Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Պարադոքս. «Իշխող կանայք»

21:06, 20 մարտի

Ես ընկերուհի ունեի, ով տարբերվում էր իր մի յուրահատուկ, ես անգամ կասեի՝ ֆենոմենալ հատկությամբ՝ իշխել տղամարդկանց։ Նրա մոտ այս արվեստն այնքան մասնագիտական մակարդակի էր հասել, որ կարող էր մեծն գուրուի դեր ստանձնել։ Մի անգամ բավականին գոհ եւ հաղթական հայացքով նա ինձ պատմում էր իր հերթական զոհերից մեկի մասին։ Նշեմ, որ նա շատ հաճախ էր պատմում իր զոհերի մասին, սակայն այս մեկն իր կենսագրության բարձրակետն էր։ Այսպիսով, հերթական տղամարդու հետ հանդիպումից հետո վերջինս նրան առաջարկում է գնալ իր տուն՝ «սուրճ խմելու»։ Ընկերուհիս համաձայնում է։ Սուրճից սահուն անցում են կատարում կրքոտ համբույրների, ինչից հետո պետք է լիներ հարաբերությունների տրամաբանական շարունակությունը, բայց... ամբողջովին մերկ, անկողնում պառկած իմ ընկերուհին, նայելով այդ դժբախտի դեմքին, ասում է. «Ես չեմ ուզում»։ Ընդ որում, սա ասում է այնպիսի կտրուկ եւ անտանելի ձայնային տոնայնությամբ, որ տղամարդը հասկանում է, որ իր ցանկացած արարք կարող է դիտվել որպես քրեական հանցագործություն։ «Հետո ես հագնվեցի ու հեռացա։ Գնալուց առաջ նա ինձ ասաց, որ նման բան իր հետ առաջին անգամ է  պատահում»,- հպարտորեն պատում էր նա։

Սկզբում նրա «քաջագործությունները» ինձ մոտ հիացմունք էին առաջանցում։ Նա «մատների վրա պտտեցնում» էր տղամարդկանց եւ անում այն, ինչ ցանկանում. ընդ որում, բոլորն առանց բացառության, խենթանում էին նրա համար։ Նրանք բառի բուն իմաստով խելագարվում էին ընկերուհուս համար՝ չնայած նրա ծաղրական վերաբերմունքին։ Հավանաբար մեզանից յուրաքանչյուրի ներսում ապրում է այդ «իշխող կինը»։ Ի դեպ, սա չի վերաբերում այն կանանց, ովքեր հանուն փողի ընտանիքներ են բաժանում։  Խոսքը նրանց մասին է, ովքեր իրենց իշխանությունն ու տիրապետություն են հաստատում տղամարդու վրա։ Նրանք մի յուրահատուկ եւ միայն իրենց բնորոշ, կարելի ասել՝ սեռական հաճույք են ստանում՝ հասկանալով, թե ինչ կարելի է անել տղամարդու հետ՝ առանց մեծ ջանքեր գործադրելու. ինչպես ասում են՝ «չտալով»։ Կարծում եմ՝ այս ամենի հիմքում ընկած է կնոջ անհասանելի լինելու ցանկությունը։  Եվ նման «իշխող-կանանց» առկայության եւ գոյության հարցում մեղավոր են միայն տղամարդիկ՝ իրենց այն համոզունքով, որ նրանք որսորդ են եւ որքան դժվար հասանելի եւ անմատչելի է թիրախը, այնքան որսն հետաքրքիր է նրանց համար։  Սակայն արդյունքում, կինը թիրախից վերածվում է որսորդի, խաղը վերցնում իր ձեռքը եւ այն ուղղորդում այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Պարադոքս է, բայց անգամ հմուտ եւ խելացի տղամարդը կարող է ընկնել «իշխող-կնոջ» թակարդը՝ ընդ որում, քաջ գիտակցելով, թե ինչ է իրեն սպասվում վերջում։ Այս տեսակ կանայք իրենց բնորոշ յուրահատուկ ձեւով վրեժ են լուծում տղամարդկանցից։  Եվ վենդետայի համար նրան անգամ լուրջ պատճառներ հարկավոր չեն. միայն ինչ-որ մի ժամանակ իր կոտրված սիրտը բավական է նրան։ Բայց ոչ, սա այլ բնույթի վրեժ է։ Այն մի յուրօրինակ միջոց է՝ աշխարհին եւ սեփական անձին ապացուցելու, որ նա ավելի ուժեղ է, նա ավելի մեծ իշխանություն ունի, եւ հենց նա է իրավիճակի տերը։ Այսպիսի կանայք քիչ չեն եղել։ Իմ կարծիքով նման «իշխող-կանանցից» էր նաեւ Աննա Բոլեյնը՝ Հենրի VIII-ի երկրորդ կինը։ Նա «իշխող» ժանրի դասական տարբերակ է։ Աննան Անգլիայի թագավորին ստիպում էր գրգռվել, մոլեգնել եւ այրվել տարփանքից, սակայն չտրվել նրան այնքան, մինչեւ նա չամուսնանա իր հետ։ Արդյունքում նա ստացավ ցանկալին՝ անգամ ավելին։ Բայց երբ կիրքը մարեց, Հենրին նրան գլխատեց... Այս կնոջ պատմության մեջ կա մի յուրահատուկ սիմվոլիզմ։ Իհարկե, ժամանակակից աշխարհում ձեզ ոչ մեկը չի գլխատի, սակայն այս տեսակ կնոջ դեր խաղալու արդյունքում կարող եք հայտնվել կոտրած տաշտակի առաջ, քանի որ սիրախաղերը, այո հաճելի են, բայց դուք կարող եք կորցնել այն, ինչ սովորաբար կանացի երջանկություն են անվանում...

Վերադառնալով ընկերուհուս թեմային՝ մի բան էլ ասեմ։ Նա ուներ մի յուրահատուկ արդարացում, եթե իր նենգ պլանները չէին իրագործվում։ Հիշում եմ՝ կար մեկը, ով իսկապես ընկերուհուս դուր էր գալիս, բայց վերջինս հավատարիմ էր մնում իր կերպարին՝ սեթեւեթում էր, գայթակղում, բայց «չէր տալիս»։ Սակայն մի գիշեր «ԴԱ» պատահեց։ Եվ գիտեք, թե նա ինչ հայտարարեց՝ «Նա ինձ բռնաբարել է»։ Նման «բռնաբարություններ» կատարվել էին այն դեպքում, երբ տղամարդը մոռանում էր ջենթլմենության կանոնների մասին։ Եվ սա վկայում է այն մասին, որ կնոջը հարկավոր է միայն մի բան՝ գտնել մեկին, ով կկարողանա հնազանդեցնել իրեն՝ թեկուզ «բիրտ ուժով»։

 

Էմմա Օ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել