Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Պատրաստվում ենք ամռանը. Մեղրով մերսում՝ մաշկի համար

20:14, 18 ապրիլի

Գարունն այն ժամանակահատվածն է, երբ արդեն պետք է կազմվածքը պատրաստել ամառային հագուստներին եւ վստահաբար ցուցադրել մարմնի գեղեցկությունը։ Այս տարի պատահաբար տեսա, որ մայրաքաղաքի մերսման սրահներից մեկում զեղչված գներ են առաջարկվում մեղրով մերսումներ անելու համար։ Իհարկե, հայտարարությունը հրաշքներ էր խոստանում եւ որոշեցի ռիսկի դիմել։ Ես ցանկանում էի ազատվել ցեյլուլիտից եւ մի քանի ավելորդ կիլոգրամներից եւ ձգել մաշկս։ Իհարկե, այս ամենին հասնելու համար միայն մերսումը շատ քիչ է եւ սրահում նույնպես նշեցին, որ բացի մերսումից պետք է նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածություն եւ ճիշտ սննդակարգ։ Ընդ որում, հաշվի են առնվում հաճախորդի ֆիզիկան տվյալները եւ անհատական վարժությունների եւ մերսման կուրս նշանակում ։ Այս ամենը հստակ կատարելու եւ հետեւելու դեպքում ցանկալի արդյունքն ակնհայտ կլինի։

Մասնագետի օգնությամբ ես վերջապես սովորեցի օրական 2 լիտր ջուր խմել, որը ամենակարեւոր պայմաններից մեկն է։ 3-րդ աստիճանի ցեյլուլիտից ազատվելու համար հարկավոր էր 15 մերսում, որը բացի մեղրով մերսումից ներառում էր նաեւ մաշկը ձգող դիմակներ։ Սկզբում մաշկի վրա հատուկ յուղ են քսում, իսկ հետո սկրաբը։ Այնուհետեւ պատրաստում են տաք մեղրը, եւ երբ այն մածուցիկ ու կպչուն է դառնում, սկսում են ձեռքի ափերով ուժեղ հարվածել։ Մեղրը հանում է ճարպի վերին շերտը, ավելորդ հեղուկն ու շլակները, ինչի հետեւանքով մաշկն ավելի հարթ է դառնում, իսկ ծավալն ավելի փոքրանում է։ «Մարմնական պատիժը» ավարտելուց հետո խնդրհարույց հատվածները ծածկում են բարակ թաղանթով։ Նշեմ, որ մեղրով մերսումը բավականին ցավոտ գործընթաց է, սակայն կանայք հանուն գեղեցկության պատրաստ են ամեն ինչի։  

Այս բոլոր գործընթացներից հետո պետք է անցնել արդեն ֆիզիկական ծանրաբեռնվածության, որն ավելի է մեծացնում ազդեցությունը։ Չնայած վարժությունները տեւում են 15-20րոպե, սակայն ճիշտ ընտրված վարժությունների դեպքում 5 սեանսից հետո արդյունք արդեն նկատելի է։ Բայց սա նույնպես շատ անհատական է, ուստի իմ պարագայում արդյունքն ակնհայտ էր 10-րդ պրոցեդուրայից հետո։ Այս բոլոր գործողությունների հետեւանքով մաշկը ոչ միայն ավելի հարթ ու ձգված է դառնում, այլեւ թավշյա։ Արդյունքում ես նիհարեցի մոտ 3 կիլոգրամ։ Իսկ ինչ վերաբերում է սննդակարգին, ապա  հրաժարվեցի հացաբուլկեղենից եւ ժամը 18։00-ից հետո ոչինչ չէի ուտում։ Արդյունքը բավականին գոհացնող էր։  

 

 

 

Յուլիա  Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել