MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Հինգ պատճառ սեքստինգից օգտվելու համար

23:09, 5 մարտի

Սեքստինգը սեռական բնույթի հաղորդագրություններ, իսկ երբեմն էլ լուսանկարներ ուղարկելն է, որոնք սովորաբար «խիստ անձնական եւ արգելված են համարվում»։ Մարդիկ շատ հաճախ են սեքստինգից օգտվում, քանի որ վիրտուալ  եւ «անկեղծ» շփման  ընթացքում նոր երեւույթներ կարելի է բացահայտել տվյալ մարդու մասին։ Առաջարկում ենք ընթերցել այն հինգ պատճառների մասին, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչու է պետք սեքստինգից օգտվել։

1. Առաջին հերթին դուք տեղեկանում եք զրուցակցի սեռական երեւակայության մասին

Ինչպես ասում են face-to-face դժվար է խոստովանել սեփական ցանկությունների մասին, քանի որ «ամաչում եւ լռում ես»։ Այս ամենը պայմանվորված է այն հանգամանքով, որ մենք վախենում ենք, որ մեզ ճիշտ չեն հասկանա կամ կսկսեն քննադատել։ Սեքսը արգելվա՞ծ թեմա է, ուրեմն կլռեմ։ Սակայն սեքստինգի դեպքում շատ ավելի հեշտ է բացել ձեր հոգին եւ խոսել ցանկությունների մասին, որոնք ժամանակի ընթացքում իրականություն են դառնում։

2. Մենք հետաքրքրություն ենք առաջացնում սեփական անձի նկատմամբ                                              Արգելված երեւույթներն ավելի հետաքրքրիր են։ Սեռական ցանկությունները չես կարող մարել, դա մի սովորություն է, որի պակասն ու քաղցը մշտապես զգում ես։ Դու զարկ ես տալիս երեւակայությանը եւ առանց ամաչելու խոսում ես դրա մասին։

3.Մենք ավելի ինքնավստահ ենք դառնում մեր ուժերի եւ հնարավորությունների հարցում

Բոլորը սա հերքում են, քանի որ չեն փորձել։ Երբ մարդը ցանկալի է, նրա ինքնագնահատականը բարձրանում է. նա ցանկալի է, բայց միեւնույն ժամանակ անհասանելի։ Երբ գիտես, որ պահանջված ես, ինքնաբերաբար գինդ եւ արժեքդ ավելի է բարձրանում. կոպի՞տ է, բայց փաստ։

4. Կարող ես երկրորդ անգամ կարդալ եւ վայելել

Սովորաբար ասացիր խոսքդ եւ հետո մոռացության մատնեցիր ամեն ինչ։ Իսկ սիրային նամակներն ու էրոտիկ նկարները շատ դժվար են ջնջվում կամ մոռացվում։ Բացի այդ, դրանք միշտ քո ձեռքի տակ են եւ կարող ես կրկին բացել ու կարդալ։

5. Վերջին պատճառը. դու միշտ ցանկալի օբյեկտի «կողքին ես»

Ինչ հիանալի է լինել մեկի կողքին, ում մասին ամբողջ գիշեր մտածում ես։ Ուրեմն դուք հմայիչ եք, ցանկալի եւ ձեզ միշտ հիշում են։ «Ճիշտ» մարդուց սիրային խոսքեր լսելու համար կարող եք շաբաթներով սպասել, իսկ «ցանկալի օբյեկտից» ՍՄՍ ստանալը շատ հեշտ ու դյուրին գործընթաց է։ Ճիշտ է, իրականում դուք տարբեր սենյակներում, քաղաքներում եք, բայց ասես նույն անկողնում լինեք, գրկված...

Վիրտուալ աշխարհում շատ աղբ ու սպամեր կան, սակայն այս աշխարհը ունի մի շատ կարեւոր կանոն՝ այստեղ չեն ամաչում եւ կարելի է փոքրիկ ու անմեղ հիմարություններ անել, բայց ցանկալի մեկի հետ։

 

 

 

 

Աղբյուրը՝ Clubber.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել