Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Չորս նախանշան, որ ձեր կողքին վատ մարդ է կանգնած

23:13, 3 մարտի

Մարդիկ տարբեր են լինում, իսկ ինչպես կարելի է հասկանալ, թե ով ով է։ Ներկայացնում ենք վատ մարդու չորս նախանշան։

1. Նա միանգամից չի արձագանքում, երբ ինչ-որ մեկը օգնության կարիք ունի

Բոլոր մարդիկ էլ համակրանք են տածում հասարակության հանդեպ. անգամ կենդանիներ են օժտված այս հատկությամբ։ Եթե ձեր կողքին կանգնած մարդը անտարբեր է մյուսների դժվարությունների եւ խնդիրների նկատմամբ, պարզապես նայում ու լռում է՝ մտածելով միայն սեփական ապահովության մասին,  չի արձագանքում եւ ոչնչով չի օգնում, ուրեմն նա սխալ մտածելակերպ եւ բնավորություն ունի։

2. Նա ոչ մի ջանք չի գործադրի՝ մեկ ուրիշին օգնելու համար

Խոսքն իսկապես մեծ ջանքերի մասին է, երբ մենք հանուն մեկի զոհաբերում ենք ինչ-որ կարեւոր մի բան։ Մարդը հանուն մեկ ուրիշի պետք է պատրաստ լինի ջանքեր թափել, ուժեր ներդնել, ինչի արդյունքում նա միգուցե որոշակի կորուստներ ունենա, սակայն ի վերջո կհասկանա, որ ճիշտ որոշում է կայացրել։Սակայն եթե ձեր դիմացինի համար միեւնույնն է, թե ինչ է կատարվում իր շուրջը, եթե նա պատրաստ չէ ձեռք մեկնել այն հասարակությանը, որտեղ նա ապրում է, ուրեմն չի ցանկանում ապրել նորմալ մարդկանց միջավայրում։ Սակայն սովորաբար մարդիկ ձգտում են ապրել այնպիսի հասարակության մեջ, որտեղ բոլորը միմյանց օգնում են։

3. Նա հանուն սեփական հարմարավետության խախտում է ձեր սոցիումի կանոնները

Օրինակ, երբ շատերը մի ինչ-որ բան են որոշում, որից պետք է օգտվի ամբողջ սոցիումը, սակայն գտնվում է մեկը, ով սեփական անձի համար որոշ փաստարկներ է ներկայացնում, հարցականի տակ դնում մյուսների որոշումը  եւ սեփական շահը ավելի բարձր դասում հանրության շահից, ուրեմն հարց է առաջանում՝ իսկ ինչ է նա անում այս շրջապատում։

4. Նրա կյանքի իրադարձությունները հետաքրքիր չեն ձեզ համար

Երբ դուք  հասկանում եք, որ այս մարդն այնքան էլ օրգանիկ չէ ձեր շջրջապատի եւ հասարակության մեջ։ Դուք երբեք նրան չեք զանգի, որպեսզի տեսնենք, թե ինչպես են ընթանում իր գործերը, քանի որ դա ձեզ ոչ հետաքրքրել է, ոչ էլ հետաքրքրում է եւ չի էլ հետաքրքրի։ Ուրեմն նա արդեն օտարացել է եւ տարբերվում է ձեզանից։

Իսկ ի՞նչ անել, եթե շրջապատում նման մարդ կա։ Հանրության շրջանում պետք է քննարկել նրա գործողությունները, խոսքերը, կատարած քայլերը, որոնք ձեզ սխալ ու ոչ ադեկվատ են թվացել։ Միգուցե նա դրանից հետո վիրավորվի ձեզանից, բայց դա այնքան էլ կարեւոր չէ։ Հավատացեք նա կմնա ձեր շրջապատում եւ չի հեռանա դրանից։ Ավելին, շուտով նա ինքը կսկսի պայքարել մյուսներին վերափոխելու ուղղությամբ։

 

 

Աղբյուրը՝ Klubber.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել