«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ի՞նչն է ինձ զայրացնում արտասահմանից եկած հայերի մեջ

21:14, 30 մարտի

Միանգամից նշեմ, որ այս հոդվածով չեմ ցանկանում վիրավորել Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցներին, սակայն նրանց շրջանում կա մարդկանց մի կատեգորիա, ովքեր ինձ իսկապես զայրացնում են։ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր մեծ ու անսանձ ցանկությամբ ձուլվում են արտագաղթած երկրում եւ չեն խորշում նվաստացնել իրենց նախնիների հայրենիքը՝ այս ամենը թաքցնելով քննադատության շղարշի տակ։ Հենց այսպիսի իրավիճակում ինձ եւ շատ հայերի մոտ ծնվում է այն զգացողությունը, որ չես ցանկանում նման հայերի այստեղ տեսնել։

Երկու տարի առաջ հայտնվեցի մի ինքնաթիռում, որի ուղեւորների մեծ մասը ամերիկահայեր էին։ Կար մի ընտանիք, ովքեր «ձեւացնում» էին, որ ախպար էին։ Ամբողջ ընտանիքը հագել էր սպորտային հագուստ (կարելի էր ենթադրել, որ ԱՄՆ էին մեկնել 3 կամ առավելագույնը 5 տարի առաջ) եւ չգիտես ինչու, նրանք բոլորը միանգամից «մոռացել էին» հայերենը՝ խոսելով ամերիկահայերին բնորոշ բարբառով եւ անգլերեն բառեր օգտագործելով։

Երբ ինքնաթիռը սկսեց վայրէջք կատարել, նրանք միաձայն բղավեցին՝ «Հայաստան, Հայաստան» եւ սկսեցին ինքնաթիռի պատուհանից դուրս նայել։ Միգուցե ես շատ ցինիկ եմ, բայց այդ պահին նրանց երեսպաշտ հայրենասիրությունից ինձ մոտ սրտխառնոց առաջացավ։ Նույն չվերթով Հայաստան էր գալիս եւս մեկ հայ ընտանիք՝ «ոսկե-ադամանդներով» զարդարված, կերած-խմած ծնողներ, արդեն իսկ ճարպակալած դեռահաս երեխաներ, ովքեր ցանկանում էին նստել առջեւի շարքում։ Եվ հենց այստեղ սկանդալ սկսվեց։

Ուղեկցորդուհին համարձակություն ունեցավ երեխաներից մեկին խնդրել, որ զիջի իր տեղը նորածին երեխան ձեռքին մի կնոջը, որպեսզի վերջինս կարողանար երեխային դնել օրորոցի մեջ: Հետեւաբար, դեռահաս երեխան պետք է տեղափոխվեր երկրորդ կարգ։ Այն աղմուկը, որը բարձրացրեց ընտանիքի հայրը, այնքան նողկալի էր, որ անհնար է բառերով նկարագրել։ Իսկ վերջում տղամարդու «արդար» զայրույթը նրան հանգեցրեց այն եզրակացության, որ նա «այլեւս չի գա այստեղ»։Բնականաբար, նրանք այդպես էլ տեղը չզիջեցին եւ ամբողջ ընթացքում ասում էին, որ «նման բան միայն Հայաստանում կլինի»...

Մեկ այլ դեպք. իմ ընկերներից մեկը, ով ժամանակին «քաղաքում հարգված տղա» էր համարվում եւ համապատասխանում էր հայ «մաչոյի» բոլոր չափանիշներին՝ հեղինակություն վայելող, բացահայտ «քյարթ» եւ բնականբար՝ հոմոֆոբ, մի քանի տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո նա որոշեց այցելել իր նախնիների հայրենիքը: Այն  կտրուկ կերպարանափոխությունը, որը ես նկատեցի նրա մոտ, ուղղակի ցնցեց ինձ: Առաջին հերթին նրա մոտ հիշողության կորուստ էր նկատվում, քանի որ նա ոչ միայն «մոռացել» էր հայերենը, այլեւ քաղաքի փողոցները, որը նախկինում հինգ մատի պես գիտեր: Նրան մեծապես զարմացրեցին շքամուտքում առկա հոսանքալարերը, փողոցների եւ բակի աղբը՝ գրեթե ամեն ինչ: Եվ հանկարծ սեղանի շուրջ նստած, երբ նա արդեն գինովցած էր, սկսկեց սեր խոստովանել հայրենիքին: Հյուրերից մեկը չկարողացավ զսպել իրեն եւ ասաց, որ նա պետք է ոչ թե «խորոված խժռի», այլ համբուրգեր:

Իսկ ծանոթներիցս մեկը 5 տարի արտասահմանում ապրելուց հետո, հանկարծ հայտնաբերեց, որ նրա հայրական տան մուտքում մանկասայլակների համար նախատեսված թեքահարթակներ չկան: Հավանաբար նա կարծում էր, որ իր բացակայության 5 տարվա ընթացքում հայերը պետք է մտածեին «մեծանուն հյուրի»  թեքահարթակների մասին:

Նշեմ, որ այս տեսակ հայեր կան գրեթե բոլոր արտագաղթած հայերի շրջանում՝ անկած բնակության վայրից: Օրինակ, ռուսաստանաբնակ հայերը հաճախ են զայրանում՝ հայկական պորտալներում Հայաստանի մասին «բացասական» նորություններ կարդալով: Նրանք մեղադրում են լրագրողներին ամենավերջին մեղքերի մեջ՝ անգամ «հայրենիքի դավաճանության»:

«Ինչպես կարող եք նման բաներ գրել, որ հայկական բանակում զինվորները իրար են սպանում: Ինչպես կարելի է խայտառակել հայերին՝ գրելով, որ Հայաստանում որոշ աղջիկներ կույս չեն ամուսնանում» եւ այլն: Պարզվում է, որ այդպես մենք «ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին»: Բայց ի տարբերություն նրանց՝ հայերն իրենց հայրենիքում ցանկանում են ապրել առանց հաշվի առնելու, թե ինչ կմտածեն «թշնամիները»: Եթե մենք չգրենք եւ չբարձրաձայնեք խնդիրների մասին, դրանցից չենք ազատվի: Եվ դուք չեք, որ պետք է դատեք մեզ:

Եթե ձեզ այդքան հետաքրքրում է, թե ինչ է կատարվում ձեր հայրենիքում, ուրեմն եկեք, աշխատեք եւ փոխեք: Հավաքեք աղբը, նորոգեք հոսանքալարերը, պայքարեք... Բայց ոչ, ավելի լավ է նստել համակարգիչների առաջ եւ ցեխ շպրտել հայրենակիցների վրա, քան իրական ու ռեալ քայլեր կատարել... Այո, մենք խնդիրներ ունենք, կա մարմնավաճառություն, հանցագործություններ են կատարվում այնպես, ինչպես աշխարհի մյուս բոլոր երկրներում, այդ թվում նաեւ այն երկրներում, որտեղ արտագաղթել են մեր հայրենակիցները: Բայց չգիտես ինչու, այնտեղ դա նրանց չի հուզում: Իսկ նախնիների հայրենիքում նկատում են միայն թերությունները ... Նորից եմ նշում, որ խոսքը բոլոր հայ-արտագաղթյալների մասին չէ: Կան սփյուռքահայեր, ովքեր իսկապես արժանի եւ վեհանձն մարդիկ են: Սակայն նյութում նշված մարդկանց կատեգորիան ինձ ուղղակի հունից հանում են...

 

Ալեքս Ալիխանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել