Մարտի 21-ին Yans Music Hall-ում «21 tv» հայկական երաժշտական հեռուստաալիքը իրականացրեց իր 9-րդ երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը։ Այս մասին NEWS.am STYLE-ը տեղեկացրել էր։ Մրցանակաբաշխությանը հրավիրված էին մի շարք հայտնի մարդիկ այդ թվում ոճաբան Մանուկ Ալեքսանյանը, ով ներկայացել էր տարբերվող եւ հետաքրքիր ոճով։
Համարձակ ոճաբանի տեսքը շատերը ծիծաղով են ընդունել։ Մանուկն, այդ ամենը տեսնելով, իր վիրավորանքն է արտահայտել՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Մարդես, եթե մի օր ձեզ Հայստանում մրցանակաբաշխության կանչեն, իմ սխալը այսօրվա պես թույլ չտաք։ Կգնանք Մալաթիայից մի հատ կոստյում շալվար կառնեք նոր կգնաք։ Հիմա եմ հասկանում ինչու է Երեւանում «լոքշ» +35 սուպեր սթարներ»։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մանուկը ասաց, որ նա գնացել էր մրցանակաբաշխությանը, քանի որ պետք է «ԷԼ Սթայլ» ամսագրի համար լուսանկարեր մրցանակաբաշխության լավագույն լուքերը։
«Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները կամ այն մարդիկ, ովքեր աշխատում են backstage-ներում սովոր չեն ավելի կրեատիվ եւ էսքլյուզիվ լուքերի։ Նրանց հետաքրքրում է միայն իրենց ստանդարտ լուքերը եւ դրանով սահմանափոկում են»,- ասաց Մանուկն ավելացներոլվ. «Իմ կարծիքով շոու- բիզնեսի այն ներկայացուցիչներո, ովքեր կարող են իրենց թույլ տալ 6000 դոլարանոց տեսահոլովակ նկարելու, նաեւ պարտավոր են հետեւել եւ իմանալ, թե ինչպես է պետք ներկայանալ կարմիր գորին»։
Մանուկի կարծիքով Հայաստանում շոու-բիզնես ասվածը գոյություն չունի. «Ցավոք այն մարդիկ, ովքեր ժամանակին միջոցառումներին ներկայանում էին յուօրինակ ոճով նրանք հիմա Հայաստանում չեն։ Ես այստեղ չեմ տեսնում հետաքրքիր մարդկանց։ Օրինակ Շպրոտը, ով բնակվում է Միացյալ Նահանգներում։ Նա այն եզակիներից էր, ով բոլոր փարթիներին, կարմիր գորգին ներկայանում էր տարբերվող եւ համարձակ ոճով։ Նրա ամեն մի կերպարը մտածված էր»։
Մանուկը չցանկացավ նշել, թե ովքեր են եղել այն մարդիկ, որոնք վատ են վերաբերվել իր տեսքին. «Ինձ զարմացրեց այն մարդկանց հայացքները, ովքեր երբեմն հանդես են գալիս գլամուրային տեսքով»։
Հարցին, ում լուքն էր, որ Մանուկին դուր է եկել, նա պատասխանեց. «Ես այնտեղ եղել եմ յոթ րոպե։ Մենք պատրաստվում էինք ռեպորտաժ պատրաստել՝ ներկայացնելով հյուրերի հետաքրքիր լուքերը։ Բայց ես այնտեղ յուրօրինակ լուքեր չեմ նկատել։ Դրանք բոլորն էլ կանխատեսելի էին»։
Մանուկն իր տեսքի համար ծախսել է 40000 դրամ։ Նա այդ կերպարը մտածել էր մրցանակբաշխությունից երկու շաբաթ առաջ. «Համագործակցել եմ ռուս շատ հայտնի նկարչի հետ, ում մոտ անգամ Մեդվեդեւն է նկարներ պատվիրում։ Երբ կերպարս ստացվեց, սկզբում կանխազգում էի, որ ոճիս մասին կլինեն խոսակցություններ, բայց չէի կարծում այդ աստճան։ Այդ օրն ուզում էի լքել Հայաստանը։ Բայց ինձ համար կարեւոր է այն, որ լուքս համացանցում հավանել է Riccardo Tisci-ին»։
Հայ արտիստներից Մանուկը հավանում է երգչուհի Ամինկայի ոճը. «Արմինկան միշտ հետեւում է նորաձեւությանը։ Նա կանացի է եւ սեքսուալ։ Նրա հետ ես համագործակցել եմ։ Միասին ներկայացրել էինք հագուստի հավաքածու։ Հիմա չենք համագրործակցում, բայց ինձ համար նա այն եզակի արտիստներից է, ով տարբերվող է»։
Ոճաբանը, անդրադառնալով հայ դիզայներներին, ասաց. «Ես դիազյներ չեմ կարող կոչել այն մարդկանց, ովքեր զարմանում են՝ ինչպես է հնարավոր տարվա մեջ երկու անգամ կազմակերպել fashion week կամ կրկնօրինակում են հայտնի մարդկանց հագուստներն ու կռիվ անում, թե ումն է դա, բայց իրականում այն «Զուրադ-Մուրադինն» է։ Հայաստանում մրցակցություն չեմ տեսնում։ Այստեղ իմ ապագան չեմ տեսնում։ Հիմա երկու արաջարկ ունեմ՝ արտերկրում աշխատելու համար, սակայն դեռ վերջնական պատասխան չեմ տվել»։
Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին