Երգչուհի Սոֆի Մխեյանը NEWS.am STYLЕ-ի հետ զրուցեց կանանց միամսյակի, իր նոր տեսահոլովակի, առաջիկա ծրագրերի եւ անձնականի մասին։
Ի՞նչ է ուզում կինը եւ որքանո՞վ ես կարեւորում կանանց միամսյակը։
Յուրաքանչյուր կին սեր է ուզում։ Ինձ համար կանանց միամսյակը հետաքրիր եւ հաճելի տոն է: Կրկնակի հաճելի է, որ հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրությանն ենք արժանանում, բայց ավելի լավ կլիներ, որ ամբողջ տարվա ընթացքում այդպես լիներ։ Հայրս միշտ ասում է, որ կանանց տոնը պետք է լիներ ոչ թե մարտի 8-ից ապրիլի 7-ը, այլ ապրիլի 7-ից մարտի 8-ը։ Կանայք սիրում են ուշադրության կենտրոնում, սիրված եւ գնահատված լինել։
Իսկ ո՞ր տոնն է, որ դու անհամբերությամբ ես սպասում։
Ինձ համար հատուկ այդպիսի տոն չկա։ Ես տեսակով աշխույժ եմ եւ իմ ամեն օրն եմ փորձում հետաքրքիր եւ անմոռանալի դարձնել։ Պարտադիր չէ՝ ինչ-որ տոն լինի նոր ընկերներով հավաքվենք եւ նշենք։
Սոֆի, նշեցիր, որ էությամբ դրական անձնավորություն ես։ Իսկ ի՞նչը կարող է քեզ տխրեցնել։
Բնավորությամբ ուժեղ եմ, բայց իրականում՝ նաեւ խոցելի։ Ընկերներս դա կփաստեն։ Շատերը կարծում են, որ ես միշտ ուրախ եմ, չեմ տխրում, սակայն դա այդպես չէ, անգամ, մի փոքր բանից կարող եմ տխրել, քանի որ ես էլ եմ մարդ, բայց երբեք ներքին տխրությունս չեմ արտահայտում։ Որքան էլ որ արտիստը տխուր լինի, պետք է բեմում իր երկրպագուներին ներկայանա ուրախ ու ջերմ ժպիտով։
Ըստ քեզ՝ կնոջ համար հեշտ է անձնականն ու գործնականը համատեղել։
Իրականում, շատ բարդ է երկուսը համատեղել, քանի որ անկախ ամեն ինչից ինչ-որ մեկը մի փոքր տուժում է։ Միանշանակ, ընտրել որեւիցե մեկը սխալ է, քանի որ հնարավոր է, որ գործնականում հանդիպես այն մարդուն, ում սպասել ես եւ հնարավոր է՝ հակառակը լինի։ Սովորաբար, չեմ խոսում անձնականիս մասին եւ շատերի մոտ գուցե կարծիք կա, որ կարեւորելով գործնականը, մոռացել եմ անձնականի մասին։ Ես երկուսն էլ փոչձում եմ համատեղել։ Չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր արգելում են իրենց սիրելիին զբաղվել այն աշխատանքով, որով նա զբաղվում է։ Չէ որ աշխատանքը կերտում է մարդու տեսակը, իսկ դիմացինին սիրում են հենց այդ տեսակով։
Վերջերս ներկայացրեցիր քո նոր տեսահոլովակը։ Շատերը քեզ բնորոշեցին «Նոր Սոֆի»։ Ինչպե՞ս ծնվեց երգը, ո՞ւմն էր մտահաղացումը։
Նիկի ստուդիայում աշխատում էի մեկ այլ գործի վրա, մի պահ ընդմիջեցինք, նա այդ պահին ցույց տվեց այս երգը։ Երբ ցանկություն հայտնեցի կատարել այն, Նիկը մի պահ զարմացավ, բայց ճանաչելով ինձ, իմանալով, որ սիրում եմ էքսպերիմենտ անել, համաձայնեց։ Երբ երգը պատրաստ եր միսին որոշեցինք հետաքրքիր տեսահոլովակի տեսքով ներկայացնել։
Իսկ տեսահոլովակի գաղափարնումն ո՞ւմն է եղել։
Տեսահոլովակը իմ եւ Նիկի համատեղ աշխատանքն է։ Ես ուրախ եմ, որ աշխատում եմ Նիկի հետ։ Նա միանգամից հասկանում է ինձ, թե ինչ եմ ուզում։ Երբ ընկերներիս ու հարազատներիս ցույց էի տալիս կատարումը, շատերը չէին հավատում, որ դա ես եմ։ Օրինակ, երբ Ավետը լսեց ասաց՝ «Սոֆի, փաստորեն մենք այսքան ժամանակ ընկերներ ենք, բայց փաստորեն ես քեզ լավ չեմ ճանաչում։ Դու կարո՞ղ ես լինել այսքան տարբեր»։ Շատ ուրախ եմ, որ նման արձագանքներ ստացա։ «Моя игрушка»-ն առաջին անգամ համացանցում հայտնվել է դեռ ամիսներ առաջ։ Երգն անանուն ուղարկեցինք ռուսական «Ello»-ին, եւ եթե չհամապատասխաներ իրենց չափանիշներին, ապա պատասխան նամակով կհրաժարվեին տեղադրել, բայց, ի ուրախություն մեզ, իմ երգը դեկտեմբերի 23-ից հնչում է «Ellօ»-ում։ Իսկ մեզ մոտ պրեմիերան նախատեսված էր հունվար ամսին, սակայն Գյումրու դեպքերը տեղի ունեցան, եւ ես պարզապես լռեցի այդ շրջանում ու փակեցի բոլոր էջերս։ Եվ հետո որոշեցի մարտի 8-ին ներկայացնել որպես գեղեցիկ անակնկալ նվեր։
Իսկ ի՞նչն էր պատճառը, որ անանուն էիր ներկայացնում երգը։ Վախենո՞ւմ էիր քննադատություններից։
Ոչ, ես առողջ քննադատության կողմանկից եմ։ Ես լսում եւ ընդունում եմ յուրաքանչյուր կարծիք։ Անանուն ներկայացրեցի, քանի որ ուզում էի օբյեկտիվ գնահատեին աշխատանքս։ Ոմանք ինձ սիրում են, ոմանք՝ ոչ։ Եթե իսկզբանե ասեի, որ ես եմ կատարում, բնականաբար, ինձ սիրողները կասեին, որ շատ լավն է, չսիրողներն էլ՝ ընդհակառակը։ Դա է պատճառը, որ սկզբում անանուն եմ ներկայացրել։
Նոր աշխատանք, նոր Սոֆի։ Իսկ բնավորությամբ էլ ես փոխվե՞լ եւ ի՞նչ ես կարծում, մարդը ժամանակի ընթացքում փոխվո՞ւմ է։
Իհարկե, ժամանակաի ընթացքում մարդու մեջ կան բաներ, որոնք փոխվում են, բացի իհարկե մարդու եսից։ Մարդու տեսակը միեւնույն է մնում է անփոփոխ։
Իսկ անձնականում փոփոխություններ կա՞ն։
Անձնականիս մասին սովորաբոր չեմ խոսում, քանի որ դա իմն է։ Բայց եթե ժամանկաը գա եւ պետք լինի բարձրաձայնեմ, ապա կիմանաք դրա մասին։
Սոֆի, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես։
Շատ են ծրագրերը։ Եթե անցած տարի ես համերգային շրջագայությունների էի եւ ժամանակ քիչ էր նոր աշխատանքներ ներկայացնելու, ապա այս տար որոշել եմ մի քանի աշխատանքներ ներկայացնել։ Նաեւ կլինեն համերգային շրջագայություններ, որոնց պետք է պարտադիր գնամ։
Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին