Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հայաստան. Սիրում եմ, թեեւ անպատասխան

21:22, 28 փետրվարի

Վերջերս ավելի հաճախ եմ մտածում Հայաստանը լքելու մասին։ Փորձում եմ պատկերացնել իմ կյանքն օտարության մեջ։ Սակայն ինչ-որ մի մոգական ուժ պահում է ինձ այստեղ։ Հայրենասիրությու՞ն. կա այդպիսի բան։ Կարոտի զգացողությու՞ն. դա էլ չեմ բացառում։  Հուսահատության պահերին ուզում եմ ամեն ինչ թողնել ու մեկընդմիշտ հեռանալ Հայաստանից՝ մի կողմ դնելով կարոտն ու հայրենասիրությունը, սակայն երեխաներիս ծննդավայրից արմատախիլ անելու մտավախությունը հանգիստ չի տալիս ինձ։ Ինչպե՞ս բացատրեմ նրանց, որ հարազատ տնից, դպրոցից, ընկերներից բաժանելը իմ հոգատարությունն է, իրենց համար լավ ապագա ապահովվելու նպատակ։ Ինչպե՞ս հասկացնեմ նրանց, որ պաշտոնյաների միջեւ եղած տարաձայնությունների եւ հերթական բիզնեսը չկիսելու պատճառով տուժում ենք մենք՝ շարքային քաղաքացիներս։ Ինչպե՞ս բացատրեմ նրանց, որ օտար երկրում պետք է հարմարվեն օտար ավանդույթներին, օտար լեզվին, օտար եւ իրենց համար խորթ մարդկանց։

Դժգոհելու պատճառներ շատ ունենք. օրեցօր ավելի ու ավելի մեծ ատելությամբ ենք լցվում կրթական անհեթեթ համակարգի, անիմաստ թանկ դեղորայքի, բազմաթիվ մասնագետների (տարբեր բնագավառներում ) ոչ արհեստավարժ մոտեցման, սպասարկման ոլորտներում ծառայությունների անբարեկիրթ մատուցման եւ սննդի վատ որակի պատճառներով․․․Ցուցակը կարելի է անվերջ թվարկել. բոլորս էլ բողոքներ ունենք։ Բայց մենք, կարծես, դարձել ենք մեր վատատեսության եւ շինծու ամբիցիաների, հավակնությունների զոհերը, համառորեն մեր «ես»-ն ենք պնդում՝  մոռանալով  «մենք»-ի մասին։ Դարձել ենք անպատասխանատու՝ սեփական մեղքն ընդունելու փոխարեն, մեղադրում ենք դիմացինին, փախչում պարտավորություններից, շրջանցում օրենքները եւ ասես, դիտմամբ չենք ուզում տեսնել լավն ու դրականը։  

«Ի՞նչ կա է՜, էս  Հայաստանում»։  Միայն այստեղից գնացողն է հասկանում, թէ ինչ կա «էս» Հայաստանում։  Փշատի բու՜յր կա Հայաստանում, նռան գու՜յն կա Հայաստանում, լացող բարդիների շրշյու՜ն կա Հայաստանում, հնամենի վանք ու տաճա՜ր կա Հայաստանում, կարմրաթուշ  ծիրան ու խնձոր, ախորժահամ ջուր ու բերքառատ հող կա Հայաստանում, դարավոր մշակույթ ու պատմություն կա Հայաստանում։

Երբեմն ուզում եմ բարձրանալ սարի գագաթին եւ գրկել իմ երկիրը․ ասել, որ ես կամ, որ ես չեմ գնացել ու չեմ էլ պատրաստվում, որ երեխաներս այստեղ են ծնվել ու երկրի արժանի զավակ են դառնալու, որ ես սիրում եմ իմ երկիրը, իմ քաղաքը։ Սիրում են այգաբացն ու իրիկնամուտը, մեր երկարատեւ, երփներանգ  ու չքնաղ՝ աշխարհում նմանը չունեցող աշունը, վաղ առավոտյան ջրցան մեքենաներով լվացված փողոցների հոտը, Կասկադի աստիճանները, գողտրիկ սրճարանները, թանգարաններն ու պատկերասրահները․․․

Սիրում եմ․․․թեեւ անպատասխան․․․դեռ անպատասխան․․․

 

Եվա Նավասարդյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել