2013թ նորաձեւության մեջ արդիական է կաշին, փայլուն եւ հետաքրքիր ֆակտուրա ունեցող կտորները: Այս մասին NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հարմոնիա» նորաձեւության տան գեղարվեստական ղեկավար, նկարիչ, մոդելավորող, դիզայներ Միկա Դանիելյանը: «Օձի կաշին թե իր ֆակտուրայով, թե նախշերով զանազան է լինում, դրա համար կտորների մեջ պահպանվում է ֆակտուրա հասկացությունը»,- ասաց նա:
Դիզայների խոսքով` Ամանորի գիշերը արդիական է լինելու մեծ քանակությամբ փայլը, այն կարող է լինել թե ոսկեգույն, թե արծաթագույն: Այս տարվա հիմնական գույներն են կապույտի բոլոր երանգները, կանաչը, ֆուքսիայի երանգները, «ոստիկանի ոճը»: Դիզայները խորհուրդ է տալիս կոշիկները ընտրել ըստ հագուստի, հատուկ չափանիշներ չկան, կարող են լինել թե բարձրճիտքավոր, թե սաբոներ, թե այլ տեսակի կոշիկներ: Պայուսակները եւս զանազան են, նորաձեւությունից դուրս են գալիս շատ մեծ պայուսակները, պահպանվում են միջին պայուսակները եւ փոքր կլատչները: Այլ աքսեսուարներից կարելի է ընտրել զարդեր, ականջօղներ, նորաձեւ են խոշոր քարերը, մեծ զարդերը: Շպարի մեջ նորից նորաձեւ է «սմոքի» ոճը, բայց ոչ միայն սեւի, այլեւ կարմիրի, շագանակագույնի երագներով եւ փայլով:
Նորաձեւ են ամենատարբեր երկարությամբ զգեստներ` կարճ, շատ կարճ, ծնկից բարձր եւ ծնկից ներքեւ, տաբատների առումով նորաձեւ է «բանան ոճը»` կոնքի հատվածից լայնացող, բայց ներքեւի հատվածում շատ չնեղացող, ծնկից ուղիղ իջնող տաբատները: Ամանորին կարելի է հագնել նաեւ քիփ, փայլուն «լեգենսներ»,
Նա կանանց եւ աղջիկներին խորհուրդ է տալիս ամանորի գիշերը հագնել կապույտի կամ կանաչի երանգներով եւ փայլով զգեստներ: Եթե հագնում եք շատ բարձր ճիտքավոր կոշիկներ, ապա զուգագուլպաները պետք է լինեն հաստ, ոչ թե բարակ, եթե կոշիկ, ապա` բարակ: «Մեր ագզին չի սազում «բատիլյոն» հասկացությունը, որովհետեւ ոտքը շատ է կտրում»,- ասաց նա: Միկա Դանիելյանը ոչ բարձրահասակ աղջիկներին խորհուրդ է տալիս գոտիներ կրել գոտկատեղեին, դրանք ավելի երկար ցույց կտան նրանց հասակը:
Տղամարդկանց նորաձեւության մեջ ավանդական պիջակների մեջ փոփոխություն է տեղի ունենում, այժմ արդիական են տարբեր գույների, գործվածքների, ասեղնագործության եւ փայլի համադրությամբ պիջակները: «Պետք չէ դառնալ նորաձեւության զոհ, այլ դրանից քաղել այն, ինչ համապատասխանում է տվյալ անձին»,- շեշտեց դիզայները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ