Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Մանկության հետքերով. երկու ամուսինների տարբեր Երեւանը

21:12, 26 փետրվարի

Երբ ես եւ ամուսինս սկսում ենք հիշել վաղուց արդեն անցած-գնացած երեւույթների մասին, ինձ մոտ այպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք ապրել ենք տարբեր քաղաքներում։ Չնայած երկուսս էլ ծնվել ու մեծացել ենք Երեւանում եւ մեր միջեւ տարիքային տարբերությունը ընդամենը 4 տարի է՝ իմ Երեւանն ավելի միամիտ, պահպանողական եւ ռոմանտիկ է, իսկ նրանը՝ ավելի ժամանակից, խորամանկ եւ արկածներով լի։ Ես հասկանում եմ, որ այս հարցում իր կարեւոր դերն ու նշանակությունը ունի նաեւ սեռերի տարբերությունը։ Ամուսնուս անցյալում այնքան շատ սիրային արկածներ են եղել, որ միամիտ հայուհիների մասին իմ բոլոր փաստարկները միանգամից մոռացության մատնվում։ Հավատացեք, այժմ երիտասարդներն ավելի պահպանողական եւ «հետամնաց են», քան 20 տարի առաջ. բայց այս պարադոքսը ես չեմ կարող բացատրել...

Իմ Երեւանում աղջիկները «համբույրներ չէին բաշխում առանց սիրո». առավել եւս մնացած ամեն ինչ։  Իսկ իմ ամուսինը հիշում է, որ աղջիկները ոչ միայն իրենց հոգով եւ մարմնով էին տրվում, այլեւ համառորեն հասնում էին իրենց նպատակին։ Իմ քաղաքում ես ապտակել էի համադասարանցի մի տղայի եւ արցունքոտ աչքերով դուրս վազել դասասենյակից, երբ նա քանոնով հարվածել էր հետույքիս։ Առաջին հերթին ես բարդույթավորվում էի իմ «մեծ» հետույքից (համենայնդեպս այդ ժամանակ  ինձ այդպես էր թվում), եւ երկրորդ՝ ես դա ընդունում էի որպես անարգանք աղջկա արժանապատվության նկատմամբ։ Իսկ ամուսինս գայթակղում էր ոչ միայն իր համադասարանցի աղջիկներին, այլեւ որոշ ուսուցչուհիներին։ Երբ ես ուսանող էի, իմ համակուրսեցիները «առանց կանոնների մարտեր» էին կազմակերպում այն բանի համար, որ ինչ-որ մեկի ընկերը, ում հետ գնացել էր ռոմանտիկ հանդիպման, պարզվել էր մեկ ուրիշի սիրելին ու երկրպագուն է եղել։ Նրանք պատմում էին, թե ինչ տպավորություններ են ստացել իրենց առաջին համբույրից, եւ բոլորը պնդում էին, որ առաջին անգամից հետո դեմքն ամբողջությամբ պզուկներով է պատվում։ Ընդ որում, անխտիր բոլորի մոտ։

Իմ բոլոր համակուրսեցիները (առանց բացառության,) ովքեր սովորում էին միայն հանուն դիպլոմի, բոլոր միջամտություններով հանդերձ ապշեցնում էին իրենց ցինիզմով։ Մի անգամ այս աղջիկներից մեկին «փախցրեցին»։ Նրա «առեւանգման» լուրը տարածվեց ամբողջ համալսարանով մեկ։ Նրա մտերիմ ընկերուհին՝ Անին, հմուտ լացող-տատիկների նման «վայ-վույը կապել» էր։ Իսկ «փախուստն» իրականում եղել էր այսպես.  աղջիկը վիճել է տղայի հետ, վերջինս եկել է հարաբերությունները պարզելու, առաջարկել է նստել մեքենան եւ բնականաբար, երբ աղջիկը նստել է, նրան տարել են «անհայտ ուղղությամբ»։

Այս ժամանակ իմ հանդարտ ու «ռացիոնալիզատորական» հորդորներին, որ պետք է ոստիկանություն դիմել կամ դատի տալ, Անին շատ տարօրինակ հայացքով նայեց ինձ, քմծիծաղ տվեց եւ նկատեց, որ ես մշտապես «ավանգարդ բաներ» եմ ասում։ Բայց ես պնդում էի, որ եթե առեւանգված աղջկան դա տհաճ է եղել, ապա նա կարող էր հրաժարվել ամեն ինչից եւ ետ վերադառնալ։Այդ ժամանակ Անին շփոթված նայեց ինձ եւ ձեռքի պերճախոս շարժումով, վրդովմունքով ասաց. «Բա որ ընտեղ բացա, էլ ուր գա»...Նրա այս «երկաթե փաստարկին» ես չկարողացա պատասխանել։ Ի դեպ, այս աղջիկը շատ հաջող ամուսնացավ, ինչ էլ բոլորի մոտ նախանձի տեղիք տվեց։ Ավելին, աղջկան փախցրած տղան էլ շատ «վեհանձն» էր գտնվել եւ աղջկան չէր զրկել կուսությունից. համենայնդեպս այդպես էր տարածվել «լեգենդը»...

Անկեղծ ասած՝ իր ուսանողական կյանքից իմ ամուսինը նախընտրում է լռել եւ ոչինչ չպատմել՝ նախընտրելով «չցնցել իմ միամիտ ուղեղ»։ Բայց միայն նրա պերճախոսությունը վկայում է այն մասին, որ այդ ժամանակաշրջանում նրա Երեւանը բոլորովին այլ հարթության վրա է եղել։ Բայց պետք է խոստովանեմ, որ շատ հաճելի էր ճամփորդել նույն քաղաքի տարբեր ընկալումների ու տեսակետների աշխարհով...

 

 

Էմմա Օ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել