Մարինե եւ Սոնա Քոչարյանների` «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» ֆիլմը կմասնակցի կանադական հեղինակավոր` Hot Docs վավերագրական ֆիլմերի փառատոնին: NEWS.am STYLE-ի հետ զրույցում ֆիլմի հեղինակներից Մարինե Քոչարյանն ասաց, որ ֆիլմը Ջիլիզա գյուղում ապրող փոքրիկ աղջկա` Լուսինեի մասին է, ով ամեն օր բախվում է սահմանի խնդրի հետ, քանի որ իր բարեկամներն ու հարազատներն այսօր փաստացի մնացել են Վրաստանում:
«Ի սկզբանե գյուղի խնդրին ծանոթ է եղել Սոնան, ով ժամանակին ռեպորտաժ է այնտեղ պատրաստել: Բայց հասկացել է, որ ռեպորտաժն այս թեմայի համար բավարար չէ, եւ երբ դիմում էինք վավերագրական ֆիլմերի աշխատարանի եւ որոշում էինք ինչ ֆիլմ նկարել, մտածեցինք, որ նորից ուզում ենք անդրադառնալ այս գյուղին, այսինքն՝ Հայաստան-Վրաստան սահմանի խնդրին: Ու այդպես սկսվեցին աշխատանքները»,-նշեց Մարինեն` հավելելով, որ ամեն ինչ միայնակ են արել Սոնայի հետ:
«Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» ֆիլմը 2014 թվականի հունիսին մասնակցել է ԱՄՆ դեսպանատան եւ Թումո կենտրոնի կողմից կազմակերպված` «Երիտասարդ վավերագրողների» մրցույթին եւ արժանացել գլխավոր մրցանակի, ինչից հետո ֆիլմի հեղինակները որոշել են այլ մրցույթների եւ փառատոների մասնակցել: Արդյունքում` ֆիլմն իր համաշխարհային պրեմիերան կունենա Կանադայի վավերագրական ֆիլմերի փառատոնին եւ կմասնակցի դրա մրցույթին: Ի դեպ, Hot Docs-ը վավերագրական ֆիլմերի լավագույն փառատոնն է համարվում Հյուսիսային Ամերիկայում:
Փառատոնի բացումը ապրիլի 23-ին է: Հայկական ֆիլմը ցուցադրվելու է ապրիլի 24-ին, 25-ին եւ մայիսի 1-ին: Ֆիլմի հեղինակները դեռ չեն կարող ասել` կմեկնեն Կանադա, թե` ոչ:
«Ֆինանսավորում չունենք դեռ, որ ներկա գտնվենք: Քանի որ, ինչպես արդեն ասացի, ամեն ինչ ինքնուրույն ենք անում ու պրոդյուսեր չունենք»,-նշեց Մարինեն` շնորհակալություն հայտելով այն մարդկանց, ովքեր օգնել են իրենց ֆիլմի ստեղծման ճանապարհին` հատկապես ծնողներին ու ընկերներին:
Զրուցեց` Շուշան Շատիկյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան