Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» ֆիլմը` կանադական հեղինակավոր փառատոնում

18:30, 26 մարտի

Մարինե եւ Սոնա Քոչարյանների` «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» ֆիլմը կմասնակցի կանադական հեղինակավոր` Hot Docs վավերագրական ֆիլմերի փառատոնին: NEWS.am STYLE-ի հետ զրույցում ֆիլմի հեղինակներից Մարինե Քոչարյանն ասաց, որ ֆիլմը Ջիլիզա գյուղում ապրող փոքրիկ աղջկա` Լուսինեի մասին է, ով ամեն օր բախվում է սահմանի խնդրի հետ, քանի որ իր բարեկամներն ու հարազատներն այսօր փաստացի մնացել են Վրաստանում:


«Ի սկզբանե գյուղի խնդրին ծանոթ է եղել Սոնան, ով ժամանակին ռեպորտաժ է այնտեղ պատրաստել: Բայց հասկացել է, որ ռեպորտաժն այս թեմայի համար բավարար չէ, եւ երբ դիմում էինք վավերագրական ֆիլմերի աշխատարանի եւ որոշում էինք ինչ ֆիլմ նկարել, մտածեցինք, որ նորից ուզում ենք անդրադառնալ այս գյուղին, այսինքն՝ Հայաստան-Վրաստան սահմանի խնդրին: Ու այդպես սկսվեցին աշխատանքները»,-նշեց Մարինեն` հավելելով, որ ամեն ինչ միայնակ են արել Սոնայի հետ:


«Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» ֆիլմը 2014 թվականի հունիսին մասնակցել է ԱՄՆ դեսպանատան եւ Թումո կենտրոնի կողմից կազմակերպված` «Երիտասարդ վավերագրողների» մրցույթին եւ արժանացել գլխավոր մրցանակի, ինչից հետո ֆիլմի հեղինակները որոշել են այլ մրցույթների եւ փառատոների մասնակցել: Արդյունքում`  ֆիլմն իր համաշխարհային պրեմիերան կունենա Կանադայի վավերագրական ֆիլմերի փառատոնին եւ կմասնակցի դրա մրցույթին: Ի դեպ, Hot Docs-ը վավերագրական ֆիլմերի լավագույն փառատոնն է համարվում Հյուսիսային Ամերիկայում:

Փառատոնի բացումը ապրիլի 23-ին է: Հայկական ֆիլմը ցուցադրվելու է ապրիլի 24-ին, 25-ին եւ մայիսի 1-ին: Ֆիլմի հեղինակները դեռ չեն կարող ասել` կմեկնեն Կանադա, թե` ոչ:

«Ֆինանսավորում չունենք դեռ, որ ներկա գտնվենք: Քանի որ, ինչպես արդեն ասացի, ամեն ինչ ինքնուրույն ենք անում ու պրոդյուսեր չունենք»,-նշեց Մարինեն` շնորհակալություն հայտելով այն մարդկանց, ովքեր օգնել են իրենց ֆիլմի ստեղծման ճանապարհին` հատկապես ծնողներին ու ընկերներին:

Զրուցեց` Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել