Լիլիթ Մարկոսյանը, ով ներկայանում է Լիլիթ Ա Մարկս անվամբ, սովորել է Լոս Անջելեսի նորաձեւության եւ դիզայնի ինստիտուտում (FIDM)։ Որտեղ պատիվ է ունեցել աշխատելու Ջոն Սվայթեկի՝ ԱՄՆ-ի լավագույն պրոֆեսորներից մեկի մոտ, ով երկար տարիներ աշխատել է Օսկար դե լա Րենտայի, Ռալֆ Լորենի, Քելվին Քլայնի, Ջեֆրի Բենքսի հետ, եղել է Մարկ Ջեյքոբսի դասախոսը։
Լիլիթը մասկացել է FIDM Debut 2015 ցուցադրությանը։
«Շուրջ 100 դիզայներ դիմողներից ընտրվել էին 10 դիզայներ որոնց մեջ էի նաեւ ես։ Chalrlng Styles նախագծի շրջանակներում ցուցադրեցի երեկոյան զգեստ, որի կտորի դիզայներն էր Քրիստել Բրեհեմը, իսկ ինտերիեր դիզայները՝ Ջոզեֆ Նոյենը, վերջինս ներկայացրել է նույն կտորից պատրաստված բազկաթոռը»,- ասաց Լիլիթը։
Ցուցադրությունը անցկացվել է Սանտա Մոնիկայի Բարկեր Հենգեր սրահում։ Երեքօրյա ցուցադրությունը ունեցել է շուրջ 10000 հանդիսատես։
«Հրավիրված էին ԱՄՆ-ում նորաձեւության եւ մարկետինգի բնագավառում հայտնի բազմաթիվ հյուրեր, գործարարներ, ճանաչված մարդիկ, որոնցից էին NIKOLAKI բրենդի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Project Runway-ի 2-րդ եթերաշրջանի եւ Under the Gun նախագծի հաղթող, նորաձեւության էքսպերտ Նիք Վերրեոսը, ումից ջերմ գովասանքի խոսքեր լսեցի աշխատանքիս մասին եւ ում հետ պատիվ ունեցա աշխատել ցուցադրության ժամանակ, ինչպես նաեւ Բրեյդոն Մակդոնալդը՝ դիզայներ, «Մարկ Մորիս» պարային ստուդիայի պրոֆեսիոնալ պարող եւ այլոք»,- հավելեց Լիլիթը։
Նշենք, որ Լիլիթի մոդելավորած զգեստը այժմ ցուցադրությանն է դրված Լոս Անջելեսի Pacific Design Center ի սրահում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները