Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հայը՝ Աստծուց հետո առաջինը

21:12, 28 մարտի

Հայը՝ Աստծուց հետո առաջինն է. ընդ որում, յուրաքանչյուր հայ՝ անկախ նրա սոցիալական դիրքից, քաղաքական հայացքներից, կրթական մակարդակից։ Մեզանից ամեն մեկն իրեն միակն ու անկրկնելի է պատկերացնում, յուրահատուկ եւ աստվածային համբույրով օժտված։ Ցանկացած հայ ամենակարեւոր անձնավորությունն է, նա գերազանցում է իր մյուս հայրենակիցներին։ Նա միշտ առաջատար է. ամենուր եւ ամեն ինչում։ Եվ սա աքսիոմ է, որը չի կարող հերքվել։

Հայերի հենց այս բնավորության գիծն էլ, իմ կարծիքով, մեծապես ազդում է ինչպես առօրյա կյանքի վրա, այնպես էլ ավելի  գլոբալ մասշտաբներով։

Անկեղծ ասած՝ ես սիրում մեր այդ հատկանիշը։ Չնայած այն զայրացնում, երբեմն անգամ զզվեցնում է, բայց միեւնույնն է, ես դրան հումորով եւ ըմբռնումով եմ մոտենում։ Հայերի ինքնավստահությունը, սեփական գերակայությունը մարդկության մյուս ազգերի նկատմամբ հուզում է ինձ՝ հատկապես այն դեպքում, երբ այն նաեւ ինքնածաղրական երանգներ ունի։ Խնդիրն այն է, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ վերացական ծիծաղել ինքներս մեզ վրա, սակայն երբ գործը հասնում է գործնականին, մեր այս բնավորությունն իր ամբողջ էությամբ է արտահայտվում։

Օրինակ, օրեր առաջ մտածեցի, թե ինչու Հայաստանում ընդդիմություն չկա եւ եկա այն եզրակացության, որ այս ամենի միակ պատճառը հայերի՝ առաջատարի դերում լինելու անսանձ ցանկությունն ու ինքնավստահությունն է։ Մտածեք, մեր ընդդիմության շարքերից մեզ հայտնի մարդկանցից շատերը իրենց համարում են առաջին, միակ, եզակի, ամենաանկրկնելի եւ ամենակարեւոր ընդդիմադիրը։ Սակայն մյուսները կրկին նույն համոզմունքն ունեն։ Արդյունքում ստացվում է բացառապես ոչինչ. ներողություն արտահայտության համար՝ մշտապես «իրար միս ուտող գործիչներ», ովքեր փորձում են իրենց տեղը գտնել «ընդդիմադիր արեւի» տակ։ Սակայն եթե ես լինեի իշխանությունների փոխարեն, ապա այս հնարավորությունից չօգտվելը հիմարություն կլիներ։ Չնայած մյուս կողմից, հաշվի առնելով վերը նշված հատկանիշներն ու առանձնահատկությունները, պետք է պարզապես համբերատար լինել եւ սպասել մինչեւ հայերի բնավորությունը «իրենը կասի»։ Նույնն էլ կատարվում է ակտիվիստների դեպքում։ Վերջիններս նույնպես չեն կարողանում հասկանալ, թե իրենցից ով ունի «ամենալավ» քաղաքացիական դիրքորոշում։

Ուստի, ինչ-որ մի հարցի շուրջ միավորվելու եւ համախմբվելու մտքին խանգարում է հայկական մենթալիտետն ու բնավորությունը։ Այսիսննք՝ սկզբնական շրջանում նա կարծես թե դեմ չէ, ավելին՝ բավականին ոգեւորված եւ խանդավառված է, սակայն բոլորը կարծում են, որ դա իրենց նախաձեռնությունն է, եւ հենց նա էլ պետք է առաջատար դառնա։ Իհարկե, պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ մենք կարողացել ենք հաղթահարել մեր այդ յուրահատկությունը եւ հենց դրա շնորհիվ էլ հաջողության ու հաղթանակների ենք հասել։ Սակայն հետո յուրաքանչյուրը փորձել է իրեն վերագրել ձեռք բերված հաջողությունը՝ միասին ուրախանալու եւ հպարտանալու փոխարեն։ Հարաբերություններ պարզելու եւ մշտապես վիճելու պատճառով, մենք մոռանում ենք ամենակարեւորի՝ հաղթող լինելու մասին։ Հենց սա էլ կատարվում է  իրական կյանքում։ Շատերը ասում են, որ ծանր ժամանակներ են այսօր, սա չկա, նա չկա, նախագահը լավ չէ եւ ընդհանրապես... բայց, Հայրենիքը պետք է սիրել անկախ այնտեղ տիրող քաղաքական ռեժիմից եւ ձեր քաղաքական համոզմունքներից։ Սրանք իմ խոսքերը չեն, այլ Գարեգին Նժդեհի, ով հարգանքի եւ հիացմունքի է արժանի..  

Ես վստահ եմ, որ մենք՝ հայերս, միակն ենք ու անկրկնելի, քանի որ ամեն մեկը՝ անկախ իր ազգային պատկանելությունից, եզակի է։ Եվ Աստծուց հետո ամեն առաջինը, ուստի մարդը, եթե հավատանք Աստվածաշնչին, ստեղծվել է «Ի պատկերով եւ նմանությամբ»։ Բայց կարծում եմ, որ  պետք է մոռանալ սկզբունքների մասին եւ հիշել, որ մենք «Մեկ ազգ եւ մեկ ընտանիք ենք։ Իսկ մեկ ազգի մեջ չի կարող պառակտում լինել...»։  

 

Ալեքս Ալիխանյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել