությունից շատերը։ Նա համարձակություն է ունեցել իրականցնել իր երազանքը՝ անվաչմուշկներով սահել եւ վայելել ազատության ու թռիչքի զգացումը։ Չնայած նրա պատկառելի տարիքին՝  նա մոռացության է մատնել բոլոր կանոններն ու օրենքները, որոնք մեր հասարակությունը, ելնելով ինչ-որ անհասկանալի նկատառումներից, ստեղծել է մեծահասակների համար։ Այդ «խենթ» Լեւոնը այն հազվագյուտ մարդկանցից է, ովքեր հանուն իրենց երազանքի որոշել են սպանել փոխզիջման գնալը։ Եվ կարծում եմ, որ նա այն երջանիկ իմաստուններից է, ովքեր մինչ երկինք բարձրանալն են հասկացել ճշմարտությունը։ Ամեն անգամ, երբ տեսնում եմ Լեւոնին, ով երաժշտություն լսելով խիզախորեն առաջ է անցնում մեքենաներից եւ շատ հաճախ «սլանում է» հոսքին հակառակ, շուրթերիս ակամա ժպիտ է առաջանում եւ հոգիս ջերմորեն լուսավորվում է։ Եվ ես ինձ մխիթարում եմ այն հույսով, որ եթե նա կարողացել է, ապա կարող եմ նաեւ ես։

Մյուս կողմից ես համամիտ եմ մեզանից շատերի հետ։ Առանց փոխզիջումների այս աշխարհում չես կարող ապրել։ Լինելով հասուն, ռացիոնալ եւ ցինիկ մարդ՝ ես գիտակցում եմ երազանքը սպանելու անհրաժեշտությունը։ Սակայն հետո մտածում եմ՝ արդյո՞ք այդպես է պետք վարվել։ Որքան դժբախտ «նորմալ» մարդիկ կան, ովքեր դիմել են այս քայլին, տանջվում են մինչեւ կյանքի վերջ՝ չհասկանալով, թե որն է իրենց մտատանջության պատճառը։ Ես մի ընկերուհի ունեմ, ով հանուն ծնողների հրաժարվեց իր սիրուց։ Ծնողներին դուր չէր եկել նրա ընտրյալը՝ հատկապես նրա «գավառական ծագումը», եւ արդյունքում նա հարազատների ցանկությամբ ամուսնացել էր մի երեւանցու հետ։ Սակայն ամուսնության առաջին իսկ օրից ոչ ընկերուհիս, ոչ էլ նրա ամուսինը երջանիկ չէին։ Առաջին հայացքից «իդեալական ընտանիք», «իդեալական ամուսին», բայց նրանք երջանիկ չեն. մշտապես անտեղի վիճաբանություններ, տարբեր ննջասենյակներ, եւ նրա աչքերում քարացած մի համր հարց՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե...Եվ երբ ես տեսնում եմ սա, ակամա մի հարց է ծագում. «Ու՞մ են պետք նման «նորմալ» ընտանիքները»... Եվ արժե՞ր հանուն դրա սպանել երազանքը։ Չէ՞ որ ընդհանուր առմամբ մարդը լույս աշխարհ է գալիս մեկ նպատակով՝ երջանիկ լինել։ Սակայն պարադոքսն այն է, որ հենց նա է մեծ ջանքեր թափում, որ իրեն դժբախտ դարձնի...

 

Էմմա Օ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել