Ողջույն, որոշել եմ ձեզ հետ կիսվել ինձ տանջող ցավով, քանի որ երբեմն ինձ թվում է, որ հուսահատությունից կարող եմ խելագարվել։ Խնդիրն այն է, որ ամուսինս խաղամոլ է։ Վերջին տասը տարիների ընթացքում ես միայն նրա պարտքերն ու վարկերն եմ մարում եւ աղոթում Աստծուն, որպեսզի նա մեզ ազատի այս փորձանքից։
Մենք 15 տարի է ամուսնացած ենք եւ երկու հիանալի երեխաներ ունենք։ Ամուսինս շատ լավ էր վաստակում եւ հոգատար ամուսին ու հայր էր։ Մենք հարուստ չէինք. հայաստանյան չափանիշներով կարելի է ասել՝ միջինից բարձր։ Գրում եմ անցյալ ժամանակով, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում ամուսինս այնպես է փոխվել, որ անճանաչելի է դարձել։ Տեւական ժամանակ է, ես չէի կասկածում, որ նա նման սարսափելի սովորություն է ձեռք բերել, մինչեւ այն պահը, երբ մեր ընկերները ինձ հայտնեցին, որ ամուսինս մեծ գումարներ է պարտքով վերցրել նրանցից։ Երբ ես ամուսնուցս բացատրություններ պահանջեցի, նա ինձ ասաց, որ նոր բիզնես է ցանկացել սկսել, բայց չի հաջողվել ու սնանկացել է։ Նա նաեւ նշեց, որ անպայման գումար կգտնի եւ կվերադարձնի ընկերներից ու հարազատներից վերցրած գումարները։ Իսկ երբ նա խոստովանեց, որ խաղամոլ է, ես ցնցված էի։ Նա երդվում էր, որ այլեւս ոտք չի դնի խաղատուն եւ հանուն ընտանիքի կսթափվի ու նման քայլի այլեւս չի դիմի։ Մենք վաճառեցինք քաղաքի կենտրոնում գտնվող մեր բնակարանը եւ գնեցինք ավելի փոքրը եւ ինչ-որ չափով մարեցինք նրա պարտքերը; Մի որոշ ժամանակ, ամուսինս իսկապես զսպում էր իրեն, սակայն ցավոք, այս ամենը երկար չշարունակվեց։
Մի անգամ նա տուն վերադարձավ վաղ առավոտյան եւ սարսափելի տեսք ուներ։ Պարզվում է, նա ամբողջ գիշեր խաղացել ու տասը հազար դոլար էր տանուլ տվել. այս ժամանակ 10 հազար դոլարը մեզ համար բավականին մեծ գումար էր։ Նա արտասվում էր, ասում, որ ավելի լավ է ինքնասպան լինի, քան շարունակի այսպես ապրել։ Մենք որոշեցինք, որ նա պետք է հեռանա Հայաստանից, որպեսզի գումար աշխատի եւ կարողանա պարտքերը մարել։ Ընդհանուր ծանոթների շնորհիվ մենք նրա համար Ռուսաստանում գործ գտանք։ Անցավ ժամանակ, եւ պարտատերերը եկան մեր տուն։ Ես մինչ հիմա սարսափով եմ հիշում այդ օրը։ Ես իմ երկու երեխաների հետ էի, երբ տուն եկան երեք առողջ եւ հաղթանդամ տղամարդ ու սկսեցին գումար պահանջել։ Նրանք պնդում էին, որ ամուսինս շատ ավելի մեծ գումար է պարտք նրանց... նույնիսկ չեմ ցանկանում հիշել այն ամենը, ինչ ես լսեցի այդ օր։ Ավելին, պարզվեց, որ նա մեծ գումարներ է վերցրել անգամ իր նախկին աշխատավայրից։ Մեզանից երես թեքեցին գրեթե մեր բոլոր ընկերները եւ անգամ ամուսնուս եղբայրները ինձ ոչ մի հարցում չօգնեցին։ Ցանկանում էին պարտքի դիմաց վերցնել մեր բնակարանը եւ միայն հրաշքով ես կարողացա վաճառել այն, մարել պարտքերի մի մասը եւ մեկ սենյականոց ավերակ բնակարան գնել քաղաքի ծայրամասերից մեկում, որպեսզի երեխաներիս հետ փողոցում չմնայի...
Դրանից հետո մենք տեղափոխվեցինք Ռուսաստան՝ ամուսնուս մոտ, որտեղ ես վերահսկում էի նրա ամեն մի քայլը. գնում էինք հոգեբանի մոտ եւ հանդիպում տարբեր անանուն խաղամոլների հետ։ Մի քանի տարի հանգիստ ապրեցինք, բայց հազիվ էինք մի քիչ հանդարտվել, երբ ամեն ինչ նորից սկսվեց։ Այժմ ասես փակ շղթայի մեջ ենք հայտնվել։ Ես չգիտեմ՝ ինչ անեմ։ Բաժանվել չեմ կարող, քանի որ ի վիճակի չեմ պահել իմ ընտանիքն ու երեխաներիս։ Ամուսինը վատ մարդ չէ, պարզապես հիվանդ է, սակայն թե ինչպես է պետք պայքարել այս հիվանդության դեմ, չգիտեմ։ Ես արդեն գնացել եմ քահանայի, թուղթ ու գիր բացողների մոտ, սակայն ոչինչ չի օգնում։ Հենց որ նրա մոտ նոպա է սկսվում, նա չի կարողանում վերահսկել իրեն։ Նա չի ուտում, չի խմում, չի քնում, աչքերը տենդագին փայլում են, եւ ես հասկանում եմ, որ նա մտածում է միայն մեկ բանի մասին։ Հենց որ այս շրջանը անցնում է, նա զղջում է, տանջվում ու երդվում, որ դա վերջին անգամն էր։ Ուժերս սպառվել են։ Ես ասես պատերազմի մեջ եմ, որի ավարտը չի երեւում...
Զարուհի Բ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել