Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հինգ քայլ, որ չպետք է անել ձեր ընտրյալի հետ վիճելիս

22:15, 27 ապրիլի

Ներկայացնում ենք հինգ արգելված քայլ, որոնք չպետք է կատարել ձեր ընտրյալի հետ վիճելիս՝ չէ՞ որ ամուսինների միջեւ նույնպես տարաձայնություններ լինում են։ Այսպիսով՝

Երբեք մի հիշատակեք դիմացինի ծնողներին

Վիճաբանությունը պետք է վերաբերի միայն ձեզ, ուստի ծնողներին չպետք է հիշատակել։ Ծնողների հասցեին հնչած խոսքերի վիրավորանքը այնքան խորն է, որ մարդիկ այն հիշում են երկար ժամանակ, եւ դա իսկապես խոցում է նրանց։ Նաեւ պետք է ամեն կերպ ծնողներին թույլ չտալ միջամտել ձեր վիճաբանություններին, քանի որ դա միայն ձեր երկուսի խնդիրն է։

Խուսափեք բռնությունից

Շատ հաճախ վիճաբանելիս կողմերից մեկի նյարդերը տեղի են տալիս, եւ նա բռնություն է կիրառում մյուսի նկատամբ։ Կարեւոր չէ, թե ինչ խնդրի առաջ եք կանգնել, չպետք է թույլ տալ, որ վիճաբանությունները բռունցքներով կռվի վերածվի։ Դա սպանում է միմյանց նկատմամբ ունեցած սերը;

Երբեք մի խոսեք բաժանմա մասին

Կարեւոր չէ, թե ինչի մասին եք վիճում, բայց այն չպետք է վերածել ամուսնալուծության կամ բաժանման մասին վիճաբանության։ Եթե ամուսիններից մեկը վիճելու ընթացքում նշում է բաժանվելու փաստը, ապա դա  ավելի իրական է դառնում, ու զույգն իսկապես սկսում է լրջորեն խոսել այդ մասին։ Սակայն եթե դուք միմյանց շատ եք սիրում, ուրեմն մշտապես զղջալու եք, որ այսպիսի ոչ էական վիճաբանության պատճառով կորցրել եք ձեր կյանքի ուղեկցին։

Վիճաբանության ժամանակ տանից մի գնացեք

Ֆիլմերում վիճաբանության ժամանակ զույգերից մեկը հեռանում է տանից, իսկ մյուսը արտասվելով վազում է նրա հետեւից ու ներողություն խնդրում։ Բայց սա պատահում է միայն ֆիլմերում, իսկ իրական կյանքում երբեք նման բան տեղի չի ունենա։ Վիճելիս տանից դուրս գալը արհամարհանք է դիմացինի նկատմամաբ, որը նույնպես շատ դժվար է մոռանալ։ Ուստի, եթե չեք ցանկանում խոսել ու վիճել, ապա պետք է լռել, իսկ երբ դիմացինը կհանգստանա, կարելի է ասել ձեր տեսակետը։

Առանձին մի քնեք

Վիճաբանությունից հետո պետք է քնել նույն անկողնում, ինչը, հավատացեք, դրականորեն կազդի հարաբերությունները կարգավորելու վրա։ Սկզբում կարելի է մեջք մեջքի պառկել, բայց քնելուց հետո, ձեր սովորությունը կստիպի ձեզ ուղղվել նրա կողմը։ Իսկ առավոտյան կտեսնեք, որ ձեր զուգընկերը իր գեղեցիկ ժպիտը դեմքին նայում է ձեզ։ Վերջ վիճաբանությանը։

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել