MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Կիրկորովներ VS Անդրանիկ Ալեքսանյան. ինչու՞ մինչ օրս երեխայի բուժման գումարը չի փոխանցվել

15:37, 9 մարտի

«Կիրկորովներ VS Անդրանիկ Ալեքսանյան» թեմայի շուրջ զարգացումները շարունակվում են։ Ռուսական լրատվամիջոցի հոդվածն այն մասին, թե ինչպես են Բեդրոս եւ Ֆիլիպ Կիրկորովներն օգնել հայազգի 17-ամյա երգիչ Անդրանիկին վիրահատության համար գումար հավաքել, իրարամերժ կարծիքների տեղիք է տվել։ NEWS.am STYLE-ն արդեն ներկայացրել է Անդրանիկի ներկայացուցիչ Սերգեյ Անդրոնի մեկնաբանությունն առ այն, որ Կիրկորովները ոչ մի գումար էլ չեն փոխանցել երեխային եւ որ նրանք օգտագործում են Անդրանիկի անունն իրենց փիառի համար։

Այս անգամ մենք կապ ենք հաստատել Նարինե Դավթյանի հետ, ով արդեն 2,5 տարի է՝ օգնում է Անդրանիկին ու նրա ընտանիքին։ Մեզ հետ զրույցում Նարինեն ասաց, որ չի հասկանում, թե ինչու մինչ օրս Բեդրոս Կիրկորովը գումարը չի փոխանցել։

«Բեդրոսն ինձ զանգահարեց մոտ 3 շաբաթ առաջ եւ ասաց, որ գումարը հաշվի վրա է եւ որ այս քանի օրը փոխանցելու է, բայց փոխանցում չի եղել, եւ ես  չեմ հասկանում, թե ինչու։ Մտածում եմ՝ կարող է հիվանդացել է, կարող է ինչ-որ բան է եղել»,-նշեց Նարինե Դավթյանը՝ հավելելով, որ փորձել է կապ հաստատել Բեդրոսի հետ, սակայն չի հաջողվել։

«Ես իրեն մի քանի անգամ զանգահարեցի, նա չպատասխանեց, հետո ինձ հետ էր զանգահարել, ես չէի պատասխանել։ Այդպես չկարողացանք իրար հետ կապ հաստատել։ Բայց ինձ համար զարմանալի է, թե ինչու մինչ օրս փոխանցում չի եղել, որովհետեւ, ի տարբերություն տղայի, Բեդրոսը հայրենասեր մարդ է եւ ամեն տեղ ասում է, որ հայ է, մասնակցում է հայկական միջոցառումների»։

Նարինե Դավթյանն ասում է, որ Անդրանիկի բուժման նպատակով գումար հայթհայթելու համար իրենք դիմել են շատ գործարարների՝ թե' Հայաստանում, թե' Ռուսաստանում ապրող, քանի որ Ռուսաստանում ճգնաժամի պատճառով իրենց ռեսուրսները սպառվել էին, բայց ոչ մի օգնություն չեն ստացել։

«Շատ հայ բիզնեսմենների, այդ թվում եւ Ռուսաստանում ապրող, նամակ գրեցինք, սակայն ոչ մի արձագանք։ Ինձ համար շատ ցավալի է դա։ Միայն Ռուբեն Վարդանյանն արձագանքեց, ով ուղղակի մեզ խորհուրդ տվեց, թե ում դիմել եւ ինչ անել, քանի որ նա ինքն էլ բարեգործական ֆոնդ ունի եւ սկզբունքորեն չեր կարող Անդրանիկին օգնություն ցույց տալ»։

Նարինե Դավթյանը նշեց նաեւ, որ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը միանգամից արձագանքել է Անդրանիկին օգնելու խնդրանքին եւ ասել է, որ ինչով կարող է՝ կօգնի։ Այդպես որոշել են բարեգործական համերգ կազմակերպել այստեղ։

«Քանի որ ոչ մի գործարար ոչ մի կոպեկով անգամ չօգնեց երեխային, ես եւ Բեդրոսը մտածեցինք, որ ճիշտ կլինի դիմել ՀՀ առաջին տիկնոջը։ Հենց Բեդրոսն է զանգահարել նրան»,-ասաց նա։

Նարինեն նշեց նաեւ, որ մինչ օրս Անդրանիկի բուժման համար 500 հազար դոլարից ավել գումար է ծախսվել, սակայն մոտ 30-40 հազար դոլարի կարիք կա, որպեսզի երեխան շարունակի իր բուժումն Իսրայելում։ Նա ասաց, որ Անդրանիկի հայրը նույնպես հիվանդ է եւ ամեն ինչ մայրը ստիպված է միայնակ անել։ 

Ի դեպ, նյութը հրապարակելուց րոպեներ առաջ Նարինեն կապ հաստատեց մեզ հետ եւ հայտնեց, որ Բեդրոսն իրեն զանգահարել է եւ ասել, որ իր հաշվից նա արտասահման փոխանցում չի կարող կատարել. խնդիրը դա է։ Անդրանիկը պետք է ռուսական բանկում բացված հաշվեհամար ունենա կամ էլ Ռուսաստանում լիազորված անձ, ով կստանա գումարը Բեդրոս Կիրկորովից եւ կփոխանցի նրան։ Այս պահին Անդրանիկ Ալեքսանյանը հաշվեհամար ունի միայն Ուկրաինայում։

Նրանք, ովքեր կցանկանան օգնել Անդրանիկ Ալեքսանյանին, կարող են գումար փոխանցել՝ այցելելով այստեղ։ Փոքր օգնությունն անգամ անհրաժեշտ է այս ընտանիքին։

 

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել