Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ մարտի 6-ին, Երեւանի Մարզահամերգային համալիրում նախատեսված՝ Իրինա Ալեգրովայի մենահամերգը սկսվելուց րոպեներ առաջ չեղյալ է հայտարարվել: Պատճառը երգչուհու վառատողջ լինելն է:
Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Ալեգրովան Համալիրից հիվանդանոց է տեղափոխվել: Լուրը ճշտելու նպատակով NEWS.am STYLE-ը զանգահարեց «Իմպերիալ» հյուրանոց, որտեղ երգչուհին հանգրվանել էր: Հյուրանոցի ընդունարանից մեզ ասացին, որ երգչուհին ի սկզբանե եղել է հյուրանոցում, չի էլ գնացել Մարզահամերգային համալիր, քանի որ համերգը չի կայանալու:
Մեր հարցին, թե երգչուհին ինչպես է իրեն զգում, հյուրանոցից պատասխանեցին, թե լավ է:
Նշենք, որ ավելի վաղ Իրինա Ալեգրովան համերգը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել, որում ասված էր.
«Ես այստեղ եմ՝ Երեւանում, եւ արել եմ ամեն ինչ, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքներն ավելի ուժեղ գտնվեցին: Ես վատառողջ եմ եւ չեմ կարող այսպես բեմ բարձրանալ: Հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը»,-նշել է երգչուհին՝ ավելացնելով, որ համերգը կկայանա ուղիղ մեկ ամսից՝ ապրիլի 6-ին, նույն վայրում եւ նույն ժամին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը