Մինչ մեծ թվով լրագրողներ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում սպասում են ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ նրա ընտանիքի ժամանմանը, Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի առջեւ հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել։ Նշենք, որ Քարդաշյանն իր ընտանիքի եւ մեծաքանակ աշխատակազմի հետ իջեւանելու է այդ հյուրանոցում։
NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ լրագրողներից բացի հյուրանոցի առջեւ կան մեծ թվով երկրպագուներ, հատկապես սփյուռքահայ երիտասարդներ։ Ամերիկահայ մի աղջիկ մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ եկել է դիմավորելու Քիմ Քարդաշյանին, քանի որ շատ է սիրում նրան՝ Ցեղասպանության հարցը աշխարհով մեկ տարածելու համար։
Անվտանգության մեծ թվով ուժեր են հսկում «Մարիոթի» հարակից տարածքը։ Մեր տեղեկություններով՝ առաջիկա րոպեներին Քարդաշյաններին տեղափոխող օդանավը կժամանի «Զվարթնոցում»։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան են ժամանելու նրա ամուսինը, դուստրը եւ քույրերից մեկը։ Նրանք կանգ են առնելու «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ նախապես երկու հարկաբաժնի համարներ են ամրագրել իրենց եւ Քարդաշյանի հսկայական անձնակազմի հետ, որը նախապատրաստական աշխատանքների նպատակով Հայաստան է ժամանել դեռ 2 օր առաջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ