«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Exclusive. Ի՞նչ տարազներ են պատրաստվել Քարդաշյանների համար (ֆոտո)

14:15, 14 ապրիլի

Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, Հայաստան այցի շրջանակներում ապրիլի 12-ին Քիմ եւ Քլոե Քարդաշյաններն այցելել են Megerian Carpet գործարան, որտեղ նրանց համար ընդունելություն էր կազմակերպվել: Քույրերի համար տարազներ են ցուցադրել, մատուցվել է մեր ազգային կերակրատեսակներից: Նրանց նաեւ տարազ են նվիրել, որը պատրաստվել է Տերյան մշակութային կենտրոնի կողմից: Քիմի եւ Քլոեի հետ են եղել նաեւ նրանց երկու զարմուհիները` Կառա եւ Քորթնի Քարդաշյանները:

Megerian Carpet-ից դուրս գալիս NEWS.am STYLE-ի ֆոտոխցիկը ֆիքսել է աշխարհահռչակ հայուհիներին տարազով, իսկ այսօր այցելել Տերյան մշակութային կենտրոն` դրանց վերաբերյալ մանրամասներ պարզելու համար: Մեզ հետ զրույցում կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանն ասաց, որ իրենց Քարդաշյանների համար տարազ կարելու առաջարկ է արվել Megerian Carpet-ի կողմից` մի քանի ամիս առաջ:

«Մենք վաղուց ենք համագործակցում Megerian Carpet-ի հետ, որտեղ գորգերի մեծ թանգարան կա: Գործարանի կառուցվածքն այնպիսին է, որ այնտեղ այցելելով` կարող ես ծանոթանալ, թե ինչպես են պատրաստվում գորգերը: Քարդաշյանի այցը պայմանավորված էր նրանով, որ նա ցանկանում էր տեսնել գործարանի թանգարանը, եւ մեզ ասացին, որ նա կցանկանա նաեւ ազգային հագուստ կրել: Այդպես սկսեցինք նրանց համար տարազներ կարել: Մեզ ուղարկեցին չափսերը, բայց ես մի փոքր անհանգստություն ունեի այն իմաստով, որ նա բավականին հետաքրքիր եւ բարդ կառուցվածք ունի, ուստի առանց նրա ներկայության տարազ կարելը մի փոքր դժվար էր, թեեւ մեր ազգային հագուստը կառուցվածքի առումով ոչ մի պարտադրանք չի դնում»,-նշեց Լիլիթը` հավելելով, որ առաջին հերթին փորձել են պարզել, թե արմատներով որտեղից է Քիմ Քարդաշյանը:

Քիմ Քարդաշյանի համար կարված տարազի նախշերը

«Սկզբում տեղեկություններ կային, որ նա Կարինից է, ապա պարզվեց, որ Կարսից: Քանի որ մենք արդեն Կարինի շրջանի տարազներ ունեինք կարած, իսկ Կարսի` ոչ, մեզ համար էլ էր անչափ հետաքրքիր ուսումնասիրել այդ ամենը: Քիմի համար կարեցինք մուգ բալենու գույնի թավշից բաճկոն եւ զգեստ: Բաճկոնը ոսկեթել ասեղնագործած էր: Տարազի հետ կար նաեւ գլխազարդ, իսկ Քլոեի զգեստը մի փոքր այլ գույնի էր: Եվ երբ Քիմը հագավ բաճկոնը, այնքան համահունչ էր իր սպիտակ հագուստի հետ, կարծես պայմանավորված լինեինք, այնինչ նա չէր էլ տեսել, թե ինչ տարազ ենք կարել իր համար»,-ասաց կենտրոնի տնօրենը:

Քիմ Քարդաշյանի համար կարված տարազի բաճկոնը

«Ես չէի պատկերացնի, որ նրանց այդքան դուր կգան տարազները: Ամբողջ երեկոյի ընթացքում` մոտ մեկ ժամ, եղել են տարազներով եւ այդպես էլ դուրս են եկել գործարանից: Բացի այդ, Megerian Carpet-ում ցուցադրված են եղել նաեւ «Նարեկածին» արծաթյա զարդերը: Դրանցից կրում էր նաեւ Տերյան մշակութային կենտրոնի տարազով աղջիկներից մեկը, ով մասնակցում էր ցուցադրությանը: Պատկերացրեք, որ Քիմին այնքան էր դուր եկել զարդը, որ նա կանչեց այդ աղջկան եւ խնդրեց իրեն տալ զարդը»:

Ի դեպ, կենտրոնը ազգային տարրերով տիկնիկ է նվիրել Քիմի դստերը` Նորթին:

Քլոե Քարդաշյանի համար կարված տարազի բաճկոնը

Մոտավորապես այսպիսի գլխազարդ է պատրաստվել Քարդաշյան քույրերի համար

Շուշան Շատիկյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել