«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Քիմի այցը, կամ ինչու էին աղմկում հայ «աստղերը»

20:04, 19 ապրիլի

Քիմ Քարդաշյանի եւ նրա ընտանիքի այցը Հայաստան անցավ բուռն քննարկումների միջով: Հայազգի աստղերը չորս օր շարունակ իսկական տոն պարգեւեցին hայաստանցիներին ու ստիպեցին աշխարհին շունչը պահած հետեւել Հայասատնում կատարվող իրադարձություններին. համաշխարհային մամուլը երբեք այսքան շատ չէր անդրադարձել Հայաստանին: Եւ մինչ շատերն ուրախանում էին այն փաստով, որ վերջապես աշխարհը ոչ միայն իմացավ Հայաստանի տեղը քարտեզի վրա, այլեւ Հայոց Ցեղասպանության մասին, պարզվում է, որ եղան մարդիկ, ովքեր դեմ դուրս եկան Քարդաշյանների այցին ու նրանց բուռն ընդունելությանը: Քննադատողները ոչ ավել, ոչ պակաս` հայ «աստղերն» էին: Համաձայն եմ` այս մեկ շաբաթվա ընթացքում նրանք բացարձակ անտեսված էին թե' լրատվամիջոցների, թե' երկրպագուների կողմից, որովհետեւ իրադարձությունների կիզակետում Քիմն ու նրա ընտանիքն էր: Հավանաբար հենց սա է «բարկացրել» նրանցից շատերին: Բայց, ներողություն, տիկնայք եւ պարոնայք, Հայաստան է ժամանում համաշխարհային աստղ, որը, թույլ տվեք նկատել, գալիս է մեր երկիր իր կարիերայի գագաթնակետում, ոչ թե զառամյալ տարիքում, երբ այլեւս ոչ ոքի հետաքրքիր չէ: Այս առումով համացանցում ադեն իսկ հումոր է շրջանառվում, թե այդ ինչպես եղավ, որ Քիմը Հայաստան այցելեց 50 տարին դեռ չբոլորած: Բնական է, որ նման աստղի այցը չէր կարող անտարբեր թողնել ոչ ոքի: Եթե անգամ Փարիզից են լրագրողներ ժամանում Հայաստան, որպեսզի լուսաբանեն Քարդաշյաններին, ինչի մասին կարող է խոսք գնալ:

Տարօրինակ է, որ աստղային հիվանդությամբ տառապող շատ հայտնիներ հանկարծ հիշել են լրատվամիջոցներին, զգացել նրանց կարիքը, մինչդեռ շատ է  եղել, երբ լրագրողներն այս կամ այն հայտնի մարդու հետ փորձել են հարցազրույց անել, մեկնաբանություն ստանալ որեւէ հարցի վերաբերյալ, սակայն մերժվել են` անհասկանալի պատճառներով:

Ես չգիտեմ, թե Քիմ Քարդաշյանն իրեն ինչպես է պահում այլ երկրներում, բայց որ Հայաստանում նա իրեն պահեց հասարակ քաղաքացու պես, դա փաստ է: Այս ամբողջ օրերի ընթացքում հետեւելով Քիմի այցին, ես տեսա, թե ինչպես է նա սիրալիր ժպտում մեր քաղաքացիներին, ինչպես է ձեռքով բարեւում նրանց, պատասխանում հարցերին, շնորհակալություն հայտնում հաճոյախոսությունների համար, մոտենում, լուսանկարվում երկրպագուների հետ, անգամ սաստում իր թիկնապահին, ով համարձակվում էր խանգարել իր հետ նկարվել ցանկացողներին: Քիմի վերջին ժեստը եղավ հյուրանոցի մոտ հավաքված երկրպագուներին պիցցա ուղարկելը, ովքեր ժամերով սպասում էին նրան` մինչ նա գտնվում էր Ծիծեռնակաբերդում:

Միգուցե շատերը պնդեն, թե դա ընդամենը լավ բեմադրված շոու էր, սակայն այնքան լավ բեմադրված, որ գերազանցեց հայ աստղերի` մինչ այդ արված բոլոր շոուները:

Հեղինակ` Աշա

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել