«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«3 Armenian Trees». նոր նախաձեռնություն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի

13:30, 16 մարտի

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համացանցում նոր նախաձեռնություն է սկսվել, որը կոչվում է «3 Armenian Trees»: Նախաձեռնության հեղինակը Մարկ Հովհաննիսյանն է, ով NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է մտահղացման նպատակի եւ դա իրականացնելու պայմանների մասին:

Մարկի խոսքով՝ յուրաքանչյուր հայրենասեր հայի պարտքն է հիշատակի տուրք մատուցել Ցեղասպանությանը զոհ դարձած մեր նախնիներին: «Ես միշտ մտածում էի, թե իմ ներդրած լուման ինչպիսին պետք է լինի: Իմ երակներում մեծամասամբ մշեցու արյուն է հոսում, եւ ես չէի կարող անմասն մնալ, պետք է անպայման մի բան ձեռնարկեի, որ մի քիչ ավելի շատ ճանաչելի դառնար Ցեղասպանությունը աշխարհի համար, միեւնույն ժամանակ պետք է հայ ազգը ներկայացվեր աշխարհին հենց այն տեսանկյունից, որին համապատասխանում է իրականում՝ ստեղծագործ, կառուցեղ, խաղաղասեր»,-ասաց նա:


Իսկ ինչու՞ հենց ծառատունկ. Մարկը ունի նաեւ սրա պատասխանը. «Որովհետեւ Հայաստանը քարքարոտ ու լեռնային երկիր է, մեր կանաչապատ տարածքները սակավ են, կցանկանայի, որ մեր ապագա սերունդներին թողնեինք կանաչապատ Հայաստան: Ես մարտահրավեր եմ նետում բոլոր նրանց, ովքեր մոռացել են իրենց արմատները, Հայրենիքը, կորցրել են հավատը ապագայի, հայի բարեկեցության եւ նրա հանդեպ, որ հայի տեսակը լավն է: Սա մարտահրավեր է ամբողջ աշխարհի մարդկությանը»,-նշեց Մարկը՝ հավելելով, որ ակցիան միայն Հայաստանում չի լինելու եւ որ իրեն արդեն միացել են Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ Հունաստանից: Մարկը կարծում է, որ դժվար չի լինի տնկել 1,5 միլիոն ծառ, եթե պահպանվեն բոլոր կանոնները, իսկ դրանք հետեւյալն են՝

 1. Տնկել երեք ծառ ոչ թե ձեր սեփական տան բակում, այլ հանրային վայրերում, որտեղ դա թույլատրված է:

2. Գիտակցել, որ սկզբնական շրջանում տնկիները պետք է խնամվեն եւ ջրվեն:

 3. Փոխանցել նախաձեռնությունը եւս երեք հոգու՝ կոչ անելով նրանց տնկել երեք ծառ եւ իրենց հերթին մարտահրավեր նետել այլոց:

4. Այդ ամենը նկարահանել, ներբեռնել համացանց՝ նկարագրությունում նշելով, որ ծառերը տնկվել են «3 Armenian Trees» նախաձեռնության շրջանակներում՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:

5. Տեսանյութում եւ նկարագրությունում նշել #3ArmenianTrees հեշթեգը:

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել