Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Նամակ խմբագրությանը. «Ամուսինս խաղամոլ է»

21:08, 3 մարտի

Ողջույն, որոշել եմ ձեզ հետ կիսվել ինձ տանջող ցավով, քանի որ երբեմն ինձ թվում է, որ հուսահատությունից կարող եմ խելագարվել։ Խնդիրն այն է, որ ամուսինս խաղամոլ է։ Վերջին տասը տարիների ընթացքում ես միայն նրա պարտքերն ու վարկերն եմ մարում եւ աղոթում Աստծուն, որպեսզի նա մեզ ազատի այս փորձանքից։

Մենք 15 տարի է ամուսնացած ենք եւ երկու հիանալի երեխաներ ունենք։ Ամուսինս շատ լավ էր վաստակում եւ հոգատար ամուսին ու հայր էր։ Մենք հարուստ չէինք. հայաստանյան չափանիշներով կարելի է ասել՝ միջինից բարձր։ Գրում եմ անցյալ ժամանակով, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում ամուսինս այնպես է փոխվել, որ անճանաչելի է դարձել։ Տեւական ժամանակ է, ես չէի կասկածում, որ նա նման սարսափելի սովորություն է ձեռք բերել, մինչեւ այն պահը, երբ մեր ընկերները ինձ հայտնեցին, որ ամուսինս մեծ գումարներ է պարտքով վերցրել նրանցից։ Երբ ես ամուսնուցս բացատրություններ պահանջեցի, նա ինձ ասաց, որ նոր բիզնես է ցանկացել սկսել, բայց չի հաջողվել ու սնանկացել է։ Նա նաեւ նշեց, որ անպայման գումար կգտնի եւ կվերադարձնի ընկերներից ու հարազատներից վերցրած գումարները։ Իսկ երբ նա խոստովանեց, որ խաղամոլ է, ես ցնցված էի։ Նա երդվում էր, որ այլեւս ոտք չի դնի խաղատուն եւ հանուն ընտանիքի կսթափվի  ու նման քայլի այլեւս չի դիմի։ Մենք վաճառեցինք քաղաքի կենտրոնում գտնվող մեր բնակարանը եւ գնեցինք ավելի փոքրը եւ ինչ-որ չափով մարեցինք նրա պարտքերը; Մի որոշ ժամանակ, ամուսինս իսկապես զսպում էր իրեն, սակայն ցավոք, այս ամենը երկար չշարունակվեց։

Մի անգամ նա տուն վերադարձավ վաղ առավոտյան եւ սարսափելի տեսք ուներ։ Պարզվում է, նա ամբողջ գիշեր խաղացել ու տասը հազար դոլար էր տանուլ տվել. այս ժամանակ 10 հազար դոլարը մեզ համար բավականին մեծ գումար էր։ Նա արտասվում էր, ասում, որ ավելի լավ է ինքնասպան լինի, քան շարունակի այսպես ապրել։ Մենք որոշեցինք, որ նա պետք է հեռանա Հայաստանից, որպեսզի գումար աշխատի եւ կարողանա պարտքերը մարել։ Ընդհանուր ծանոթների շնորհիվ մենք նրա համար Ռուսաստանում գործ գտանք։ Անցավ ժամանակ, եւ պարտատերերը եկան մեր տուն։ Ես մինչ հիմա սարսափով եմ հիշում այդ օրը։ Ես իմ երկու երեխաների հետ էի, երբ տուն եկան երեք առողջ եւ հաղթանդամ տղամարդ ու սկսեցին գումար պահանջել։ Նրանք պնդում էին, որ ամուսինս շատ ավելի մեծ գումար է պարտք նրանց... նույնիսկ չեմ ցանկանում հիշել այն ամենը, ինչ ես լսեցի այդ օր։ Ավելին, պարզվեց, որ նա մեծ գումարներ է վերցրել անգամ իր նախկին աշխատավայրից։ Մեզանից երես թեքեցին գրեթե մեր բոլոր ընկերները եւ անգամ ամուսնուս եղբայրները ինձ ոչ մի հարցում չօգնեցին։ Ցանկանում էին  պարտքի դիմաց վերցնել մեր բնակարանը եւ միայն հրաշքով ես կարողացա վաճառել այն, մարել պարտքերի մի մասը եւ մեկ սենյականոց ավերակ բնակարան գնել քաղաքի ծայրամասերից մեկում, որպեսզի երեխաներիս հետ փողոցում չմնայի...

Դրանից հետո մենք տեղափոխվեցինք Ռուսաստան՝ ամուսնուս մոտ, որտեղ ես վերահսկում էի նրա ամեն մի քայլը. գնում էինք հոգեբանի մոտ եւ հանդիպում տարբեր անանուն խաղամոլների հետ։ Մի քանի տարի հանգիստ ապրեցինք, բայց հազիվ էինք մի քիչ հանդարտվել, երբ ամեն ինչ նորից սկսվեց։ Այժմ ասես փակ շղթայի մեջ ենք հայտնվել։ Ես չգիտեմ՝ ինչ անեմ։ Բաժանվել չեմ կարող, քանի որ ի վիճակի չեմ պահել իմ ընտանիքն ու երեխաներիս։ Ամուսինը վատ մարդ չէ, պարզապես հիվանդ է, սակայն թե ինչպես է պետք պայքարել այս հիվանդության դեմ, չգիտեմ։ Ես արդեն գնացել եմ քահանայի, թուղթ ու գիր բացողների մոտ, սակայն ոչինչ չի օգնում։ Հենց որ նրա մոտ նոպա է սկսվում, նա չի կարողանում վերահսկել իրեն։ Նա չի ուտում, չի խմում, չի քնում, աչքերը տենդագին փայլում են, եւ ես հասկանում եմ, որ նա մտածում է միայն մեկ բանի մասին։ Հենց որ այս շրջանը անցնում է, նա  զղջում է, տանջվում ու երդվում, որ դա վերջին անգամն էր։ Ուժերս սպառվել են։ Ես ասես պատերազմի մեջ եմ, որի ավարտը չի երեւում...

 

 

Զարուհի Բ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել