Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ինչպես են խմում Կենդանակերպի նշանները

21:16, 23 փետրվարի

Եթե պատրաստվում ենք մի լավ խմել ձեզ համար ոչ այնքան մտերիմ ու ծանոթ մարդկանց հետ, ապա անվտանգության նկատառումներից ելնելով կարելի է իմանալ  նրանց ծննդյան օրը։

Խոյեր

Խոյերի հետ խմելու առաջին կանոնը. Երբեք մի խմեք խոյերի հետ։ Իսկ եթե արդեն սկսել եք, ապա փորձեք ձեր կողքին նստեցնել սթափ վիճակում գտնվող Ջրհոս, որպեսզի նա կարողանա ճիշտ ժամանակին տանել ձեզ այդտեղից։ Հակառակ դեպքում դուք միգուցե հայտնվեք մի անծանոթ վայրում, կամ պարզվի, որ երեկ ամուսնացել եք մի երիտասարդ գեղեցկուհու հետ եւ այլն։ Ընդ որում, Խոյերը բավականին սթափ աչքերով կնայեն ձեզ եւ կասեն. «Ախր, մենք դեռ շատ քիչ ենք խմել»։

Ցլեր

Խմած Ցուլը մշտապես ձեւացնում է, որ նա սթափ է։ Նույնիսկ եթե նա սողում է գետնին, միեւնույն է, մտածում է, որ երեկոն դեռ առջեւում է։ Ցլերը ցանկանում են կյանքից վերցնել ամեն ինչ. սա վերաբերում է նաեւ ալկոհոլին։ Եթե պատրաստվում եք խմել Ցլերի հետ, ապա չեք կարող տնտեսել խմիչքը։ Հակառակ դեպքում, միգուցե ձեր մտերիմ հարաբերությունները վատթարանան։

Երկվորյակներ

Երկվորյակների երկակի բնույթն իր արտահայտումն է գտնում նաեւ այս հարցում։ Մի դեպքում նա կարող է շատ սիրալիր լինել, իսկ մեկ այլ պարագայում շատ կոպիտ՝ ատելով իրեն շրջապատող բոլոր անձանց։ Սակայն հաջորդ առավոտյան նա ձեռքը կթափարի եւ կասի. «Խելագարվել ես, ինչ վիրավորվել. չէ՞ որ ես գինովցած էի»։

Խեցգետիններ

Խեցգետիններին իսկապես ճանաչելու համար պետք է նրանց մի լավ խմեցնել։ Սթափ վիճակում նա դիմակավոր վարպետներ են, իսկ խմած ժամանակ՝ անկեղծ ու բաց ամբողջ աշխարհի նկատմամբ։ Եթե խմած Խեցգետնին անգամ առաջարկեք սեքսով զբաղվել, ապա նա կազմ պատրաստ է։ Սակայն առավոտյան նա կրկին դնելու է իր դիմակը։

Առյուծներ

Հարբած Առյուծը ոչնչով չի տարբերվում սթափ Առյուծից։ Սակայն խմած Առյուծը կարող է հարյուրավոր պատմություններ պատմել «թե ինչքան զիլ եմ ես» շարքից, քանի որ հավաքվածներից կգտնվի մեկը, ով հաստատ դեռ չի լսել իր պատմությունները։

Կույսեր

Թե ինչու են կույսերը խմում, անհասկանալի է։ Կույսերի համար գոյություն ունի երեք կարեւոր փուլ՝ «այս ինչ հարբած եմ» (առաջին բաժակից հետո), «Ես ձեզ շատ եմ սիրում» (Կեսգիշերին) եւ «որտեղ է ասպիրինը» (առավոտյան)։ Երիտասարդ Կույսը միգուցե առավոտյան պարզի, որ նա այլեւս կույս չէ, բայց մանրամասները չի հիշում։

Կշեռքներ

Կշեռքները վախենում են շատ խմել, չնայած շատ են սիրումԼ Նրանք միայն խմած ժամանակ են կարողանում ներդաշնակություն գտնել իրենց եւ շրջապատող աշխարհի մեջ։ Իրենց իդեալի մշտական փնտրտուքները միանգամից դադարեցվում են, եւ Կշեռքը հասկանում է, որ տգեղ կին չի լինում։Ճիշտ է, առավոտյան նա ամաչում եւ զղջում է երեկ գիշերը կատարած քայլերի համար, բայց...

Կարիճներ

Կարիճները խմում են բավարար քանակությամբ, իսկ հետո դադար են առնում եւ սկսում հյուրասիրել մյուսներին։ Եթե մտածում ենք ալկոհոլի միջոցով անկողին քարշ տալ կամ ինչ-որ կարեւոր տեղեկատվություն կորզել կարիճից, կարելի է նախօրոք հրաժարվել այդ մտքից։ Նա ձեզ կպատասխանի. «Այո, իհարկե, բայց առաջին հերթին եկ մի բաժակ էլ խմենք։ Ես կլցնեմ իմ ձեռքը թեթեւ է»։ Կարիճների հետ խմելուց հետո պատրաստվեք, քանի որ միգուցե հայտնվեք YouTube –ում։

Աղեղնավորներ

Աղեղնավորները ալկոհոլի մեծ սիրահար են։ Ընդհանրապես պարզ չէ, թե ինչպես է պետք խմել Աղեղնավորի հետ։ Առաջին հերթին ձեր առողջությունն ունակ չէ այդքան խմել, իսկ մյուս կողմից դուք կձանձրանաք նրա այն քարոզներից, որ չի կարելի սպիրտային խմիչք օգտագործել։ Սակայն եթե սկսել եք Աղեղնավորի հետ խմել, ապ արեք այն, ինչ նա է ցանկանում, քանի որ նրա հետ վիճելը վնասակար է եւ շատ վատ ավարտ կարող է ունենալ։

Այծեղջյուրներ

Այծեղջյուրի սթափության վիճակը փոքր-ինչ փոխվում է առաջին երեք բաժակը խմելու ժամանակ։ Իսկ  հետո ընդհանրապես ոչինչ չի փոխվում՝ որքան էլ նա խմի։ Ինքնամփոփ այծեղջյուրը միանգամից շատ մարդամոտ է դառնում եւ սկսում հաճոյախոսություններ անել բոլորին ու սիրով պատասխանել իր հասցեին հնչած կատակներին ու ակնարկներին։ Սակայն մի ուրախացեք, այս «ստորը» ամեն ինչ հիշում է։

Ջրհոսներ

Հարբած ջրհոսը պատրաստ է անգամ աշխարահը շուռ տալ։ նա կարող է վերցնել թուղթն ու մատիտը եւ հրաշքներ ստեղծագործել, նկարել, անգամ նոր կրոն հորինել։ Սակայն ցավոք, ջրհոսներին ոչ մեկը հարբած չի տեսել, քանի որ նա մշտապես ասում է. «Դուք զվարճացեք, իսկ ես գնամ քնեմ»։

Ձկներ

Եթե Ձուկը խմել է, ապա պետք է նրանից հեռու մնալ։ Խմած ձուկը չորս րոպեների ընթացքում տարբեր զգացմունքներ է ապրում. մեկ րոպե առաջ նա կարող էր արտասվել, իսկ հետո երջանկությամբ ժպտալ, իսկ վերջում հնարավոր է պատմի մի դեպքը, որը իր պատահել է ընդամենը մեկ օր առաջ։

 

 

 

 

Աղբյուրը՝ Cluber.ru

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել