Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

TMZ . «Ուիթնի Հյուսթոնի դստեր օրգանները աստիճանաբար դադարում են գործել»

14:01, 16 փետրվարի

Օրեր առաջ Բոբի Քրիստինայի հորաքույրը՝ Լեոլան, զարմանալի մի նորություն էր հայտնել։ Նա հայտարարել էր, որ Ուիթնի Հյուսթոնի դուստրը բացել է աչքերը։

«Նա բացել է աչքերը, եւ կան մի քանի գործողություններ, որոնք արդեն կարողանում է անել։ Այժմ Քրիստինայի մոտ ամեն ինչ լավ է»,- ասել էր հորաքույրը։

Այսօր TMZ պորտալին հայտնի է դարձել, որ Բոբիի վիճակը վատթարացել է. նրա օրգանները դադարել են գործել, եւ նա աստիճանաբար մահանում է։ Քրիստինայի հայրը դեմ է, որ աղջկան անջատեն կենսապահովման սարքից, սակայն ընտանիքի մյուս անդամները պնդում են, որ վաղ թե ուշ պետք է այս քայլին դիմել։

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Ուիթնի Հյուսթոնի դստեր ընկերոջ՝ Նիք Գորդոնի դեմ։ Ոստիկանությունը հայտնել է, որ Բոբի Քրիստինայի մարմնի վրա մարմնական վնասվածքներ են եղել, որոնք աղջիկը ստացել է մինչեւ ուշաթափվելը։ Միակ կասկածյալը նրա ընկերն է, քանի որ վերջին շրջանում Բոբիի եւ Գորդոնի հարաբերություններն այնքան էլ լավ չեն եղել։

ԶԼՄները հայտնել են, որ մարմնական վնասվածքներ են եղել 21-ամյա Քրիստինայի երեսի՝ հատկապես բերանի շրջանում եւ մարմնի վրա։ Ավելին, հարազատները նշում են, որ երբ գտել են ուշաթափված Բոբիին, ամուսինն իրեն շատ տարօրինակ է դրսեւորել։ Ուստի, ոստիկաններն այժմ նրան են կասկածում այս հանցագործության մեջ։ Լուրեր են պտտվում, որ Նիք Գորդոնը ծեծել է աղջկան, քանի որ նա մշտապես ստվերում է զգացել իրեն Բոբի Քրիստինայի կողքին։

Նաեւ վերջերս պարզվել էր, որ Նիք Գորդոնը խնդիրներ ունի օրենքի հետ կապված. հունվարին նա ձերբակալվել էր թմրանյութեր պահելու եւ վաճառելու համար։ Համացանցում նաեւ լուրեր էին պտտվում, որ Նիքն ու Մաքս Լոմասը իրենց անմիջական մասնակցություն ունեն Ուիթնի Հյուսթոնի դստեր հետ կատարված միջադեպի մեջ։ Ենթադրվում էր, որ Քրիստինան թմրանյութերի մեծ չափաբաժին է օգտագործել, ինչից հետո Գորդոնն ու Լոմասը աղջկան  տարել են լոգարան՝ փորձելով ուշքի բերել նրան, սակայն չի հաջողվել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել