Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Սուրբ Վալենտինի տոնը. լավագույն երգերը սիրո մասին

14:21, 14 փետրվարի

Բոլոր սիրահարների համար այսօր մեծ տոն է։ Սերն ամենուր է, քանի որ աշխարհի մի շարք երկրներում փետրվարի 14-ին նշում են Սուրբ Վալենտինի կամ բոլոր սիրահարների տոնը։ Կարծիք կա, որ այս տոնը նշում են արդեն 16 դար, բայց սիրուն նվիրված տոները շատ հին ծագում ունեն եւ բնորոշ են անգամ հեթանոսական մշակույթին։ Օրինակ, հռոմեացիները փետրվարի կեսին անցկացնում էին էրոտիզմի փառատոնը, որը կոչվում էր Lupercalia եւ նվիրված էր Juno Februata սիրո աստվածուհուն։

Սուրբ Վալենտինի տոնն ունի իր «մեղավորը»՝ քրիստոնեական քահանա Վալենտինը։ 269թ-ին Հռոմի կայսրն էր Կալվդիոս II-ը։ Երկրում զինվորականների պակաս էր նկատվում, եւ կայսրը կարծում էր, որ դրա գլխավոր պատճառը ամուսնություններն են, քանի որ հռոմեացի տղամարդիկ ավելի շատ մտածում են իրենց ընտանիքի, քան հայրենիքի մասին։ Եվ իր զինվորականների ոգին բարձր պահելու համար կայսրը արգելում է նրանց ամուսնանալ։ Սակայն զինվորները չէին դադարում սիրահարվել եւ գտնվում է մեկը, ով գաղտնի պսակադրում է սիրահարներին. նա քահանա սուրբ Վալենտինն էր՝ հռոմեական Տերնի քաղաքից։ Հավանաբար նա շատ ռոմանտիկ անձնավորություն էր, քանի որ նրա ամենասիրված զբաղմունքը երիտասարդներին օգնելն էր սիրային նամակներ գրելու հարցում։ Բնականաբար, երբ այդ մասին տեղեկանում է կայսրը, Վալենտինը դադարեցնում է իր «հանցավոր գործունեությունը»։ Վալենտինին որոշում են մահապատժի ենթարկել։ Այս իրավիճակում բոլորին ցնցում է նաեւ այն փաստը, որ Վալենտինը սիրահարված էր բանտապահի դստերը եւ մահապատժից մեկ օր առաջ նա իր հրաժեշտի նամակն է գրում աղջկան, որում պատմում է իր սիրո մասին եւ ստորագրում այն «քո՝ Վալենտին»։

Հետագայում, Վալենտինը դասվում է սրբերի շարքում, իսկ 496թ-ին Հելասիուս 1-ը փետրվարի 14-ը հայտարարում է Սուրբ Վալենտինի օր։

Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ մենք ընտրել ենք տարբեր ժանրերի սիրային երգեր։ Հավանաբար, շատերը ձեզ ծանոթ են եւ հուսով ենք, որ մեր ընտրությունը ձեզ դուր կգա։

Եվ իհարկե, առաջարկում ենք կիսվել մեզ հետ եւ ներկայացնել ձեր սիրելի ու նախընտրելի սիրային երգերը, որոնք կարելի է լսել Սուրբ Վալենտինի օրը։

Valentine's Day Song for Children

Նինա Սիմոնե շատ սիրային երգեր է կատարել, սակայն Wild Is The Wind-ը լավագույններից մեկն է։

Լանա Դել Ռեյ - Young And Beautiful

David Guetta - Lovers On The Sun (Official Video) ft Sam Martin

Love Me Tender - Էլվիս Փրեսլին այն առաջին անգամ կատարել է 1965թ-ին։ Երգը շատ արագ լայն տարածում ու մեծ ճանաչում է ձեռք բերել։

Sting - Mad about you

Killing Me Softly - Երգը գրվել է 1971թ-ին եւ դարձել փոփ երաժշտության ստանդարտներից մեկը։

Aerosmith – Crazy

Kiss - I Was Made For Loving You երգը գրվել է 1979թ-ին, որն ունի բազմաթիվ "cover" տարբերակներ:

I Just Called To Say I Love You - Սթիվի Ուանդեր. գլուխգործոց, որը մեկնաբանության կարիք չունի։

I Will Always Love You - տաղանդավոր երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հիթերից մեկը։

Je suis malade- Լարա Ֆաբիան

Ադելի Someone Like You երգն արդեն սիրված է ամբողջ աշխարհում։

Ջասթին Թիմբերլեյք - Cry me a river

Երկմտում էինք Մայքլ Ջեքսոնի Dangerous եւ Do You remember the time երգերի միջեւ, սակայն ընտրեցինք առաջինը։

BB King - Standing On The Edge Of Love


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել