Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Սերժ Թանկյան. «Վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանությունը»

13:04, 20 ապրիլի

Աշխարհահռչակ System of a Down խումբն արդեն մեկնարկել է Ցեղասպանությանը նվիրված «Wake Up The Souls» համերգային շրջագայությունը, որն ավարտվելու է Երեւանում։ Ապրիլի 23-ին 50000 երկրպագու հնարավորություն կունենա Հանրապետության հրապարակում վայելել խմբի  կատարումները։ Համերգը նաեւ առցանց հեռարձակելու է ամբողջ աշխարհում։

NPR –ի հետ զրույցում խմբի անդամ Սերժ Թանկյանը խոսել է իր, խմբի եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին։

«Մայրական կողմից պապիկս ջարդերի ժամանակ կորցրել է գրեթե բոլոր հարազատներին, իսկ նա հայտնվել է Հունաստանում գործող ամերիկյան որբանոցում։ Պապիկս եւ տատիկս փրկվել են մի թուրք քաղաքապետի շնորհիվ, ով վտանգի տակ դնելով սեփական կյանքը՝ փրկել է նրանց։ Այն ժամանակ քրիստոնյաներին սատարող եւ աջակցող բոլոր մարդիկ բանտում էին հայտնվում։ Իմ մյուս հարազատներս փրկվել են, քանի որ աշխատել են Թուրքիան եւ  Բաղդադը կապող գերմանական երկաթուղում։ Ես մեծացել եմ լսելով այս պատմությունները։ Շատերը մեզ քաղաքականացված խումբ են համարում, սակայն մենք հայկական արմատներ ունեցող հինգ անդամ ենք խմբում, եւ այս հարցը շատ կարեւոր է մեզ համար։

Խոսեմ Հայաստանում կայանալիք համերգին մասին։ Նախկինում ես Հայաստանում ելույթ ունեցել եմ, բայց միայնակ։ Այժմ մենք ամբողջ խմբով են համերգ տալու եւ համոզված եմ, որ հազարավոր մարդիկ սպասում են մեր երեւանյան համերգին։ Մենք շատ երկրպագուներ ունենք այնտեղ, ովքեր սիրում են մեր մատուցած երաժշտությունը։ Եվ կան նաեւ նրանք, ովքեր հետեւում են խմբի քաղաքական գործունեությանը, քանի որ մենք փորձում ենք ամբողջ աշխարհին պատմել Ցեղասպանության մասին։ Սա հիանալի իրադարձություն է եւ մեր, եւ Հայաստանի համար։ Մենք տարբեր թեմաների ու խնդիրների մասին ենք երգում, բայց քաղաքականությունը միշտ առկա է մեր գործունեության մեջ։ Օրինակ, ցանկանում էինք ելույթ ունենալ Թուրքիայում, բայց ասացին՝ քանի որ մենք System of a Down խումբն ենք, ուրեմն թույլտվությունը պետք է տա վարչապետը։ Երկու ամիս սպասելուց եւ պատասխան չստանալուց հետո հասկացանք, որ համերգ չի լինի։

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Թուրքիան կընդունի Ցեղասպանությունը, թե ոչ, ապա կարծում եմ՝ այո, կընդունի։ Բայց իհարկե, ոչ Էրդողանի կառավարությունը, որը ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում լոբբինգի համար միլիոնավոր դոլարներ է ծախսում՝ թյուր տեղեկատվություն տարածելով, որ պատերազմ է եղել, որի ժամանակ մարդիկ մահացել են։ Վիրավորական է, որ ցեղասպանության կամ հոլոքոստի մասին խոսելիս նշվում է «պատերազմական ժամանակաշրջան» արտահայտությունը։ Թուրքիան մեծ գումարներ է տրամադրում, այսպես կոչված, ակադեմիական աշխատանքներին, որոնք ժխտում են Ցեղասպանությունը։ Նրանք ամեն ինչ անում են, որ այս հարցը չընդունվի Կոնգրեսում։ Այս հարցում Թուրքիային օգնում են Վաշինգթոնում ապրող մտավորականության որոշ ներկայացուցիչներ։ Մենք շատ ուրախ կլինեինք, որ նրանք դադարեն թյուր տեղեկատվություն տարածելը եւ ընդունեն կատարվածը։ Վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանությունը։ Այժմ թուրքական խորհրդարանում քրդական կուսակցությունը նոր բանաձեւ է ներկայացրել, որով Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանությունը եւ ազգային փոքրամասնությունների դեմ  կատարված մյուս բոլոր ոճրագործությունները։ Պարզ է, որ բանաձեւը չի ընդունվի, քանի որ Էրդողանը լիովին վերահսկում է  խորհրդարանը։ Բայց Թուրքիայում աստիճանաբար ձեւավորվում է մի հասարակություն, որը վաղ թե ուշ կստիպի իշխանություններին ընդունել այդ բանաձեւը։ Ի դեպ, Թուրքիայում ցեղասպանություն բառն ասելու պատճառով հնարավոր է հայտնվել բանտում»,- նշել է Թանկյանը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել