Երգիչ Մավր Մկրտչյանը վերջերս ներկայացրեց «Դլե յաման» ստեղծագործությունը։ Երգիչը զրուցել է իր աշխատանքի եւ ներկայիս հայկական շուկայում ներկայացվող երգերի մասին։
Ինչպիսի՞ արձագանք է ունեցել «Դլե յաման» տեսահոլովակը։
Արված գործի գաղափարական բովանդակության եւ իր ծավալի համեմատ իմ սպասածից քիչ թույլ էր, որովհետեւ այս գործի մեջ այն թիմային աշխատանքը, որ կատարվել էր պիտի ավելի մեծ արդյունք տար։
Ի՞նչ ես կարծում, դա կապվա՞ծ է երգի «ծանր» լինելու հետ։
Միգուցե, ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, թեեւ կան նաեւ մի քանի այլ պատճառներ ՝ նախ այն, որ մարդիկ սովորել են լսել «թեթեւ» երաժշտություն, որոնք մատուցվում են հիմնականում կոմերցիոն նպատակներով, ինչը եւ բերում է դժվարությունների արվեստի գործեր ներկայացնելու դեպքում։
Իսկզբանե գիտեի՞ր, որ փող չես աշխատելու այդ երգով։
Միանշանակ վստահ էի, բայց դա ինձ չխանգարեց, որ գեղեցիկ ու մնայուն գործ ունենալու համար ներդնեմ բավականին լուրջ գումարներ։ Պրեմիերայից հետո հակասական կարծիքներ հնչեցին, սակայն ես մնում եմ նույն համոզմունքին, որ պետք էր այդ ստեղծագործության վրա ծախսվեին այդ մի քանի զրոներով գումարները։
Երգիչները փող աշխատելու հույսով երգում են «Հարսանիք է լինելու», «Հայրիկ» , «Մայրիկ» , «Քավոր», «Ծնունդդ շնորհավոր, դու ինչո՞ւ ընտրեցիր «Դլե յամանը»:
Որքանով տեղյակ եմ «Փեսայի պարը» ոչ մեկը դեռ չի երգել, երեւի ես երգեմ (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ , երգչի պատմության մեջ պիտի լինեն կատարումներ, որոնք կհիշեցնեն ազգային պատկանելիության մասին, որը իմ կարծիքով յուրաքանչյուր կատարողի առաքելությունն է։ Դեմ չեմ, որպեսզի լինեն նաեւ կոմերցիոն բնույթի երգեր, բայց ոչ այնքան որ դառնա բարեկեցիկ կյանքի նպատակ։ Հասկանում եմ առանց դրանց էլ հնարավոր չէ ։
Ինչպե՞ս ես վերաբերվում ա-երով վերջացող երգերին ՝ «Կորել ա», «Եկել ա»:
Ես չեմ երգի, բայց երգողներին չեմ քննադատում։
Ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում։
Ապրիլի չորսին մեկնում եմ ՌԴ, յոթ քաղաքներում համերգներ ունենք, իսկ ապրիլի վերջում կամերային երգչախմբի հետ Շվեյցարիա կրկին համերգային շրջագայության, մայիս ամսին նախատեսված է նոր տեսահոլովակի նկարահանում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը