MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Մենք մշտապես ապրել ենք ազատ, անկախ Հայաստան տեսնելու հույսով ու ցեղասպանության ընդունման պահանջով». Կարպիս Թիթիզյան

20:36, 5 մարտի

Հայրենիք, հայրենասիրություն... սրանք այնպիսի արժեքներ են, որոնք կան յուրաքնչյուր մարդու մոտ, որոնք չեն ճանաչում տարածություն եւ ժամանակ։ Աշխարհի որ ծայրում էլ անհատը գտնվի, մեկ է, նա իր սրտում միշտ պահում է Հայրենիքի կարոտը։ NEWS.am STYLE-ը զրուցել է Հայաստանում սփյուռքի առաջին գործարար Կարպիս Թիթիզյանի հետ։

Ծնված լինելով Հայաստանից դուրս, որտեղի՞ց Ձեզ այսքան հայասիրություն, հայրենսիրություն:

Ինձ շատ դուր եկավ, որ հայասիրությունն ու հայրենասիրությունն առանձնացրել եք: Դրանք առաջին հայացքից գուցե նույնն են թվում, բայց իրականում շատ տարբեր զգացողություններ են առաջացնում: Ես ծնվել ու մեծացել եմ Բեյրութում` Լիբանանում: Լիբանանը մեր Սփյուռքի մայրաքաղաքն է ինձ համար: Այս պատճառով ես հենց այսպիսին եմ մեծացել: Ես անգամ պատանեկան միությունների, սկաուտական հավաքների կազմում էի ընդգրկված: Դա կեսակերպ եւ դաստիարակություն էր: Գիտեք, ես չունեմ այս հարցի պատասխանը: Ես չգիտեմ` որտեղից ձեր ասած հայրենասիրությունն ու հայասիրությունը: Պարզապես ես այսպես եմ մեծացել, կյանքը, ընտանիքս, շրջապատս այդպես է կառուցել իմ արժեքային համակարգը: Ես ցավում եմ իմ հայրենիքի համար, ուրախանում ամեն մի մանրուքով, հուզվում ամեն մի ձախողումից կամ հաղթանակից` լինի դա սպորտի, մշակույթի, թե քաղաքական ոլորտներում:

Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում, քաջալերում, որ ԱՄՆ-ում ապրելով մնաք այսքան հայ:

Կապ չունի` մարդ որտեղ է ապրում, եթե նա ապրում է իր հայրենիքի ցավով, ապա ամենեւին էլ պարտադիր չէ Հայաստանում միայն ապրի: Կամ հակառակը` երբ մարդն հայրենասեր չէ, նա կարող է այդպիսին լինել նաեւ իր հայրենիքի սրտում: Միշտ էլ Սփյուռքում մեզ` հայրիս համար առաջնային հարցը հայապահպանությունն ու հաջորդ սերունդների մեջ հայրենասիրություն սերմանելն է: Մենք մշտապես ապրել ենք ազատ, անկախ Հայաստան տեսնելու հույսով ու ցեղասպանության ընդունման պահանջով: Դա է մեզ իրար կողքի միասնական պահել:

Խոսեք Ձեր ընտանիքի մասին, արդյո՞ք երեխաների մեջ սերմանել եք հայ լինելու պատիվը, գիտակցությունը:

Ես ու կինս մեր դստերը հենց այս տրամաբանությամբ ենք մեծացրել: Միաժամանակ դա արհեստական եւ ստիպողական չի եղել: Դա պարզապես գալիս է ընտանիքի մթնոլորտից, աշխարհայացից: Դուստրս երբեմն ինձ զարմացնում է հայրենիքի նկատմամբ սրտացավությամբ: Աղջիկս` Նազանը, հաճախում է Ագազյին վարժարան, հենց այս պատճառով է նա մշտապես ծանոթ Հայ դատի խնդիրներին: Ես էլ եմ այդ նույն ոգով մեծացել: Զավակները միշտ նման են լինում ծնողներին եւ կրկնում են նրանց օրինակները:

Սկզբում տուրիստական գործակալություն, հետո արվեստ, ինչո՞ւ ընտրեցիք մշակույթի ոլորտը:

Զբաղվելով բիզնեսային գործունեությամբ, ղեկավարելով Հայաստանում եւ Լոս Անջելեսում ամենահայտնի հայկական տուրիստական գործակալություններից մեկը` «Լեւոն Թրավլ»-ը, ես մշտապես հետաքրքրված եմ եղել նաեւ արվեստով: Դա պարզապես մի օր չի եղել, երբ ես արթնացել եմ ու որոշել համերգներ կամ մշակութային միջոցառումներ կազմակերպել: Իմ շրջապատն է մշտապես մշակութային եղել: Իմ մտերիմ ընկերները եւս, հավանաբար, ազդեցություն են ունեցել` Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Արթուր Գրիգորյանը եւ այլք: Ես հենց այդ տարիներից փորձել եմ մշտապես օգնել Հայաստանում եւ Սփյուռքում ապրող մեր մշակութային գործիչներին:

Խոսեք Global Arts-ի մասին:  

Global Arts-ի կարեւորագույն գաղափարախոսությունը հայկական մշակույթի քարոզումն է, դրան աջակցելը, այն պահպանելը, երիտասարդ տաղանդներին քաջալերելը: Մենք մի շարք միջոցառումներ ենք այս տարիների ընթացքում իրականացրել` ինչպես լեգենդար Հուլիո Իգլեսիասի, Յանիի համերգները Հայաստանում, այնպես էլ World Armenian Entertainment Awards-ը, կամ մի շարք հեղինակավոր համերգներ Միացյալ Նահանգներում: Մեզ հաջողվել է ոչ միայն դիմագրավել ոլորտի դժվարություններին, այլեւ դառնալ առաջինը:

Որքանով տեղյակ եմ առաջիկայում նախատեսված է մրցանակաբաշխություն: Ե՞րբ է այն կայանալու։

Մրցանակաբաշխությունը կայանալու է մայիսի 9–ին, հեղինակավոր The Show դահլիճում՝ նախորդ տարվա նման։ Մրցանակաբաշխության խորհրդի կազմում հեղինակավոր մշակույթի գործիչներ են, մեդիա աշխատակիցներ եւ ոլորտի այլ մասնագետներ։ Անվանակարգերն ու դրանց հաղթողները որոշվում են ամիսների ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրությունների միջոցով։ Որպես նորություն, կարելի է հավանաբար նշել, որ այս տարի էլ ավելի մեծ թվով բացառիկ հյուրեր ենք ունենալու ու նմանը չունեցող շոու է նախատեսվում։

Ներկայումս բազմաթիվ երիտասարդ երգիչներ ցանկանում են շփվել Ձեզ հետ: Որո՞նք են այն կարեւոր հատկանիշները, որոնց առկայության դեպքում արտիստը կհայտնվի Ձեր ուշադրության կենտրոնում:

Միանշանակ տաղանդի առկայությունը: Մենք առաջնորդվում ենք տաղանդով, միաժամանակ կարեւոր է նաեւ արդիականությունը, մատուցման ձեւը: Երբ մարդ տաղանդով է օժտված, ապա կարող է չանհանգստանալ. մի օր նրան հաստատ կնկատեն: Շատերն են ինձ դիմում, ցավոք, ես այդքան մեծ հնարավորություններ չունեմ բոլորին օգնելու: Երանի կարողանայինք օգնել բոլոր տաղանդներին:

Դուք երկկողմանի բարի գործ եք կատարում։

Այո, մենք փորձում ենք Սփյուռքում պահպանել հայրենիքի ոգին ու մթնոլորտը: Նաեւ ժամանակակից փոփ կատարողների դեպքում լսարանին հնարավորություն տալ ծանոթանալ, վայելել հայկական ժամանակակից փոփ մշակույթը: Միաժամանակ հայ արվեստագետներն էլ նոր բեմերի, նոր լսարանի կարիք ունեն: Դժվարություններ այս առումով առանձնապես չեն լինում: Ամեն ինչ հնարավոր է հարթել: Մենք ստեղծել են համերգային չափանիշներ, որոնք գնալով էլ ավելի են կատարելագործվում յուրաքանչյուր տարի:

Դուք հաղթող հայի կերպար եք, ինչպե՞ս է դա ստացվում Ձեզ մոտ:

Անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր հայի մեջ էլ կարելի է նկատել հաղթողի կերպարը, պարզապես պետք է այն բացահայտել: Շնորհակալ եմ գնահատականի համար: Կփորձեմ որքան հնարավոր է օգտակար լինել հայրենիքիս:

Կարպիս Թիթիզյանի` դեռեւս անկատար երազանքը:

Երազում եմ հայրենիքս լիության, ծաղկունքի ու պայծառ ապագային հավատացող մարդկանցով լի տեսնել:

Լուսինե Արշակյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել