«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կորսված «հայերը»

21:02, 28 ապրիլի

Անձամբ ես երբեք ուշադրություն չեմ դարձրել մարդկանց ազգային պատկանելիությանը, քանի որ ինչպես ասում են՝ մարդս մարդ լինի, իսկ թե նա ինչ ազգություն ունի, կարեւոր չէ։ Սակայն նույնիսկ նման մտածելակերպ ունենալով հանդերձ՝ ես մշտապես զայրանում եմ, երբ մարդը փորձում է թաքցնել կամ հրաժարվել իր ազգային պատկանելիությունից։  Համաձայն եմ, որ կան իրավիճակներ, երբ կյանքի եւ մահվան հարց է, եւ մարդ ստիպված դիմում է այդ քայլին։ Սակայն հիմնականում այդպես չի լինում։ Օրինակ, օրեր առաջ ծանոթացել եմ ընկերոջս եղբոր հետ, ով 20 տարի ապրել է ռուսաստանյան քաղաքներից մեկում։ Այժմ նա մոտ 35 տարեկան է իր շրջապատն ունի այստեղ, ամեն ինչ լավ է, բայց փոխել է իր ազգանունը, սկզբունքորեն հայերեն չի խոսում եւ որոշ դեպքերում ձեւացնում է, որ չի հասկանում։ Մի խոսքով, կտրականապես մերժում է հայ լինելու փաստը։ Ընդ որում, նրա հարազատ եղբայրը ճիշտ նրա հակապատկերն է։ Կարող եմ անգամ ասել՝ իսկական հայրենասեր եւ ազգայնական, բավականին կարգին տղամարդ, ում նույնպես դուր չի գալիս իր եղբոր պահվածքը։ Նա անգամ ամաչում է եղբոր փոխարեն։ «Դու չգիտես, չես հասկանում»,- ահա այսպես է բացատրում ընկերոջս եղբայրը, ով վստահ է, որ եթե «բացահայտի» իր հայ լինելու մասին, ուրեմն նրան մեծ անհաջողություններ են սպասվում։ Այո, Ռուսաստանում ոչ բոլորն են գրկաբաց ընդունում Կովկասից եկածներին, բայց դա չի նշանակում, որ պետք է կորցնես քո դեմքը։ 

Իհարկե, արտագաղթը ենթադրում է նաեւ ձուլում, եւ այս գործընթացն անխուսափելի է։ Եթե ապրում ես այլ երկրում, ուրեմն ստիպված ես ընդունել նրա մշակույթը, օրենքները, յուրահատկությունները, այնտեղ տիրող իրականությունը եւ այլն։ Բայց ոչ մի երկրի օրենսդրության մեջ նման կետ չկա նշված, որ դու պետք է հրաժարվես քո ազգային պատկանելությունից՝ այնտեղ ապրելու համար։ Ընդ որում, կա հայերի մի կատեգորիա, որ մեծ պատրաստակամությամբ փորձում են ձուլվել ու խզել բոլոր կապերը հայրենիքի ու նախնիների հետ, ինչն իհարկե, սարսափելի է։ Չեմ կարծում, որ նման մարդիկ շատ են, բայց կան։ Ես մտադիր չեմ նրանց քննադատել, քանի որ մարդկանց հրապարակայնորեն պախարակելու սիրահար չեմ։ Ավելին, նման պահվածքի ետեւում թաքնված է վախը։ Հենց այդ վախն է ծնում «օտարներին» հաճոյանալու եւ հայկական ամեն ինչը մոռանալու ու ջնջելու ցանկությունը։

Ես խղճում եմ նման մարդկանց, քանի որ նրանք «կորսված հայեր են»։ Չնայած մարդկանց ազգության հանդեպ ունեցած վերաբերմունքին (որի մասին սկզբում նշեցի)՝ կարծում եմ, որ «ազգությունը» կողմնորոշում է քեզ. կոպիտ ասած՝ հնարավորություն է տալիս իմանալ, թե ով ես դու եւ որտեղից ես։ Պատմություն, մշակույթ, ավանդույթներ. սրանք դատարկ խոսքեր չեն։ Դրանք օգնում են մարդուն կողմնորոշվել կյանքում՝ համենայնդեպս ձեւավորվման ու հասունացման շրջանում։ Մարդն իր արմատներից հրաժարվում ու իր դեմքը կորցնում է ոչ այն պատճառով, որ նրա կյանքին վտանգ է սպառնում կամ նա «կոսմոպոլիտ» է, այլ հարմարավետության եւ շահադիտական նկատառումներով։ Նա սեփական ձեռքերով խարխլում է իր կողմնորոշումը. չէ որ ինչ էլ անես Արտավազդից Իվան չես դառնա։ Բայց նա արդեն Արտավազդ էլ չի կարող համարվել։ Արդյունքում նման մարդը կորցնում է երկուսն էլ։ Ինչ էլ նա անի, օտարները նրան երբեք չեն ընդունի , իսկ յուրայինները երես կթեքեն՝ ինչպիսի փաստարկներ էլ ներկայացնի...

 

Ալեքս Ալիխանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել