Օրեր առաջ համացանցում լուրեր էին տարածվել, որ Եգիպտոսում հայտնի պորտապարուհի, ազգությամբ հայ Սոֆինարին ձերբակալել են՝ իբրեւ թե եգիպտական դրոշն անարգելու համար: Մի քանի ժամ անց պարուհուն գրավի դիմաց ազատ են արձակել: NEWS.am STYLE-ը կապ է հաստատել պարուհու հետ՝ կատարվածի իսկությունը պարզելու համար։ Նշենք, որ այս սկանդալը բարձրացել էր դեռեւս անցյալ տարի, երբ նրան կանչել էին հարցաքննության եգիպտական դատարան՝ պետական դրոշի գույներով զգեստ կրելու համար։ Հայտնի պարուհուն մեղադրում էին Եգիպտոսն անարգելու մեջ, քանի որ նա պորտապար էր պարել այս երկրի պետական դրոշի գույներով կարված զգեստով։ Վրդովված քաղաքացիները հայց էին ներկայացրել, որտեղ նշված էր, որ Սոֆինարը այդ հագուստով ելույթ է ունեցել Կարմիր ծովի ափին գտնվող Այն-Էլ-Սոխնա նավահանգստում կազմակերպված երեկույթներից մեկի ժամանակ։ Ի դեպ, Սոֆինարը մեծ համբավ ունի եգիպտացիների շրջանում։ Աղջիկը Եգիպտոս է եկել երկու տարի առաջ, բայց արդեն հասցրել է նկարահանվել մի քանի ֆիլմերում եւ ելույթ ունենալ էլիտար հարսանիքների ժամանակ։
Սոֆինարի բացատրություններից հետո (պարուհին պնդում է, որ նրան խաբել եւ շանտաժի են ենթարկել՝ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով), պարուհու քույրը՝ Հերմինեն (նյութի գլխավոր նկարը), մեզ պատմել է կատարվածի մանրամասները եւ նշել, որ Սոֆինարը երեկ ելույթ է ունեցել տեղի հեռուստաընկերություններից մեկում։
«Սոֆինարը եգիպտական դրոշի գույներով զգեստ էր հագել երկրի նորընտիր նախագահ Աբդուլ Ֆատտահ Խալիլ Աս-Սիսիի պատվին. վերջինս մեզ համբավ է վայելում Եգիպտոսի հայկական եւ ռուսալեզու համայնքների շրջանում։ Այդ օրը շատերն էին այդ գույներով զգեստներ հագել եւ Սոֆինարը, ով շատ է սիրում եւ Եգիպտոսը, եւ եգիպտացիներին, այս ձեւով իր հարգանքն ու աջակցությունն է արտահայտել։ Մենք շատ սիրում եւ հարգում ենք այժմյան նախագահին։ Իսկ օրենքը, ըստ որի քաղաքացիները իրավունք չունեն օգտագործել Եգիպտոսի դրոշի գույները, վերջերս է սկսել գործել, եւ շատ քչերն են իմացել այդ մասին։ Սոֆինարը մի քանի անգամ հարցազրույցներ է տվել եւ պատմել այս ամենը, պարզապես որոշ մարդկանց նրա հաջողություններն այնքան է հաճելի չեն։
Երեկ Սոֆինարը ելույթ է ունեցել տեղի Dream 2 հեռուստաալիքով, որտեղ քննարկել են դրոշի հետ կապված սկանդալային այդ միջադեպը։ Նա նշել է, որ «Nabila» հյուրանոցը, որի գիշերային ակումբում նա աշխատել է, հաշիշ ու ալկոհոլ է վաճառում եւ մարմնավաճառների ծառայություններ մատուցում զբոսաշրջիկներին։ Մենք պատերազմ ենք սկսել նրանց դեմ։ Սոֆինարը հյուրընկալվելու է նաեւ երկու այլ հեռուստաընկերություններում, որտեղ ավելի մանրամասն կպատմի կատարվածի մասին։ Մարտահրավերը նետված է, կարելի է ասել՝ պատերազմը սկսված է...
Իսկ ինչ վերաբերում է դատական գործընթացին, ապա այն իսկապես երկար կշարունակվի։ «Nabila» հյուրանոցի տիրուհին եւ փաստաբանը կանեն ամեն ինչ, որ գործը կոծկեն, սակայն Սոֆինարը շատ հայտնի ու սիրված է Եգիպտոսում, ուստի մենք վստահ ենք, որ վաղ թե ուշ հաղթելու ենք։ Այս պատմությունը մեծ աղմուկ ու սկանդալ է բարձրացրել Եգիպտոսում։ Քույրս շատ մեծ հեղինակություն ունի։ Նա չի ծխում, չի խմում, սիրեկանների չունի։ Նրան հարգում են ոչ միայն որպես պարուհի, այլեւ որպես մարդ։ Իսկ դրոշի պատմությունը «բարի» մարդիկ ցանկանում են օգտագործել եւ Սոֆինարին հեռացնել թերթերի առաջին էջերից։ Մարդիկ նախանձից խելագարվել են»,- նշել է Հերմինեն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը