Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Don’t deny, baby». եվրատեսիլյան երգը փոքրիկ իրարանցում է առաջացրել

12:16, 13 մարտի

Երեկ՝ մարտի 12-ին, վերջապես կայացավ Հայաստանը «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում ներկայացնող` «Genealogy» խմբի երգի տեսահոլովակի պրեմիերան, որից պարզ դարձավ, որ Հայաստանից խմբին միանում է Ինգա Արշակյանն, ով եվրատեսիլյան բեմում ելույթ ունենալու փորձ մեկ անգամ արդեն ունեցել է:

Եվրատեսիլյան մեր երգը, որը կոչվում է «Don’t deny» («Մի՛ ժխտիր»), գրվել է՝ հավատարիմ մնալով խմբի ձեւաչափին եւ ասելիքին: Սակայն երգի բառերը փոքրիկ իրարանցում են առաջացրել համացանցում: «Don’t deny, baby» արտահայտությունը շատերի մոտ զարմանք է առաջացրել: Մենք գիտենք, որ «baby»-ն անգլերենից թարգմանաբար նշանակում է փոքրիկ, որը նաեւ փաղաքշական դիմելաձեւ է, որով մարդիկ դիմում են իրենց սիրելիներին, եւ երեկվանից Facebook-ի օգտատերերին մի հարց է տանջում. «ո՞ւմ է ուղղված «baby»-ն»:

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը երգի մասին ասել է. «Մենք համագործակցել ենք բազմաթիվ հայ կոմպոզիտորների եւ խոսքերի հեղինակների հետ: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի ընտրությունը կանգ առավ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի եւ խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանի համատեղ աշխատանքի վրա: Երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդիկ միասնական ու հաշտ են միմյանց հետ (ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում): Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:

Մնում է հուսալ, որ երգի եւ տեսոհոլովակի ասելիքն իսկապես տեղ կհասնի եւ ոչ մի «baby» չի խանգարի, որպեսզի մեր ձայնը լսելի դարձնենք աշխարհին:

Աշա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել