«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Հայհոյանքդ օրհնանք միշտ կհնչի մեր ականջներում». Սոս Ջանիբեկյանի հուզիչ գրառումը հոր մահվանից հետո

14:22, 27 մարտի

Մարտի 22-ին կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը: Նրա մահվանից մի քանի օր անց նրա որդին` Սոս Ջանիբեկյանը, գրառում է նվիրել հորն իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորեւ.

Շնորհակալ եմ Մեծությյանդ Մեծս…
Փոքրին Մեծարող «է»ությանդ խոնարհ եմ Հեր… 
Փայլին դիմացող կամքիդ հետևորդն եմ Հեր…
Տվածդ չափով բավարարվողն եմ Տ«Է»ր…
Մարդ մնալու արվեստին ճանաչացնողն ես Հեր…
Ախ՜… Արյունդ երակներիս մեջ սրբացնողն եմ ՊԱՊ…
Ժպիտով ցավը հանդուրժող Տղեդ եմ ՀԵՐ… 
Սարերից ձայնդ լսողն եմ …
Բնազդային իմաստությունդ կրողն եմ…
Ինչպես Դու` կփորձեմ ես էլ ձևերին չգայթակղվել ու մնալ հավատարիմ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅԱՆԸ…
Բովանդակությունդ փորձեմ պահպանել… 
Հավերժությունդ փորձեմ լսել…
Ու հաստատել որ ոչ թե մութը լույսի բացակայությունն է, այլ նրան իր կարիքով ստեղծողը…

«Փողկապի» տակ  հասարակ լինելուդ ուժն է ՒՐԱԿԱՆ…
Բազմանշանակ լինելուդ Միանշանակ արժեքներդ են Մնայուն… 
Անսահման ՍԵՐդ ու Հավատդ ամրացրեց զավակներիդ իսկական ախպերությունը… 
Հայհոյանքդ օրհնանք միշտ կհնչի մեր ականջներում…
Ազնվությանն անդավաճան պայքարդ կսթափեցնի կեղծ բարեկեցության վազող «Է»ությանս…
Բարիությունդ կճանաչեմ որպես ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ու կխուսափեմ ճարահածյալ բարիությունից… 
Բարությունն ՈՒԺԻ մեջ Հույս է, թուլության մեջ հնարք…
Անունդ հեռվից հնչեցնողին ամենամոտը կխհոնարվեմ…
Մասիսով եղանակը կորոշեմ…
Սեր կապրեմ …
Բնությանը Մոտ…
Խունկ կվառեմ որ հոտդ հիշեմ…

Ի վերջո բոլոր ճանապարհները դեպի Սեփական Ես-դ է… Մաքուր կքայլեմ տվածդ Ճանապարհով…


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել