Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Կանոններ տղամարդկանց համար. ինչպես պետք է սիրել կանանց

21:12, 6 մարտի

Ինչպես է պետք սիրել կնոջը...

Եթե տղամարդը սիրում է կնոջն ու իրեն հաճելի է ժամանակ անցկացնել վերջինիս կողքին, ապա նա պետք է կնոջն ապացուցի, որ վերջինս միակն ու ԱՆԿՐԿՆԵԼԻ է իր կյանքում։

Կնոջ ճիշտ սիրելու համար պետք է առաջին հերթին մտածել նրա ներաշխարհի, ինքնազգացողության եւ տրամադրության մասին

Եթե կինը բարկացած կամ զայրացած, ապա հավատացեք, որ դա անպայման բացասաբար է ազդելու ձեր հարաբերությունների վրա։ Տղամարդու հաջողության գրավականներից մեկը կնոջը հասկանալն  ու երջանկություն պարգեւելն է։ Հիշեք, տղամարդու հաջողությունը պայմանավորված է նրա կողքին կանգնած կնոջով, ուստի, պետք է անել ամեն ինչ, որ վերջինս մշտապես դրական մտքերով եւ հույզերով պարուրված լինի։ Պետք է ՍԻՐԵԼ կնոջը, հոգեւոր կապ ստեղծել ձեր եւ նրա միջեւ, ճանաչել նրա ներաշխարհը։ Կինը իր կողքին ցանկանում է մշտապես իրեն սիրահարված տղամարդու տեսնել։ Միգուցե տղամարդը սիրում է կնոջ, բայց առավել կարեւոր է, որ կինը ԶԳԱ դա։

ԱՌԱՏԱՁԵՌՆ եղեք

Առատաձեռն բառի բուն եւ փոխաբերական իմաստով։ Հարգելի տղամարդիկ, հիշեք, որքան առատաձեռն եք դուք կանանց նկատմամբ , այնքան ավելին եք ստանում նրանցից։ Փողը պարզապես թուղթ է, ավելի կարեւոր է սերն ու էներգիան։ Հավատացեք սիրող եւ սրված տղամարդկին առավել երջանիկ ու հաջողակ են։

Կնոջը ճիշտ սիրելու համար մտածեք նրա զգացմունքների եւ հոգեկան վիճակի մասին

Կանայք ավելի հուզական եւ զգացմունքային են։ Նրանք ոչ միշտ են տրամաբանությամբ եւ մտածելով քայլեր կատարում։ Շատ կարեւոր է, որ դուք հասկանաք, թե ինչ պետք է անել, երբ կինը տրվում է իր զգացմունքներին եւ կորցնում է վերահսկողությունը։ Առաջին հերթին հարկավոր է իմանալ նրա թույլ եւ խոցելի տեղերը, ոչ թե վիրավորելու եւ ցավեցնելու, այլ նրան պաշտպանելու համար։ Հավատացեք, որ նա կորցնում է իրեն միայն այն ժամանակ, երբ դուք գիտակցաբար կամ անգիտակցաբար ցավ եք պատճառում նրան։ Կինը զայրանում է, քանի որ ցանկանում է պաշտպանվել իրեն տանջող ցավից։ Իսկ երբ կինը լռում է, ուրեմն նա ցանկանում է հեռու պահել, պաշտպանել ձեզ իր զգացմունքների բուռն պոռթկումներից։ Փորձեք հասկանալ կնոջ հույզերի եւ զգացմունքները պատճառը։

Տղամարդը նույնպես պետք է աշխատի իր հոգեւոր զարգացման վրա եւ փորձի խորապես հասկանալ ոչ թե մեկ Կնոջ, այլ կանանց

Երբ տղամարդը չի կարողանում իր հարաբերությունները պարզել մայրիկի հետ, գտնվում է նրա ազդեցության տակ, ապա կինը նրան դադարում է հարգել։ Տղամարդը նույնպես պետք է մտածի ինքնազարգացման մասին, ցույց տա իր առնականությունը, թույլ տա կնոջը լինել Կանացի։ Տղամարդը պետք է հարգի իրեն, թույլ չտա, որ կինը ղեկավարի իրեն, պետք է նրբորեն իր սահմաններն ու պայմանները թելադրի, բայց սիրի իր կնոջը եւ երջանկացնի նրան։ Զարգացրեք ձեր տղամարդկային հատկանիշները։

Թույլ մի տվեք, որ կինը նվաստացնի ձեզ

Զգացմունքների անկառավարելիությունը ոչ մի բարիքի չի հանգեցնի։ Դուք, կնոջը ամեն ինչ թույլ տալով, ձեր սերը գցում եք աղբամանի մեջ։ Հիշեք, որ դուք եք տղամարդը եւ պետք է կարողանաք կանգնեցնել կնոջը։ Կանայք սիրում են, որ իրենց կողքին կանգնած է ուժեղ, կամային հատկանիշներով մեկը։ Երբ կինը բղավում  է կամ զայրանում, տղամարդը կարող է ավելի հանգիստ եւ վստահ պատասխանել, համբուրել նրան, բայց ոչ նվաստանալ։ Ի դեպ, այս դեպքում չի կարելի նաեւ վիրավորել կնոջը, հեռանալ նրանից, քանի որ շատ կանանց համար պարզապես անտանելի է, որ իր զգացմունքները չեն հարգում կամ արհամարհում են դրանք։ Միգուցե դուք չեք կարող զգալ այն, ինչ կատարվում է նրա հոգում, բայց փորձեք լսել ու հասկանալ նրան։ Թույլ տվեք, որ խոսի։

 

Աղբյուրը՝ Creu.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել