MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Մանուկ Ալեքսանյանը՝ իր տարբերվող լուքի եւ հայ արտիստների եւ դիզայներների ոճի մասին

20:30, 27 մարտի

Մարտի 21-ին Yans Music Hall-ում  «21 tv» հայկական երաժշտական հեռուստաալիքը իրականացրեց իր 9-րդ երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը։ Այս մասին NEWS.am STYLEտեղեկացրել էր։ Մրցանակաբաշխությանը հրավիրված էին մի շարք հայտնի մարդիկ այդ թվում ոճաբան Մանուկ Ալեքսանյանը, ով ներկայացել էր տարբերվող եւ հետաքրքիր ոճով։

Համարձակ ոճաբանի տեսքը շատերը ծիծաղով են ընդունել։ Մանուկն, այդ ամենը տեսնելով, իր վիրավորանքն է արտահայտել՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Մարդես, եթե մի օր ձեզ Հայստանում մրցանակաբաշխության կանչեն, իմ սխալը այսօրվա պես թույլ չտաք։ Կգնանք Մալաթիայից մի հատ կոստյում շալվար կառնեք նոր կգնաք։ Հիմա եմ հասկանում ինչու է Երեւանում «լոքշ» +35 սուպեր սթարներ»։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մանուկը ասաց, որ նա գնացել էր մրցանակաբաշխությանը, քանի որ  պետք է «ԷԼ Սթայլ»  ամսագրի համար լուսանկարեր մրցանակաբաշխության լավագույն լուքերը։

«Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները կամ այն մարդիկ, ովքեր աշխատում են backstage-ներում սովոր չեն ավելի կրեատիվ եւ էսքլյուզիվ լուքերի։ Նրանց հետաքրքրում է միայն իրենց ստանդարտ լուքերը եւ դրանով սահմանափոկում են»,- ասաց Մանուկն ավելացներոլվ. «Իմ կարծիքով շոու- բիզնեսի այն ներկայացուցիչներո, ովքեր կարող են իրենց թույլ տալ 6000 դոլարանոց տեսահոլովակ նկարելու, նաեւ պարտավոր են հետեւել եւ իմանալ, թե ինչպես է պետք ներկայանալ կարմիր գորին»։

Մանուկի կարծիքով Հայաստանում շոու-բիզնես ասվածը գոյություն չունի. «Ցավոք այն մարդիկ, ովքեր ժամանակին միջոցառումներին ներկայանում էին յուօրինակ ոճով նրանք հիմա Հայաստանում չեն։ Ես այստեղ չեմ տեսնում հետաքրքիր մարդկանց։ Օրինակ Շպրոտը, ով բնակվում է Միացյալ Նահանգներում։ Նա այն եզակիներից էր, ով բոլոր փարթիներին, կարմիր գորգին ներկայանում էր տարբերվող եւ համարձակ ոճով։ Նրա ամեն մի կերպարը մտածված էր»։

Մանուկը չցանկացավ նշել, թե ովքեր են եղել այն մարդիկ, որոնք վատ են վերաբերվել իր տեսքին. «Ինձ զարմացրեց այն մարդկանց հայացքները, ովքեր երբեմն հանդես են գալիս գլամուրային տեսքով»։

Հարցին, ում լուքն էր, որ Մանուկին դուր է եկել, նա պատասխանեց. «Ես այնտեղ եղել եմ յոթ րոպե։ Մենք պատրաստվում էինք ռեպորտաժ պատրաստել՝ ներկայացնելով հյուրերի հետաքրքիր լուքերը։ Բայց ես այնտեղ յուրօրինակ լուքեր չեմ նկատել։ Դրանք բոլորն էլ կանխատեսելի էին»։

Մանուկն իր տեսքի համար ծախսել է  40000 դրամ։ Նա այդ կերպարը մտածել էր  մրցանակբաշխությունից երկու շաբաթ առաջ. «Համագործակցել եմ ռուս շատ հայտնի նկարչի հետ, ում մոտ անգամ Մեդվեդեւն է նկարներ պատվիրում։ Երբ կերպարս ստացվեց, սկզբում կանխազգում էի, որ ոճիս մասին կլինեն խոսակցություններ, բայց չէի կարծում այդ աստճան։ Այդ օրն ուզում էի լքել Հայաստանը։ Բայց ինձ համար կարեւոր է այն, որ լուքս համացանցում հավանել է Riccardo Tisci-ին»։

Հայ արտիստներից Մանուկը  հավանում է երգչուհի Ամինկայի ոճը. «Արմինկան միշտ հետեւում է նորաձեւությանը։ Նա կանացի է եւ սեքսուալ։ Նրա հետ ես համագործակցել եմ։ Միասին ներկայացրել էինք հագուստի հավաքածու։ Հիմա չենք համագրործակցում, բայց ինձ համար նա այն եզակի արտիստներից է, ով տարբերվող  է»։

Ոճաբանը, անդրադառնալով հայ դիզայներներին, ասաց. «Ես դիազյներ չեմ կարող կոչել այն մարդկանց, ովքեր զարմանում են՝ ինչպես է հնարավոր տարվա մեջ երկու անգամ  կազմակերպել fashion week  կամ կրկնօրինակում են հայտնի մարդկանց հագուստներն ու կռիվ անում, թե ումն է դա, բայց իրականում այն «Զուրադ-Մուրադինն» է։ Հայաստանում մրցակցություն չեմ տեսնում։ Այստեղ իմ ապագան չեմ տեսնում։ Հիմա երկու արաջարկ ունեմ՝ արտերկրում աշխատելու համար, սակայն դեռ վերջնական պատասխան չեմ տվել»։ 

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել