Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Վախ. ինչպիսին է այն իրականում

23:08, 27 փետրվարի

Պետք է սովորել ընդունել ցավերը։ Մեր կյանքի փորձը հուշում է մեզ, որ պետք է մշտապես ավելի ուշադիր, խորաթափանց ու իմաստուն լինել, սակայն լիարժեք կյանք վարելու իրական խոչընդոտներից մեկը վախն է։ Այն ավելի թուլացնում եւ նվաստացնում է մեր արժանապատվությունը, սպանում հավատը սեփական ուժերի նկատմամբ եւ այլն։ Իսկ ինչից են վախենում մարդիկ։

1. Մենք չենք վախենում մթությունից, այլ այն ամենից, ինչ կա այնտեղ

Երբ մարդը չի տեսնում եւ ինչ-որ բան չգիտի, նրա ուղեղը սկսում է ակտիվ երեւակայել։ Մենք մտածում ու հորինում եք երեւույթներ, որոնք իրականում գոյություն չունեն։ Պետք է սովորել տեսնել իրական վտանգը եւ խուսափել դրանից։

2. Մենք չենք վախենում բարձրությունից. մենք վախենում ենք ընկնելուց

Ռիսկը մեր կյանքի անբաժանելի մասնիկն է։ Դա պարտադիր պայման է առաջընթաց գրանցելու համար։ Սակայն հենց այդ ռիսկն էլ առաջացնում է վախի զգացումը։ Դժվար է ռիսկի դիմել, քանի որ արդյունքում կամ հայտնվելու ես բարձրունքում, կամ ամենաստորին մակարդում։ Սակայն դուք երբեք բարձունքի չեք հասնի, եթե չկարողանաք հաղթահարել ձեր վախերը եւ կատարել առաջին ռիսկային քայլերը։

3. Մենք չեն վախենում մարդկանցից. մենք վախենում ենք մերժված լինելուց

Հաճախ կարելի է լսել հետեւյալ արտահայտությունը. «մի վախեցիր, ասա այն, ինչ մտածում ես»։ Բայց ինչպե՞ս, երբ շուրջդ ամենուր կեղծիք է։ Մարդիկ այլեւս չեն վստահում իրար։Սակայն առանց հավատի եւ վստահության կյանքն առաջ չի կարող շարժվել։ Կիսվեք ձեր զգացմունքներով, քանի որ հակառակ դեպքում, դուք երբեք չեք իմանա, թե իրականում ինչ են զգում մյուսները ձեր հանդեպ։ Ուստի, պետք է ինքներդ անկեղծ լինեք։

4. Մենք չեն վախենում սիրուց. մենք վախենում ենք անպատասխան սիրուց

Ռոմանտիկ հարաբերությունների արդյունքում մեծ հիասթափություն ապրելուց հետո, սովորաբար ասում են. «Ես այլեւս երբեք չեմ սիրահարվի»։ Սա պաշտպանողական արտահայտություն է։ Չի կարելի վախենալ նոր մարդկանցից, նոր ծանոթություններից։ Չէ՞ որ դիմացինին հնավորությունից զրկելով՝ դուք մնում եք միայնակ եւ վերջ դնում ձեր երջանկությանը։ Մի վախեցեք, ցույց տալ եւ արտահայտել ձեր զգացմունքները։

5. Մենք չեն վախենում բաց թողնել մեր սիրեցյալին. մենք վախենում ենք, որ միայնակ ենք

Բոլորը ստում են եւ հեռանում։ Ոչինչ հարատեւ չէ, ամեն ինչ փոփոխական է։ Բայց չէ՞ որ կյանքը հենց այդ փոփոխությունների հիմքի վրա է կառուցվում։ Պետք է բաց թողնել այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում մնալ ձեր կողքին։ Սա ցավալի է, բայց կյանքում բոլոր փոփոխությունները ավելի խոստումնալից են։

6. Մենք չեն վախենում փորձել եւս մեկ անգամ. մենք վախենում ենք, որ կրկին նույն պատճառով ցավ ենք ապրելու

Մեզանից ամեն մեկը իր հոգու խորքում մեծ վախկոտ է, սակայն  ոմանք կարողացել են հաղթահարել իրենց վախն ու մի փոքր անվախ ձեւանալ։ Բոլորս էլ սխալվում, արտասվում, վիրավորվում եւ հուսահատվում ենք։ Դա մեր ընտրությունն է եւ պետք է փորձել գտնել ոսկե միջինը։ Երկրորդ անգամ նույնպես պետք է դիմել այդ քայլին, որովհետեւ. 1) մի բան անելիս չպետք է ակնկալել մեկ ուրիշը, 2) ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում։ Ուժ գտեք ձեր մեջ երկրորդ հնավորությունն օգտագործելու համար։ Ինքնախաբեության վանդակում ոչ մեկը չի կարող երջանիկ լինել։

 

 

Աղբյուրը՝ Clubber.ua

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել