Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տանտրիկ սեքսի գաղտնիքները

21:10, 1 մարտի

Տանտրիկ սեքսը ներկայացվում է որպես սեռական մերձեցում, որն իր մեջ ներառում է նորագույն, ավանդական հնդկական եւ բուդդայական մեթոդներ։

Տանտրիկ սեքսը մարմնին հնարավորություն է տալիս օգտագործել եւ վայելել իր ներքին ամբողջ էներգիան։ Տանտրիկ սեքսի վերջում կինը «հեշտանք» չի ապրում, քանի որ դա իրականում ոչ թե էներգիա հավաքելու միջոց է, այլ վատնելու։ Տանտրիկ սեքսի վերջում էներգիայի հավասարակշռություն եւ կուտակում է նկատվում։

Տանտրիկ սեքսը կարելի է համեմատել հրավառության հետ, որից պետք է առավելագույնս հաճույք ստանալ։ Սակայն այն իրեն բնորոշ գաղտնիքներ ունի։ Ներկայացնենք դրանցից չորսը.

1. Լսեք ձեր զուգընկերոջը

Եթե ձեր զուգընկերը էներգիայի կորստի շեմին է, ապա հարկավոր է դադար տալ կամ նվազեցնել տեմպը։ Տանտրիկ սեքսի ժամանակ ձեր նպատակը ոչ թե «օրգազմի հասնելն» է, այլ էներգիա կուտակելը։ Փորձեք լսել միմյանց, որպեսզի ներդաշնակության հասնեք ձեր զուգընկերոջ հետ։ Կարեւոր հանգամանք է նաեւ աչքերը չփակելը, քանի որ դուք պետք է վայելեք նրա հայացքը, զգացմունքները, զգալ նրա հայացքը եւ այլն։ Փորձեք պահել տեսողական կապը ձեր զուգընկերոջ հետ։

2. Խորը շնչեք. Փորձեք միասին եւ ներդաշնակ շնչել

Շնչառությունը միավորում է մարդկանց հոգիները, ոչ՝ մարմինը։ Սեռական հարաբերության ժամանակ փորձեք ուշադրություն դարձնել ձեր զուգընկերոջ շնչառությանը։ Շնչառությունը պետք է խորը եւ սահուն լինի։ Հարկավոր է թուլանալ եւ կենտրոնանալ ներքին հավասարակշռության վրա։ Մեծ ուշադրություն դարձրեք որովայնի ստորին հատվածին, քանի որ հենց այս մասով պետք  է անցնի ձեր շնչառությունը։ Սովորեք շնչել ոչ միայն կրծքավանդակով, այլեւ որովայնով։

3. Սովորեք թուլանալ ձեր զուգընկերոջ հետ

Տանտրան «ակտիվ» գործողություններ չի ենթադրում։ Մարդկանց թվում է, որ սեռական մերձեցումը որքան արագ է, այնքան նրանք ավելի «պրոֆեսիոնալ» են։ Սակայն իրական հաճույք ստանում են նրանք, ովքեր իսկապես թուլանում եւ սեռական բավարարվածություն են ստանում այս գործընթացից։ Փորձեք թուլանալ, սեռական էներգիա կուտակել եւ առողջ ու երկար տարիների կյանքն ապահոված է։

4. Կնոջ եւ տղամարդու գրգռավածության «կոճակը» մարմնի  տարբեր մասերում է

Կնոջ մոտ մարմնի գրգռվածության եւ գրավչության կետը կուրծքն է։ Իսկ տղամարդկանց մոտ կուրծքն այնքան էլ գրավիչ հատված չէ, այլ փոքր-ինչ ներքեւ։ Ուստի, կնոջը գրգռելու համար պետք է կենտրոնանալ հենց կրծքի վրա։  

Տանտրան օգտակար է բոլորի համար։ Այն սովորեցնում է մեզ լինել բնական, ոչ լարված։ Պետք չէ խուսափել սեքսից, քանի որ այն ավելի է մտերմացնում ու մերձեցնում զույգին, իսկ դրանից ավելի կարեւոր ոչինչ չկա։

Աղբյուրը՝ Cluber.com.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել