Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Հինգ միջոց՝ ձեր կյանքը լիովին մաքրելու համար

22:20, 3 մարտի

Նոր կյանք սկսելու համար հարկավոր է որոշակի փոփոխություններ կատարել երեք հարթություններում՝ անցյալում, ներկայում եւ ապագայում։ Նշենք, որ այս հոդվածում ներկայացված միջոցները կիրառելու համար պետք չէ «Մոխրոտիկ» դառնալ։ Մենք առաջարկում ենք այնպիսի մեթոդներ, որոնք ձեզ մեծ էներգիա, ուժ եւ եռանդ կփոխանցեն։

Իսկ այժմ ավելի մանրամասն այն մասին, թե ինչով է պետք զբաղվել այս հանգստյան օրերին, եւ նոր կյանքն ապահովված է։

1. Ազատվում ենք աղբից

Ազատվեք աղբից։ Առաջին հերթին պետք է մաքրել տունը։ Բոլոր անպետք իրերը, որոնք մինչ այդ «սպասման» ցուցակում էին (այսինքն՝ դուք երկմտում էիք դեն նետել դրանք, թե ոչ), պետք է հավաքել մի տուփի կամ արկղի մեջ եւ դուրս հանել ձեր բնակարանից, ուստի՝ կյանքից։

Իսկ ինչ՞ն է աղբ համարվում։

Այն ամենը, ինչից դուք չեք օգտվում, աղբ է ձեզ համար։ Եթե կան իրեր, որոնք դուք արդեն մեկ տարի չեք օգտագործել, ուրեմն ժամանակն է այն հավաքել, տալ ուրիշին, վաճառել կամ պարզապես դեն նետել։

Հագուստը, աքսեսուարները, հուշանվերները, սպասքը, տեխնիկան, որոնք այլեւս կիրառելի չեն, պետք է կրկին ազատվել դրանցից։ Եվ այսպես շարունակ...

Հավատացեք, որ ձեր բնակարանում ցանկացած իր, այո ցանկացած իր ձեր էներգիայի մի մասն է կազմում։ Պետք է դրանց շատ սթափ նայել եւ պահել միայն այն առարկաները, որոնք իսկապես պիտանի են եւ ուրախություն են պատճառում ձեզ։ Յուրաքանչյուր առարկան դիտարկեք հետեւյալ տեսանկյունից. «ցանկանու՞մ եմ ես պահել այս էներգիան, թե ավելի լավ կլինի դրա փոխարեն նոր էներգիա ստանալ»։

Մի խոսքով բնակարանը լիովին մաքրելով դուք խաղում եք հետեւյալ խաղը. «որքանո՞վ եմ ես պատրաստ նոր երեւույթներ եւ նոր շունչ բերել իմ կյանք»։

2. Ջնջում ենք ֆայլերը

Հավանաբար, բնակարանի մաքրությունն ավելի հեշտ գործ է, քան համակարգչի մեջ եղած ֆայլերը ջնջելը։ Մենք արդեն սովորել ենք, որ ամեն ինչ կարող ենք պահպանել համակարգչի մեջ։ Ճիշտ է, սա նույնպես մեր «տարածքն» է, սակայն այն կրկին մեր էներգիայի մի մասն է կազմում։

Երկրորդ կետի սկզբունքը նույնն է։ Դուք ազատվում եք բացասական էներգիայից եւ լիցքավորվում նորով։ Համակարգչում, ինչպես բնակարանում, պետք է թողնել այն, ինչ իսկապես հարկավոր է։ Անհրաժեշտ է ջնջել ոչ պիտանի ֆայլերը եւ հնավորություն տալ նորերի համար։ Մաքրման կարիք ունեն ոչ միայն ձեր համակարգիչը, այլեւ սոցիալական ցանցերը, բլոգերը, կայքերը եւ այլն։

3. Կարգի ենք բերում ամեն ինչ

Միայն ավելորդ իրերը դեն նետելը, կամ ֆայլերը ջնջելը բավարար չէ։ Պետք է կարգի բերել այն, ինչ կա։ Հիշեք, դուք չեք կարող նոր կյանք սկսել, եթե ձեր շուրջն ամեն ինչ քաոսի մեջ է։

4. Զտում ենք ներմուծվող ինֆորմացիան

Դեն նետելով եւ կարգի բերելով գործը դեռ չի ավարտվում։ ժամանակն է արդեն ուշադրություն դարձնել ներմուծվող ինֆորմացիային։

Մարդիկ համացանցում կարդում են ամեն ինչ, գրառումներ են կատարում, մեջբերում մեծն գրողների կամ բանաստեղծների։ Սակայն տեղեկատվությունը կարող է կուտակվել ձեր ենթագիտակցական մակարդակում։ Ուստի, պետք է ձեր կյանք մտնելու թույլտվություն տալ միայն այն տեղեկատվությանը, որը ինչ-որ բան է սովորեցնում ձեզ, զարգացնում է միտքը, ինտելեկտը եւ այլն։ Ուստի, ահա թե ինչ է պետք անել՝

Մաքրել ձեր ընկերների ցուցակը սոց. կայքերում. ջնջել այն ընկերներին, ովքեր ձեզ ոչինչ չեն տալիս, չեն ներշնչում, նրանց կատարած գրառումները նյարդայնացնում են ձեզ։ Պետք է ընկերների ցանկից հեռացնել նրանց, ովքեր մշտապես իրենց կարծիքն են գրում համաշխարհային բացասական իրադարձությունների մասին։

Ընտրեք եւ հավանության արժանացրեք միայն այն բլոգերն ու էջերը, որոնք իսկապես հետաքրքիր են ձեզ համար եւ դուք մտադիր եք կարդալ։ Դուք որպես օգտատեր պետք է ընթերցեք եւ տեսնեք այն, ինչ դուք եք ցանկանում եք, ինչն ավելի մոտ է ձեր հոգուն։ Պետք է մշտապես նոր ռեսուրսներ գտել եւ ազատվել հներից։

Բաժանորդագրվեք միայն այն էջերին, որոնք հետաքրքրում են ձեզ, իսկ երբ դրանք այլեւս չեն բավարարի ձեր պահանջները, կարելի է դուրս գալ եւ մոռանալ նման էջերի գոյության մասին։

5. Կատարում ենք անավարտ գործերը կամ զրոյացնում դրանք

Շատ կարեւոր է կատարել բոլոր անավարտ գործերը, որոնք հայտվել են «սպասման» ցուցակում. կամ դրանք պետք է գործի դնել, կամ զրոյացնել։ Որոշեք, թե որն է ձեզ համար նախընտրելի՝ անել նախատեսվածը, թե՞ պարզապես մոռանալ դրա մասին։ Հավատացեք, այս երկու տարբերակներից որն էլ ընտրեք ավելի ճիշտ կլինի, քան անավարտ գործերի մասին անընդհատ մտածելն ու տանջվելը, որ դուք կրկին չկարողացաք գործը գլուխ բերել։ Հարկավոր է հստակ գիտակցել՝ «թե ինչ ենք ցանկանում ստանալ այս կյանքից, եւ ինչ ձեռքբերումներ ունենալ»։ Պարզապես պետք է հասկանալ այս ամենը եւ ձգտել իրականացնել ձեր նպատակները։

Այսպիսով նոր կյանք սկսելու համար ձեզանից պահանջվում է հաղթահարել երկու փուլ՝ մաքրել ամեն տեսակ անպիտան իրերն ու ֆայլերը եւ կարգավորել ամեն ինչ ու հետեւել տեղեկատվության հոսքին։

Առաջ, մաքրությունը ձեզ է սպասում!!!

 

Աղբյուրը՝ Creu.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել