MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Կարծես՝ օգտագործում են ինձ

22:11, 19 ապրիլի

Առօրյա կյանքում մենք հաճախ ենք բախվում շահադիտական երեւույթների։  Չէ՞ որ մեզանից շատերն են գնում ոչ պետքական իրեր, աշխատում ազատ օրերին, ենթարկվում իրենց ծնողների, երեխաների,  ընկերների կամքին, անընդհատ կատարում ինչ-որ մեկի խնդրանքը...Չնայած շահարկելը, ինչպես նաեւ սուտը, երբեմն <<օգտակար>> է լինում (օրինակ՝ ծնողները ստիպում են երեխային դասերն անել, կամ ճաշել՝ խոստանալով գնել իր սիրած խաղալիքը), սակայն ավելի հաճախ այս տեսակ <<օգուտը>> վնասում է մեզ՝ նվաստացնելով, հաշվի չառնելով մեր հետաքրքրությունները,  արհամարհելով մեզ որպես անձ։  Մանիպուլյացիայի գործում հմուտ վարպետները օգտագործում են մեր զգացմունքները, թուլությունները, բարդույթները։ Մեղքի, պարտքի, խղճի, սիրո, ցածր ինքնագնահատականի, ինչ-որ մեկին նեղացնելու կամ հիասթափեցնելու վախի զգացումը մանիպուլյացիայի ենթարկելու ամենահեշտ միջոցներն են։ Իհարկե, սա համազոր է խաբեության, սխալ տեղեկության տրամադրման, սակայն այն ավելի վտանգավոր է, քանզի այս միջոցով հնարավոր է կառավարել մարդու գիտակցությունը, զգացմունքներն ու մտածելակերպը։ Մանիպուլյացիան իր մեջ ներառում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են ներշնչանքը, սպառնալիքը, արհամարհանքը, խրախուսումը, արժեքազրկումը։ Սակայն դժվար կլինի մեզ օգտագործել կամ իշխել,  եթե մենք գիտակցենք, որ մեզ մանիկպուլյացիայի են ենթարկում. բայց չէ՞ որ մանիպուլյացիայի  ամենասարսափելին այն է, որ մենք ունակ չենք գիտակցել, որ զոհ ենք։  Եվ միայն ողջամտությունն է, որ կարող է օգնել իրավիճակի <<գերին>> չդառնալ։ Մանիպուլյացիան հասկանալու եւ այդ երեւույթին գրագետ հակազդելու ունակությունը՝ ուժեղ անձի գլխավոր առանձնահատկություններից մեկն է։
Բայց երբ խոսքը մեր երեխաների եւ ծնողների մասին է, մենք մոռանում ենք սեփական սկզբունքներն ու ինքնասիրությունը։ Գաղտնիք չէ, որ ծնողներն իրենք են իրենց երեխաներին մանիպուլյացիայի «սիրահար» դարձնում՝ քողարկելով դա <<սիրո>> շղարշի տակ։ Մայր-բնությունը <<հոգացել է>>, որ երեխաները լացի եւ գոռոցի միջոցով հասնեն իրենց ուզածին․ չէ՞ որ ոչ մի մայր հանգիստ չի կարող նայել արցունքները կուլ տվող իր երեխային։ Զարգացման անցումային շրջանում մանիպուլյացիան կարող է վերածվել շանտաժի։ Երեխան, գիտակցելով, որ ծնողները ցանկանում են  իրեն երջանիկ տեսնել, օգտագործում է բոլոր միջոցները՝ ծնողներին ներշնչելու, որ իր ցանկությունը կերջանկացնի նրան։ Ճնշումը, կարծես թե, շահարկելու ամենատարածված միջոցն է։ Խղճի զգացում կորզելն ու անընդհատ ծնողական պարտքի մասին հիշեցնելը գրեթե միշտ <<դրական>> արդյունք է տալիս։ Ի դեպ, մանիպուլյատոր կարող է լինել ինչպես սիրով եւ հոգատարությամբ պարուրված, այնպես էլ ( ինչ-ինչ պատճառներով) դրանցից զրկված երեխան։
Հաճախ հենց ծնողներն են լինում շահարկողի դերում։ Նրանց մանիպուլյացիան ստեղծվում է ծնողի ֆունկցիայի եւ պարտականությունների սխալ ըմբռնման հետեւանքով։ Երեխայի հանդեպ պատասխանատվության զգացումը նրանք հասկանում են իբրեւ խիստ հսկողություն եւ ինքնուրույնության ու ազատության զրկում՝ պատճառաբանելով դա որպես<< բարի մտադրություն է>>։
Կայացած ու մեծացած երեխաները խղճում են իրենց տարիքն առած ծնողներին եւ արդեն իրենց մայրության ու հայրության երջանկությունն գիտակցելով՝ ինքնակամ մանիպուլյացիայի են ենթարկվում իրենց ահել ծնողների կողմից։ Բայց այդ երեխաները համոզված են, որ ամենակարող են, եւ առանց իրենց օգնության ծնողները ունակ չեն հաղթահարել հիվանդությունը կամ լուծել կենցաղային խնդիրները։

Մարդն իր էությամբ մանիպուլյատոր է։ Մենք առանց հասկանալու օգատգործում ենք միմյանց, փորձում ենք ձեռք բերել շատ ընկերներ՝ կյանքի բոլոր հանգամանքների համար։ Ընկերական մանիպույացիան հաճախ գործում է՝ հիմնվելով խղճահարության եւ օգնության հասնելու ցանկության վրա։ Ծանր իրավիճակներում միայնակ չմնալու <<շնորհիվ>>, փորձում ենք գրավել մեր ընկերների ուշադրությունը։ Ընկերները, որոնք անկարող են մերժել,  ավելի հաճախ են ենթարկվում մանիպուլյացիայի, սակայն դա ոչ մի կերպ նրանց չի նվաստացնում, քանի որ նման ընկերները միշտ ուրախությամբ են օգնության հասնում։
Մանիպուլյացիան միշտ էլ  իշխանության եւ գերազանցության նպատակ է ունեցել։ Այսպես, օրինակ, շահարկային շանտաժի են ենթարկվում նաեւ ամուսնական զույգերը՝ իմիջիայլոց, եւ կանայք, եւ տղամարդիկ: Երեխաների հետ միայնակ մնալու վախը կնոջը դարձնում է խոցելի, եւ նա թույլ է տալիս իրեն օգտագործել։ Կանայք էլ իրենց հերթին, վիրավորելով տղամարդու ինքնասիրությունը, փորձում են դրդել նրանց որոշակի կտրուկ քայլերի։
Այսօր, ուզած թե չուզած,  մանիպուլյացիան  դարձել է մեր շփման մի մասը, եւ անգամ <<կյանքի ոճ>> է հանդիսանում ոմանց համար։ Կոսմետիկա արտադրող ընկերությունների վաճառող-խորհրդատուների  զզվեցնող առաջարկությունները, <<մասնագետների>> կողմից հաստատագրված ապրանքանիշի վառ եւ բազմերանգ գովազդը, քաղաքական գործիչները (որոնք գիտեն, որ ամբոխը ավելի խոցելի է, այդ պատճառով պարբերաբար հանրահավաքների են կազմակերպում), ԶԼՄ –ները, որոնք հաճախ հակասող տեղեկություններն են տարածում, աղանդավորները, <<արտոնագիր ստացած>> հոգեբանները՝ այս ամենն այսօր հանդիսանում է զանգվածային մանիպուլյացիա։
Ընդունված է համարել, որ մանիպուլյացիան բացասական երեւույթ է։ Սակայն բավական է գոնե մեկ անգամ զգալ այն սեփական կաշվի վրա, որպեսզի մտածել ամեն հնարավոր տարբերակ՝ դրան նախապես պատրաստ լինելու եւ դիմադրելու համար։
Ճիշտ է, հեշտ չէ անընդհատ զգոն լինել, բայց իրականում դա մանիպուլյատորներից  ամենալավ պաշտպանն է՝ թեեւ <<ներքին  սադրիչներին>>  (ինչպիսիք են խիղճը, պարտքի զգացումը, բարդույթները եւ վախերը) մեզանից լավ ոչ մեկը չի հաղթահարի։    



Եվա Նավասարդյան

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել