«Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի 6 արտիստների մասնակցությամբ հետաքրքիր եւ յուրօրինակ ֆոտոպատմություն է նկարահանվել Հայաստանում: Հավատարիմ մնալով եվրատեսիլյան հայաստանյան այս տարվա մասնակցության ձեւաչափին՝ «Genealogy»-ն ներկայացնում է իր ծագումնաբանությունը: Խմբի անդամներն իրենց մեջ կրում եւ փորձում են եվրոպացի հանդիսատեսին ներկայացնել նաեւ հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը: Ֆոտոսեսիան իրականացվել է Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում, որտեղ ներկայացվում է նաեւ հայկական, ազգային մշակութային ավանդույթները, հայկական ճարտարապետության առանձնահատկությունները, գրավչությունը, ինչպես նաեւ քանդակագործության յուրօրինակությունն ու ինքնատիպությունը:
Ֆոտոսեսիայի ոճաբանն է Արմեն Գալյանը, լուսանկարիչ՝ Ռուբեն Մարտիրոսյան:
Արմեն Գալյանը մասնակիցների հագուստներում համադրել է սեւի եւ մոխրագույնի տարբեր երանգներ, իրարից տարբեր գործվածքներ, ինչի շնորհիվ էլ միապաղաղ գունային գամման ստացել է ավելի եռաչափ տեսք: Հագուստը կարվել է այժմ նորաձեւ համարվող պարզ ձեւվածքով, ավելի մեծ չափսի, ընդգծված ուսերով: «Մենք համադրել ենք եվրոպական եւ հայկական նորաձեւության միտումները, զուգակցել արդիականն ու ավանդականը: Փորձել ենք ստանալ ժամանակակից համարվող, ինչպես նաեւ հայկական արմատները միաձուլող կերպարներ: Ընտրված թեման շատ նորաձեւ է»:
Կերպարն ընդգծելու եւ ամբողջացնելու համար օգտագործվել են մեր սփյուռքահայ եւ հայաստանցի մասնակիցների տատիկների, պապիկների հին լուսանկարներով ու հայկական ճարտարապետության, Մուղնիի եկեղեցու զարդանախշերով պատրաստված հատուկ կրծքանշաններ, որոնք խորհրդանշում են «Genealogy» խմբի անունը, հայաստանյան մասնակցության ձեւաչափի հիմքում ընկած ծագումնաբանության գաղափարը, հայ ժողովրդի դարավոր մշակույթի առանձնահատկությունները:
Լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանն էլ, ոգեշնչվելով եվրատեսիլյան «Face The Shadow» երգից, յուրովի կարողացել է յուրաքանչյուրի կերպարը դարձնել ստվեր:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը