Պետք է սովորել ընդունել ցավերը։ Մեր կյանքի փորձը հուշում է մեզ, որ պետք է մշտապես ավելի ուշադիր, խորաթափանց ու իմաստուն լինել, սակայն լիարժեք կյանք վարելու իրական խոչընդոտներից մեկը վախն է։ Այն ավելի թուլացնում եւ նվաստացնում է մեր արժանապատվությունը, սպանում հավատը սեփական ուժերի նկատմամբ եւ այլն։ Իսկ ինչից են վախենում մարդիկ։
1. Մենք չենք վախենում մթությունից, այլ այն ամենից, ինչ կա այնտեղ
Երբ մարդը չի տեսնում եւ ինչ-որ բան չգիտի, նրա ուղեղը սկսում է ակտիվ երեւակայել։ Մենք մտածում ու հորինում եք երեւույթներ, որոնք իրականում գոյություն չունեն։ Պետք է սովորել տեսնել իրական վտանգը եւ խուսափել դրանից։
2. Մենք չենք վախենում բարձրությունից. մենք վախենում ենք ընկնելուց
Ռիսկը մեր կյանքի անբաժանելի մասնիկն է։ Դա պարտադիր պայման է առաջընթաց գրանցելու համար։ Սակայն հենց այդ ռիսկն էլ առաջացնում է վախի զգացումը։ Դժվար է ռիսկի դիմել, քանի որ արդյունքում կամ հայտնվելու ես բարձրունքում, կամ ամենաստորին մակարդում։ Սակայն դուք երբեք բարձունքի չեք հասնի, եթե չկարողանաք հաղթահարել ձեր վախերը եւ կատարել առաջին ռիսկային քայլերը։
3. Մենք չեն վախենում մարդկանցից. մենք վախենում ենք մերժված լինելուց
Հաճախ կարելի է լսել հետեւյալ արտահայտությունը. «մի վախեցիր, ասա այն, ինչ մտածում ես»։ Բայց ինչպե՞ս, երբ շուրջդ ամենուր կեղծիք է։ Մարդիկ այլեւս չեն վստահում իրար։Սակայն առանց հավատի եւ վստահության կյանքն առաջ չի կարող շարժվել։ Կիսվեք ձեր զգացմունքներով, քանի որ հակառակ դեպքում, դուք երբեք չեք իմանա, թե իրականում ինչ են զգում մյուսները ձեր հանդեպ։ Ուստի, պետք է ինքներդ անկեղծ լինեք։
4. Մենք չեն վախենում սիրուց. մենք վախենում ենք անպատասխան սիրուց
Ռոմանտիկ հարաբերությունների արդյունքում մեծ հիասթափություն ապրելուց հետո, սովորաբար ասում են. «Ես այլեւս երբեք չեմ սիրահարվի»։ Սա պաշտպանողական արտահայտություն է։ Չի կարելի վախենալ նոր մարդկանցից, նոր ծանոթություններից։ Չէ՞ որ դիմացինին հնավորությունից զրկելով՝ դուք մնում եք միայնակ եւ վերջ դնում ձեր երջանկությանը։ Մի վախեցեք, ցույց տալ եւ արտահայտել ձեր զգացմունքները։
5. Մենք չեն վախենում բաց թողնել մեր սիրեցյալին. մենք վախենում ենք, որ միայնակ ենք
Բոլորը ստում են եւ հեռանում։ Ոչինչ հարատեւ չէ, ամեն ինչ փոփոխական է։ Բայց չէ՞ որ կյանքը հենց այդ փոփոխությունների հիմքի վրա է կառուցվում։ Պետք է բաց թողնել այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում մնալ ձեր կողքին։ Սա ցավալի է, բայց կյանքում բոլոր փոփոխությունները ավելի խոստումնալից են։
6. Մենք չեն վախենում փորձել եւս մեկ անգամ. մենք վախենում ենք, որ կրկին նույն պատճառով ցավ ենք ապրելու
Մեզանից ամեն մեկը իր հոգու խորքում մեծ վախկոտ է, սակայն ոմանք կարողացել են հաղթահարել իրենց վախն ու մի փոքր անվախ ձեւանալ։ Բոլորս էլ սխալվում, արտասվում, վիրավորվում եւ հուսահատվում ենք։ Դա մեր ընտրությունն է եւ պետք է փորձել գտնել ոսկե միջինը։ Երկրորդ անգամ նույնպես պետք է դիմել այդ քայլին, որովհետեւ. 1) մի բան անելիս չպետք է ակնկալել մեկ ուրիշը, 2) ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում։ Ուժ գտեք ձեր մեջ երկրորդ հնավորությունն օգտագործելու համար։ Ինքնախաբեության վանդակում ոչ մեկը չի կարող երջանիկ լինել։
Աղբյուրը՝ Clubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ