«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Յոթ արգելված արտահայտություն կամ ինչպես են «մահանում» հարաբերությունները

19:15, 5 մարտի

Ձեր հարաբերությունները կարող են մեծապես տուժել վիճաբանությունների եւ որոշակի բացթողումների պատճառով։ Նրա մոտ նոր հետաքրքրություննե՞ր են առաջացել. դուք հաճա՞խ եք խորհուրդ հարցնում ընկերուհիներից...

Մի՞թե սա նշանակում է, որ սերն արդեն անցել է։ Իսկ հետո ինչ պետք է անել։ Մի՞թե պետք է վերջակետ դնել հարաբերություններում։

Առաջարկում ենք ծանոթանալ այն յոթ արգելված արտահայտություններին, որոնք «սպանում» են հարաբերությունները եւ խոչընդոտում դրանց հետագա ընթացքը։

«Իսկ միգուցե բաժանվե՞նք»  

Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ. աշխատավայրում տնօրենը բարկանում է ձեզ վրա, եւ դուք նրան ասում եք. «Իսկ միգուցե ես դուրս գամ աշխատանքից»։ Ինչ եք կարծում, ի՞նչ պատասխան կարելի է ակնկալել։Նույնիսկ եթե դուք բացասական պատասխան չլսեք, միեւնույնն է կարժանանաք «դեղին քարտի»։

Երբ դուք ձեր ընտրյալին ասում եք «միգուցե բաժանվե՞նք», նա ձեզ կարող է պատասխանել՝ «միգուցե», եւ դրանով վերջ կդրվի ձեր հարաբերություններին։

 «Ինչ նման ես իմ նախկին ընկերոջը / ընկերուհուն...»  

«Նախկին ընկեր/ ընկերուհի բոլորն էլ ունեն։ Եվ նրանցից յուրաքանչյուրից ինչ-որ մի բան սովորել ենք։ Սակայն զույգերի համար ամենավատն այն է, երբ իրենց համեմատում են նախկին սիրեցյալների հետ։ Սա ապացույցն է այն բանի, որ դուք դեռ հիշում եք նրան, իսկ սա հնարավոր է ձեր բաժանման պատճառը դառնա։ Բոլորս էլ տարբեր ենք եւ իհարկե, ունենք մեր առավելություններն ու թերությունները, որոնք շատ մարդկանց մոտ կրկնվում են։ Եթե շատ եք ցանկանում ձեր սիրելիին ինչ-որ մեկի հետ համեմատեք, ապա կարելի է համեմատել... ծնողների հետ։ Սա ոչ միայն չի բարկացնի դիմացինին, այլեւ կերջանկացնի նրան. վերջինս կկարծի, որ դուք նրան ձեր ընտանիքի մի մասն եք համարում։

 «Ինքնուրույն արա. ես այսօր հոգնած եմ»

Նախկինում կանայք չէին աշխատում. ինչպիսի երանելի ժամանակաշրջան։ Սակայն այսօր ոչ բոլոր կանայք կարող են նստել տանը։ Մի խոսքով, այժմ եւ կինը, եւ տղամարդը աշխատում են, ուստի «ես այսօր հոգնած եմ» արտահայտությունը տեղին չէ։ Բոլորն էլ աշխատում են, հոգնում , բայց դա չի նշանակում, ո ր դուք չեք կարող ժամանակ տրամադրել ձեր սիրելիին։

«Դու արդեն մեկ անգամ նորոգել ես հեռուստացույցը…»

 Երբ արդեն վիճելու ոչինչ չկա, դուք սկսում եք հիշել անցած-գնացած իրադարձությունները. «Հիշում եմ, թե ինչպես էիր գայթակղում քո համադասարանցուն», «Իսկ դու իմ քրոջն էիր սիրահարվել», «Ես քեզ այդ ժամանակ չէի ճանաչում».... պետք չէ անցյալով ապրել։

«հըըմ…»

Սեքսից հետո անկողնում ասված մի բառն անգամ կարող է մեծ ազդեցություն ունենալ հարաբերությունների հետագա զարգացման վրա։ Դուք հրավառություն էիք ակնկալում, բայց ձեր սիրեցյալը մի քանի շող ու լույս է ցուցադրում։ Պետք չէ առաջին անգամ անհաջող սեքսից հետո մեծ աղմուկ բարձրացնել։ Մի կարծեք, որ իզուր եք ձեր կյանքը կապել նրա հետ։ Իսկ եթե ձեր անհամատեղելիությունը շարունակվում է, ապա արդեն կարելի է մտածել, թե արժե մասին ապրել թե ոչ։

 «Նախկինում քեզ ամեն ինչ դուր էր գալիս»

Երբ դուք սկսել եք հանդիպել, ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ էր, սակայն ժամանակի ընթացքում որոշ հանգամանքների փոփոխության հետեւանքով զույգերից յուրաքանչյուրին ինչ-որ մի բան չի բավականացնում՝ չնայած նախկինում ամեն ինչ շատ լավ էր։ Սակայն պետք չէ հուսահատվել, քանի որ ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվում է. ձեր մտածելակերպը քսան տարեկանում եւ երեսուն տարեկանում բավականին տարբեր է։ Տարիքին զուգընթաց դուք սկսում եք տեսնել այն, ինչ նախկինում չէիք նկատում։ Ուստի, այն արտահայտությունը, որ «նախկինում, ես քեզ այսպես դուր էի գալիս» վկայում է այն մասին, որ  դուք փոփոխությունների պատրաստ չեք։

 «Առանց մեկնաբանությունների»

Ամենավատը, որը կարող է ձեր զուգընկերը ասել ձեզ՝ ոչինչ չասելն է։ Սիրային հարաբերությունները առաջին հերթին շփումն է՝ թեկուզ բարձրաձայն, թեկուզ վիճելով։ Ձեր զուգընկերոջ հարցերին պատասխանելով դուք ցույց եք տալիս, որ այն ինչ նա ասում է հետաքրքրում է ձեզ, իսկ լռելով՝ արհամարհում ու նվաստացնում եք նրան։

Ուստի, փորձեք խուսափել այս արտահայտություններից, որպեսզի ձեր ընտրյալը հաճույքով շփվի ձեզ հետ եւ մշտապես ձեր կողքին լինի։

 

 

 

Աղբյուրը՝ Creu.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել