Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Անտանելի ամուսնու տասը սովորություն

22:10, 28 փետրվարի

 

Ի՞նչ անել, երբ ամուսինդ անտանելի բնավորություն ունի...

Ի՞նչ անել, երբ ամուսինդ անտանելի բնավորություն ունի, մշտապես բարկացած է եւ ամեն ինչ՝ անգամ մանրուքները, զայրացնում է նրան...

Հարգելի, տղամարդիկ, ձեր կանայք արժանի են, որ դուք ազատվեք հետեւյալ տասը անտանելի սովորությունից։ Ահա դրանք՝

1. Քննադատում է

Պետք է հետեւել ձեր վարքագծին եւ այլեւս չքննադատել կնոջ ամեն քայլը։ Հարկավոր է նկատել դրականը ձեր կնոջ մեջ։ Մշտապես նրան հաճոյախոսություններ արեք։ Եթե ձեզ ինչ-որ մի բան այնքան էլ դուրեկան չէ, ապա պետք է դրա մասին ավելի մեղմ ու սիրալիր ձեւով ասել։

2. Վերահսկում է

Հարգելի տղամարդիկ, հավատում եք դրան, թե ոչ, սակայն միշտ չէ, որ դուք ճիշտ եք։ Ձեր գեղեցկուհի կինը նույնպես կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել (որպես կանոն, նրանք շատ ճիշտ որոշումներ են կայացնում)։ Ուստի բավական է վերահսկեք նրա ամեն քայլն ու արարքը։ Թույլ տվեք, որ ձեր կինն ինքնուրույն լինի եւ ճախրելու թեւեր տվեք նրան։

3. Առարկայի նման է վերաբերում կնոջը

Հիշեք, ձեր կինը իր կամ առարկա չէ։ Նա  ձեր կինն է, լավագույն ընկերուհին եւ ձեր թագուհին։ Նա ձեր խորը հարգանքի կարիքն ունի, հատկապես երբ խոսքը գնում է սեռական մերձեցմանը։ Հարգեք նրան եւ նրա մարմինը, փորձեք զգացմունքային կապ հաստատել ձեր եւ ձեր կնոջ միջեւ։ Սեքսն ավելի գեղեցիկ ու հաճելի է, երբ զույգերը հարգում են միմյանց։

4. Ժամանակ չի տրամադրում

Դուք ամուսնացած եք, կին ունեք, ուրեմն երջանիկ եք։ Մի մոռացեք այս մասին։ Որքան էլ զբաղված լինեք, դուք կարող եք ժամանակ տրամադրել եւ զանգել ու խոսել նրա հետ, ուշադրություն հատկացնել նրան։ Կամ տեսնելիս գրկեք նրան, ասեք, որ սիրում եք։ Թող նա հասկանա, որ ամենակարեւոր դերն ու նշանակությունն ունի ձեր կյանքում։

 5. Կոպիտ եւ տհաճ խոսքեր է ասում

Հարգելի տղամարդիկ, դուք վաղուց արդեն դեռահաս պատանիներ չեք (քանի որ այդ տարիքում այս ձեւով խոսելը զիլ է համարվում)։ Հետեւեք ձեր խոսքերին, փորձեք խուսափել ու ազատվել անհարգալից խոսքերից եւ հանեք դրանք ձեր բառապաշարից։ Ձեր կինն արժանի է, որ գեղեցիկ ու հաճելի խոսքեր լսի ձեզանից։ Մեր խորհրդին հետեւելու դեպքում ձեր կինը կսկսի հպարտանալ ձեզնով, իսկ մյուսները կմտածեն, որ դուք բավականին կիրթ ու ինտելիգենտ անձնավորություն եք։.

6. Պոռնո ֆիլմեր է դիտում

Սա նույնպես կարող է քայքայել ձեր երջանկությունը, ընտանեկան կյանքն ու զույգի ապագան։ Խորհուրդ՝ մի դիտեք նման ֆիլմեր եւ փողոցում քայլելիս ուրիշ կանանց երկար մի նայեք։ Իսկ եթե ձեզ մոտ արդեն կախվածություն է նկատվում նման ֆիլմերից, ուրեմն կարելի է դիմել մասնագետի օգնությանը։

7. Շատ մեծ ակնկալիքներ ունի

Վերջին բանը, որ ձեր կինը չի ցանկանա լսել, դա այն է, որ նա չի համապատասխանում ձեր սպասելիքներին։ Պետք չէ ձեր կնոջ մարմինը համեմատել մեկ ուրիշի հետ. դա նվազեցնում է կնոջ ինքնագնահատականը։ Փորձեք ավելի բարի, հանդուրժող ու զիջող լինել։

8. Չի օգնում տնային հարցերում

Իսկապե՞ս. դուք ձեր ընտանեկան բյուջեի եւ եկամտի մի մասը ապահովում եք եւ վե՞րջ։ Բայց սա չի նշանակում, որ դուք կարող եք հանգիստ պառկել բազմոցին այն ժամանակ, երբ ձեր կինը մաքրում է ամբողջ բնակարանը։ Ստիպեք ձեզ օգնել կնոջը։ Կարող եք օգնել կնոջը գնումներ կատարելիս՝ կրելով ծանր տոպրակները կամ երբեմն լվանալ ափսեները; Դուք եւ ձեր կինը մի թիմ եք, եւ միասին պետք է մեջք մեջքի տված առաջ շարժվեք։

9. հաճախ է կորցնում ինքնատիրապետումը

Դուք հասուն մարդ եք եւ ձեր կնոջ վրա բղավելով, իրեր կոտրելով ոչնչի չեք հասնի։ Դուք չպետք է կորցնեք ձեր ինքնատիրապետումը եւ մշտապես հավասարակշռված լինեք։ Կինը ցանկանում է սիրված ու պաշտպանված զգալ իրեն ձեր կողքին։

10. Սուտ եւ ինտրիգա

Եթե կարծում եք, որ կարող եք սիրուհի պահել, եւ ձեր կինը դրա մասին չի իմանա, շատ սխալվում եք։ Դուք ինքնախաբեությամբ եք զբաղված։ Սակայն նույնիսկ եթե ձեր կինը գլխի չընկնի, դուք ակնթարթային հաճույքի համար խաչ եք քաշում ձեր տարիների երջանկության եւ համատեղ կյանքի վրա։ Սակայն պետք է ընտրել ազնվության եւ անկեղծության ուղին։ Ձեր կինը ամենալավին է արժանի։ Հարգելի տղամարդիկ, հնարավորինս շուտ փոխեք ձեր մտածելակերպը, քանի որ դրանից է կախված ձեր կնոջ ու ձեր ընտանիքի երջանկությունն ու սերը։



Աղբյուրը՝ Creu.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել