Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ մարտի 6-ին, Երեւանի Մարզահամերգային համալիրում նախատեսված՝ Իրինա Ալեգրովայի մենահամերգը սկսվելուց րոպեներ առաջ չեղյալ է հայտարարվել: Պատճառը երգչուհու վառատողջ լինելն է:
Երգչուհի Ջուսը, ով Ռուսաստանում ապրելու տարիներին եղել է Ալեգրովայի բեք-վոկալի անդամներից, իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե պարզել է երգչուհու առողջական վիճակը:
«Նոր խոսեցի Իվան Բագրամովի հետ, որը իմ «Love song» եւ Իրինա Ալեգրովայի «Армения моя» երգերի հեղինակն է: Նա հիմա Ալեգրովայի հետ գտնվում է Երեւանում: Նա ասաց, որ Իրինա Ալեքսանդրովնան շատ ցանր հիվանդացել է գրիպով եւ ունի տաքություն: Առողջություն իմ սիրելի իմպերատրիցային»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրինա Ալեգրովան համերգը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել, որում ասված էր.
«Ես այստեղ եմ՝ Երեւանում, եւ արել եմ ամեն ինչ, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքներն ավելի ուժեղ գտնվեցին: Ես վատառողջ եմ եւ չեմ կարող այսպես բեմ բարձրանալ: Հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը»,-նշել է երգչուհին՝ ավելացնելով, որ համերգը կկայանա ուղիղ մեկ ամսից՝ ապրիլի 6-ին, նույն վայրում եւ նույն ժամին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ