Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ո՞վքեր են հայ հայտնիներից ժամանակին աղի բլիթ կերել

12:30, 31 հունվարի

Այսօր՝ հունվարի 31-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է սիրո եւ երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Ավանդույթի համաձայն` տոնի նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ են ուտում` կապելով դա իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնության հետ: 

NEWS.am STYLE-ը տոնի վերաբերյալ զրուցել է հայ հայտնիների հետ եւ հետաքրքրվել՝ նրանք կերե՞լ են աղի բլիթ, տեսե՞լ են երազ եւ, ի վերջո, այսօր ի՞նչ կմաղթեն սիրահարներին:

Զարուհի Բաբայան

Եթե կյանքում մեկ անգամ սիրում ես, դա գերագույն պարգեւ է: Այդ պատճառով ուզում եմ, որ սիրո բերկրանքը զգա յուրաքանչյուր մարդ, եւ ինչքան շատ լինեն այդ զգացողությունները, այնքան երջանիկ կլինեն մարդիկ: Ուզում եմ, որ բոլորը սիրեն, սիրվեն, միշտ ժպտան եւ երջանիկ լինեն, որովհետեւ երջանիկի կողքը միշտ բարին ու լավն է: Ամուսնուս համար դեռ անակնկալ չեմ պատրաստել: Մենք պարզապես այն զույգերից չենք, որ սպասենք ինչ-որ հատուկ տոն լինի, որպեսզի մեկս մյուսին անակնկալ պատրաստենք, որի համար ես շատ ուրախ եմ ու երջանիկ: Բայց օրը դեռ առջեւում է, տեսնենք: Երիտասարդ տարիքում կերել եմ աղի բլիթ, բայց երբեւիցե ոչ մեկին երազում չեմ տեսել:


Ռուզաննա Անդրեասյան

Սբ. Սարգիսի տոնը շատ եմ կարեւորում, բայց երբեւիցե աղի բլիթ չեմ կերել, քանի որ չեմ հավատացել: Իսկ սիրահարներին մաղթում եմ անկեղծ սեր, որը հիմնված կլինի հետագայում ընտանիք կազմելու հիմքի վրա, եւ, ամենակարեւորը, որ լինի երջանիկ ընտանիք: Իմ ամուսնու համար անակնկալ պատրաստել եմ, բայց չեմ ասի, թե ինչ:

Լուսինե Աղաբեկյան

Ճիշտն ասած` միշտ թերհավատորեն եմ մոտեցել աղի բլիթ ուտելուց հետո երազ տեսնելուն, չնայած շատ հարազատներ ինձ միշտ ասում էին, որ դա ճիշտ է, եւ իրենք տեսել են այն մարդուն, ում հետ ամուսնացել են: Մի անգամ եմ փորձել, երբ տատիկս ինձ համար պատրաստեց, բայց այնքան աղի էր, որ մի կերպ շատ փոքր կտոր կերա եւ այնքան էի ծարավել, որ չհամբերեցի ու ջուր խմեցի` մեկնաբանելով, որ ով ուզում է ինձ տեսնել, թող նա էլ ուտի (ժպտում է): Սերը անբացատրելի մի զգացում է, որը չես կարող բառերով բացատրել: Այն պետք է պարզապես զգաս: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ ընձեռեց այն: Իսկ սիրահար զույգերին կմաղթեմ անսահման սեր եւ թող ներդաշնակ լինեն եւ գնահատեն ու հարգեն միմյանց:

Վիկա Մարտիրոսյան

Ես կարեւորում եմ այս տոնը: Եվ ասեմ, որ աղի բլիթ շատ եմ կերել եւ ամուսնուս եմ տեսել: Առաջին անգամ, երբ տեսա նրան երազումս, նա ինձ ջուր չտվեց, եւ այդ տարի մենք չամուսնացանք, իսկ հաջորդ տարի ջուր տվեց եւ ամուսնացանք: Շատ եմ սիրում այս տոնը եւ առհասարակ այն, ինչը սիրո հետ է կապված ես շատ սիրում եւ ընդունում եմ: Հիմա բոլոր ընկեր-ընկերուհիներիս, ովքեր ամուսնացած չեն, խորհուրդ եմ տալիս, որ ուտեն: Այն ժամանակ տատիկս էր ասում, որ անպայման ուտեմ, քանի որ ինքը պապիկիս տեսել էր եւ ամուսնացել (ժպտում է): Շատ ցավ եմ ապրում, որ այսօր երիտասարդների մոտ նկատում եմ այդ հաշվարկային սերը: Իրականում դա սեր չէ, եւ ես դրան միանշանակ դեմ եմ: Կոչ եմ անում բոլորին, որ սիրեն անկեղծ եւ սիրված լինեն: Ես շատ ուրախ եմ եւ երջանիկ, որ վայելում եմ այն, եւ Աստված տա, որ բոլորը դա զգան եւ հասկանան, թե ինչ է սերը, քանի որ առանց դրա անհնարին է ապրել:

Անահիտ Սիմոնյան

Շատ եմ կարեւորում այս տոնը: Երբ դեռ չէի ամուսնացել, մի քանի անգամ փորձել եմ ուտել աղի բլիթ, սակայն ոչ մեկին չեմ տեսել երազումս, Հայկոյին էլ (ժպտում է): Այսօր բոլոր սիրահար զույգերին մաղթում եմ անկեղծ եւ հարատեւ սեր, քանի որ սերը միակ զգացմունքն է, որը քեզ չի տխրեցնում: Հայկոյի համար անակնկալ դեռ չեմ պատրաստել, բայց օրը դեռ առջեւում է, եւ անպայման մի հետաքրքիր բան կմտածեմ:

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել