Մանկուց մեզ սովորեցնում են այն, ինչ իրականում երազանք է։ Երազանքները մեծ կարեւորություն ունեն բոլորիս կյանքում եւ հենց դրանց հասնելու ու իրակնացնելու հիմքի վրա է կառուցվում մեր կյանքը։ Առաջարկում ենք վեց միջոց ձեր նպատակներին հասնելու համար, որի արդյունքում կփոխվի նաեւ ձեր կենսակերպը։
1. Փոխեք ձեր մտածելակերպը
Ժամանակն է սուբյեկտիվ բնավորությունը վերածել օբյեկտիվի։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր շատ ճիշտ ու անկեղծ գնահատական են տալիս սեփական անձի մասին, սակայն մարդկանց մեծամասնությունը զբաղված է ինքնախաբեությամբ եւ թաքնվում են իրենց սուբյեկտիվության քաղի ներքո։
2. Ստուգեք ձեր նպատակների ուժն ու կարեւորությունը ձեզ համար
Դուք նպատակ ունե՞ք։ Եկեք ստուգենք, թե որքանով են դրանք կարեւոր ձեզ համար։ Պատկերացրեք, որ հասել եք ձեր նպատակին։ Ի՞նչ զգացողություններ առաջացան ձեզ մոտ։ Դուք ստացա՞ք այն, ինչ ցանկանում էիք։ Իսկ ի՞նչ եք մտադիրանել դրանից հետո։ Եթե այսբոլոր հարցերից հետո դուք հիացած եք ձեր ընտրությամբ ու ձեզ շատ լավ եք զգում, ուրեմն պետք է անպայման ձգտել ու հասնել ձեր նպատակին, իսկ եթե ո՞չ, ապա պետք է փոխել այն։
3. Մի սահմանափակեք ձեզ
Պետք չէ սահմանափակել ձեր նպատակները։ Մենք միշտ ընտրության հնավորություն ունենք։ Դուք պետք է օգտվեք կյանքի պարգեւած բոլոր հնարավորություններից, որպեսզի կարողանաք ի վերջո ճիշտ ընտրություն կատարել։
Մեքսիկայում տարածված է մի հրաշալի ասացվածը. «Կյանքը շատ կարճ է, բայց լայն»։ Զբաղվեք այն ամենով, ինչի մասին երազել ու մտածել եք եւ երբ ձեզ կհարցնեն, թե «ի՞նչ եք ուզում կյանքից» պատասխանեք՝ «ամեն ինչ»։
4. Զգացեք բացասական մտածելակերպի ազդեցությունը
Որքա՞ն հաճախ եք բարկանում եւ զայրանում։ Մանկուց մեզ սովորեցնել են, որ այս ամենը շատ բացասական երեւույթներ են։ Իրականում սրանք բավականին նորմալ եւ առողջ երեույթներ են, պարզապես պետք է ճիշտ արտահայտել դրանք։ Երբ օրվա ընթացքում հուսահատության պահեր եք ապրում, ապա պետք է մտածել, որ «սա ճակատագիր է...», քանի որ դրանք բնական եւ հաճախ հանդիպող երեույթներ են։ Փորձեք առանց մյուսներին բացասական էներգիա փոխանցելու ազատվել ձեր մեջ կուտակված բացասական մտքերից, որոնք խոչընդոտում են ձեզ առաջ շարժվելու հարցում։
5. Եղեք այնպիսին, ինչպիսիք կաք
Կյանքը մեկն է, եւ պետք է առավելագույնս վայելել այն։ Վերցրեք թուղթ ու մատիտը եւ գրեք ձեր բոլոր պարտականությունները։ Գրեք ամեն ինչ։ Իսկ հետո մտածեք, թե այս ցուցակից ինչ կարող եք ջնջել, եթե ձեզ մնար ընդամենը կես տարվա կյանք։ Կառաջանա ավելի փոքր ու հակիրճ ցուցակ։ Գերազանց է։ Ահա հենց այս գործողություններն էլ պետք է անել առաջին հերթին։ Իհարկե, ձեր կենսակերպը մեծապես փոխվելու է, բայց դրանից հաստատ չեք տուժի։ Դուք ավելի հետաքրքիր կյանք կապրեք։
6. Սկսեք ապրել հենց այսօր
17-ամյա մի երիտասարդ, ով պատրաստվում էր համալսարան ընդունվել, փաստաթղթերը ներկայացնելու ժամանակ հերթի մեջ տեսնում է 70 տարեկան մի ծերուկի.
– Ներողություն անհամեստ հարցի համար, ինչու՞ եք եկել այստեղ։
– Համալսարան եմ ընդունվում , – ժպտալով պատասխանել է ծերունին։
– Քա՞նի տարեկան եք – հարցնում է 17-ամյա երիտասարդը։
– Ես յոթանասուն տարեկան եմ։
– Իսկ երբ ավարտեք կլինեք 74 տարեկան…
– Ամեն դեպքում ես 74 տարեկան դառնալու եմ,- լրջորեն պատասխանել է ծերունի։
Այս պատմությունը վառ օրինակ է բոլորի համար, որ տարիներն աննկատ սահում են, իսկ նպատակները անկատար են մնում։ Օգտագործեք ձեր կայքի ամեն վայրկյանը եւ կյանքը վայելեք հենց այսօրվանից։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը