Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ֆիլմեր՝ ուրբաթ երեկոյան դիտելու համար. NEWS.am STYLE-ի ընտրությունը

21:15, 29 հունվարի

Առաջիկա կինո-ուրբաթը պրեմիերաների տեսանկյունից բավականին ձանձրալի եւ միապաղաղ կլիներ, եթե չցուցադրվեր Բենեթ Միլերի «Աղվեսի որսորդը» ֆիլմը։ Թրիլլերի էլեմենտներով հոգեբանական այս դրաման, որի հիմքում իրական պատմություն է, հաստատ բարձր կգնահատվի կինոսիրահարների կողմից։ Չնայած այն ներկայացվում է որպես սպորտային դրամա, այս ֆիլմը այն մարդկանց մասին է, ովքեր սեփական սկզբունքների եւ պատվախնդրության պատճառով հայտնվում են թակարդի մեջ։  

Իրադարձությունները տեղի են ունենում 80-ականների ԱՄՆ-ում։ Արտասովոր միլիոնատեր Ջոն Դյուպոնը (Սթիվեն Քարել) առաջարկում է տաղանդավոր մարզիկ Մայք Շուլցին (Չենինգ Տատում) մյուս ըմբշամարտիկների հետ իր կալվածքում պատրաստվել աշխարհի առաջնությանն ու հաջորդ Օլիմպիական խաղերին։

Մայքլը, ով ամեն կերպ փորձում է ազատվել իր հաջողակ եղբոր՝ Դեյվի ստվերից, ընդունում է առաջարկը։ Մարզվելու համար ստեղծված թագավորական միջավայրը, փողը եւ հիանալի պայմանները սկզբում հիացնում են Մայքլին, սակայն աստիճանաբար նա հասկանում է, որ պարզապես զինվոր է Դյուպոնի (մարդ, ով միաժամանակ ունի եւ ամեն ինչ, եւ ոչինչ, ու ճակատագրի հեգնանքով ամբողջ կյանքի ընթացքում փորձել է ընկերություն, սեր եւ երախտագիտություն գնել) խորամանկ խաղում...

Ֆիլմի միակ թերությունը շատ երկարաձգված լինելն է։ Սակայն այն փաստը, որ դա ավելի է մեծացնում հոգեբանական տարրերի ազդեցությունը, եւ դերասանների հիանալի խաղը չեզոքացնում են այս թերությունը։ 

«Կիբեռը» թրիլլերը հաջողություններ չունեցավ ամերիկյան վարձույթում, ինչը բացատրվում է այն հանգամանքով, որ ֆիլմը չափազանց պրիմիտիվ է եւ շատ վատ սցենար ունի։ Ամեն ինչ սկսում է նրանից, որ ինչ-որ անհայտ վիրուսի պատճառով տեխնածին աղետ է տեղի ունենում, որի մասշտաբները սովորական ամերիկացիները դժվար թե կարող են զգալ, քանի որ նրանց շատ քիչ է հետաքրքրում, թե ինչու է Չիկագոյի ֆոնդային բորսայում կտրուկ նվազել սոյայի գինը, սակայն Չինաստանի ատոմային էլեկտրակայանում կատարված աղետը կարող է անհանգստացնել չինացի հեռուստադիտողներին։ Ամերիկյան եւ չինական հատուկ ծառայությունները գալիս են այն եզրակացության, որ այս երկու միջադեպերի հիմքում ընկած է նույն համակարգչային վիրուսը։ Գործակալներին հաջողվում է գտնել այս վիրուսի ստեղծողին, ով բանկային կեղծարարություններ անելու համար բանտում է հայտնվել։ Վերջինս համաձայնում է համագործակցել։ Եվ սկսում են հետապնդել անհայտ մեկին. անիմաստ կրակոցներ, կանխատեսելի սիրավեպ գլխավոր հերոսների միջեւ եւ այլն... 

Նույն զգացողություններ էլ առաջացնում է «Կոնտինում» ֆիլմը։ Երիտասարդների մի խումբ նրանցից մեկի մահացած հոր արհեստանոցում տարօրինակ գծագրեր եւ պահեստամասեր են գտնում, որոնք, պարզվում է, ժամանակի մեքենայի դետալներ են։ Ֆիլմի առաջին 40 րոպեն երիտասարդները մանրամասն հավաքում են այդ մեքենան եւ տեսնելով դրա հնարավորությունները՝ որոշում են մի քանի օրով ժամանակի միջով ճանապարհորդել դեպի անցյալ։ Բայց այս մի քանի օրը բավական է, որ նրանք վիճակահանություն շահեն, որոշ գնահատականներ ուղղեն, փրկեն իրենց ընտանիքը սնանկությունից եւ վայելեն կյանքը։ Սակայն բոլոր առավելություններից զատ, այս սարքն այնքան էլ հեշտ կիրառելի չէ. այստեղ գործում է «թիթեռնիկի էֆեկտը», եւ պարզվում է, որ անցյալում կատարված փոփոխություններն ազդելու են ապագայի վրա։

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել