NEWS.am STYLE-ին մանրամասներ են հայտնի դարձել ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցելության մասին: Մեր տեղեկություններով՝ հայտնի հեռուստաստղը Հայաստան է ժամանելու առաջիկա շաբաթվա ընթացքում, նա Հայաստանում կմնա մոտ մեկ շաբաթ։ Նախ Հայաստան կժամանեն նրա անձնակազմի անդամները՝ մի քանի տասնյակ անձիք, որոնք հայտնի քույրերի այցի հետ կապված նախապատրաստական աշխատանքներ կտանեն։
Մեր տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանը եւ նրա անձնակազմը մնալու են Երեւանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում, որտեղ արդեն ամրագրել են երկու հարկաբաժնի բոլոր համարները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշել էր, որ Քիմ Քարդաշյանի ներկայացուցիչները այցելել են իրեն, հետաքրքրվել Քարդաշյանի նախնիների վերաբերյալ արխիվում փաստաթղթերի առկայության մասին եւ պայմանավորվել, որ ազգային արխիվ կայցելեն եւս մեկ անգամ՝ նկարահանումներ իրականացնելու նպատակով։ Նշենք, որ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցի ընթացքում նախատեսվում է նկարահանումներ անել Keeping up with Kardashians ռեալիթի-շոուի համար։ Նկարահանումների մի մասը կիրականացվի Գյումրիում, որտեղ, ըստ Ամատունի Վիրաբյանի, Քարդաշյանները հեռավոր ազգականներ ունեն։
Հիշեցնենք, որ վերջերս Daily Mail կայքը տեղեկություններ էր հրապարակել Քարդաշյանների նախնիների մասին, որտեղ նշվում էր, որ նրանք բնակվել են Կարսի շրջանում։ Քիմ Քարդաշյանի պապն Ամերիկա է տեղափոխվել մինչեւ Ցեղասպանությունը, սակայն Քարդաշյան ընտանիքի մյուս անդամները, ովքեր մնացել են եւ փրկվել սպանդից, ապաստանել են Գյումրիում, որն այն ժամանակ Ալեքսանդրապոլ էր կոչվում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)